Իշխանության ներսում եվս մտահոգների պակաս չկա Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 26-ին Ռուսաստանը և Վրաստանը կարող են ուղիղ բանակցություններ սկսել Մոսկվայում և Թբիլիսիում. Կոբախիձե Երբ պարեկը կուչ է գալիս բլոգերի առաջ, բա էլ ինչպե՞ս են գող ու «բառիգ» բռնելու Իրանական կողմում կա բացասական տրամադրվածություն`թրիփփ նախագիծի վերաբերյալ․ Միսակյան Դեմ եմ քաղաքական մոնոպոլյային. Երվանդ Թարվերդյան Դեկտեմբերին Երեւանում խցանումների կոլապս կլինի. Գեւորգ Ստեփանյան Այս իշխանությունը 8 տարում 20 վագոն չկարողացավ ավելացնել, ուր մնաց՝ մետրո կառուցի․ Մնացականյան Հանգիստ նստեք տեղներդ․․․ Կինոմոսկվայի վրա ավտոմшտներով պարում էին, ավելի աբսուրդ տեսարան դժվար է պատկերացնել. Փաշինյանը՝ Ավոյի մասին պատմող ֆիլմի պրեմիերայի օրվան անդրադարձավ

3-րդ Հանրապետություն այլեւս գոյություն չունի․ բացատրեմ, թե ինչու

Ներքաղաքական

Գրել էինք, որ հայ քաղաքական, պետական գործիչ, Հայաստանի հանրապետական կուսակցության հիմնադիր-նախագահ Աշոտ Նավասարդյանի մահվան տարելիցի առիթով ՀՀԿ-ականները հավաքվել են Եռաբլուրում։

«Ես Աշոտ Նավասարդյանի հետ դժբախտաբար չեմ շփվել, ես կուսակցությանը սկսել եմ անդամակցել Անդրանիկ Մարգարյանի նախագահության շրջանում, սակայն Աշոտ նավասարդյանի դերակատարումն այնքան մեծ է, որ մեր բոլոր ավագ ընկերները մշտապես խոսել են Աշոտ Նավասարդյանի մասին։ Աշոտ Նավասարդյանը անկախ ու ազատ Հայաստանի պայքարի խորհրդանիշն է»,- քիչ առաջ լրագրողների հետ զրույցում ասաց Էդուարդ Շարմազանովը։

«Աշոտ Նավասարդյանի ժամանակ գնում էր անկախության պայքար, հիմա էլ է գնում անկախության պայքար։ Սակայն այսօր կա մի տարբերություն․ եթե 90-ականներին հիմնական սպառնալիքը թուրքերն ու ադրբեջանցիներն էին, ապա այսօր ունենք երկու սպառնալիք՝ թուրքերն ու ադրբեջանցիներն ու Հայաստանի թրքահպատակ ռեժիմը։ Անկախության թեզերի տակ Հայաստանը այս ռեժիմը տանում է դեպքի թուրքական վիլայեթացում։ Կեղծ քրիստոնյաները, կեղծ ազգայնականները, կեղծ մարգարեները ավելի վտանգավոր են իրական թշնամիներից։ Նրանք գառան մորթի հագած գայլեր են։  Հայաստանի Հանրապետության գոյությունն այսօր սպառնալիքի տակ է, իսկ երրորդ հանրապետություն այլևս գոյություն չունի։ Երրորդ հանրապետության հիմքը Արցախի շարժումն էր , հայկական Արցախն էր, իսկ այսօրվա կառավարիչները ՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, հրաժարվել են Արցախից»,- ասաց Շարմազանովը։

Աշոտ Նավասարդյանը, հիշեցնենք, եղել է ընդհատակյա Ազգային միացյալ կուսակցության (ԱՄԿ, 1968) և խորհրդի (1973) անդամ։ Հետագայում հետևել է Գարեգին Նժդեհի «Ցեղակրոն» գաղափարախոսությանը, հանդես եկել խորհրդային ամբողջատիրական համակարգի քննադատությամբ, Հայ դատի պաշտպանությամբ։ Հայ ժողովրդի ապագան կապել է ազատ, անկախ և միացյալ Հայաստանի հետ։ Իր գաղափարների տարածման համար երեք անգամ կալանավորվել է և գումարային դատապարտվել 17 տարվա ազատազրկման ու 5 տարի աքսորի։ Կալանավայրերում անց է կացրել շուրջ 12 տարի, այդ թվում՝ 7 տարի բանտային և հատուկ ռեժիմի պայմաններում, վաղաժամ ազատվելով երկրորդ և երրորդ անգամ։ 1987 թվականին ազատվելուց հետո շարունակել է քաղաքական գործունեությունը, 1989-1990 թթ. եղել է ԱԻՄ Խորհրդի անդամ։ 1990 թ․–ի օգոստոսին Հայաստանի Գերագույն դատարանի որոշմամբ արդարացվել է, հանցակազմի բացակայության պատճառով։ «Ազգային ինքնորոշում միավորում» կազմակերպության խորհրդի անդամների հետ հիմնադրել ու ղեկավարել է «Անկախության բանակ» ռազմաքաղաքական կազմակերպությունը (1989), որը մասնակցել է Հայաստանի պաշտպանության և Արցախի ազատագրման մարտերին Երասխավանից մինչև Մարտակերտ, Քելբաջար, Լաչին, Շուշի և այլն։

Պարգևատրվել է 1-ին աստիճանի Մարտական խաչով, 1990 թվականին հիմնադրել է Հայաստանի հանրապետական կուսակցությունը և եղել նրա առաջին ղեկավարը։ 1990 թվականին ընտրվել է ՀԽՍՀ Գերագույն խորհրդի, 1995 թվականին ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր[7]։ 1990-1995 թվականներին եղել է ՀՀ ԳԽ Անկախ պետականության հաստատման և ազգային քաղաքականության հարցերի և Սահմանադրական հանձնաժողովների անդամ, 1995-1997 թվականներին՝ ԱԺ Պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ։ 1996 թվականին Գերմանիայում մասնակցել է Ռազմավարական հետազոտությունների Մարշալի կենտրոնի դասընթացներին, ստացել է ռազմագետի որակավորում։ Սրտի իշեմիկ հիվանդության պատճառով մահացել է 1997 թվականի նոյեմբերի 3–ին, 47 տարեկանում։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝  https://hraparak.am/post/86eeb67cce902b1323e586594df6d099

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ