ՆԳ նախարարի մամուլի քարտուղարը հերքում է, որ լրագրող Լիլիթ Աղեկյանին նվաստացրել են ոստիկանները Թուրքիան պատրաստ է կազմակերպել բանակցությունները. Էրդողանը պատասխանել է Պուտինին «Բարսելոնա»-«Ռեալ Մադրիդ». Մեկնարկային կազմեր Աշխարհաքաղաքական վերադասավորումները մտնում են վճռորոշ փուլ. Հենրիխ Դանիելյան Այս 3 կենդանակերպի նշանները պետք է պատրաստ լինեն անսպասելի շրջադարձերի Չի՛ կարելի մեկ հարվածով ջնջել Ստեփանակերտի թատրոնի պատմությունը. Հակոբ Ղազանչյան Վրաստանի քաղաքացին դիմել է ոստիկանություն, «Սատուրն-Գարդեն» հյուրանոցում 2 աղջիկներ իրենից գողացել են 4500 դոլար Լավ նշան է, որ ռուսները վերջապես մտածում են պատերազմն ավարտելու մասին․ Զելենսկին՝ Պուտինի առաջակի մասին Հայաստանում 27 աշակերտի ծնողները թույլ չեն տալիս դպրոց հաճախել. ԱՎԾ տվյալներ Արտակարգ իրավիճակ՝ Երևանում հայտնի «Թոխմախի ՄՌՈւ»-ի մոտ

Հիմա ի՞նչ, հանրապետության կեսին ձերբակալելո՞ւ են. Ֆեյսբուքի գործընկերը փակագծեր է բացում

Ներքաղաքական

Երկար տարիներ մշակութային տարբեր ոլորտներում գործունեություն ծավալած ԴԱՎԻԹ ՂԱՐԻԲՅԱՆՆ այժմ հանդիսանում է «Մետայի» («Ֆեյսբուքի») պաշտոնական գործընկերը: Ֆեյսբուքյան իրականության մասին «Իրավունք»-ը զրուցել է նրա հետ:

— Կբացե՞ք փակագծեր, թե ինչպես պայքարել ֆեյսբուքյան արգելափակումների դեմ: Օրինակ, Հայաստանի ազգային հերոս Մոնթե Մելքոնյանի լուսանկարը հրապարակելու համար ֆեյսբուքյան էջեր են արգելափակվում: Հնարավո՞ր է դրա դեմն առնել:

— Միանգամից ասեմ, որ ես «Մետայի» գործընկերն եմ, բայց ամենազոր չեմ, որ կարողանամ այդ հարցերին լուծում տալ: Միայն կարող եմ հուշել, թե իրականում ինչու են արգելափակումների տակ հայտնվում ֆեյսբուքյան էջերը: Ֆեյսբուքում կան որոշակի բառեր ու նկարներ, որոնց կիրառման դեպքում՝ ավտոմատացված կերպով արգելափակվում են էջեր: Օրինակ` օգտատերը կարող է ընդամենն իր էջում կիսված լինել այն ինչ-որ տեղից, բայց ավտոմատացված համակարգը արգելափակի ոչ թե սկզբնաղբյուրին, այլ այդ օգտատիրոջ էջը: Դրա համար ներկա պահին խորհուրդ չի տրվում օգտագործել այն, ինչը մերժված է Ֆեյսբուքում:

— Այդուհանդերձ, լուծման բանալին որտե՞ղ է, ի վերջո, սա առաջին հերթին ազգային արժանապատվության հարց է:

— Դրա լուծումը ՀՀ արտգործնախարարությունում է: Յուրաքանչյուր երկիր՝  կապ չունի Հայաստանն է, Վրաստանն է, ԱՄՆ-ն, թե՝ այլ,  ունի գործընկերային հարաբերություններ նման գիգանտ կազմակերպությունների հետ: Իրենց համապատասխան բաժինը պետք է զբաղվի այդ հարցով եւ ճիշտ ներկայացնի իրավիճակը, որ անհիմն են մարդկանց էջերը արգելափակվում: Վստահ եմ, որ իրենք կարող են այդ հարցին լուծում տալ, ես էլ պատրաստ եմ իրենց աջակցել, եթե ինչ-որ խորհրդատվության կարիք ունենան:

— Կարո՞ղ ենք ասել, որ «Մետան» պրոադրբեջանական միտում չունի, այլ ընդամենը պետք է ճիշտ աշխատանք տանել՝ ԱԳՆ մակարդակով:

— Պարզապես, մեր թշնամին ճիշտ գործունեություն է ծավալում: Չեմ ուզում ասել, թե մեր ԱԳՆ-ն լավ չի աշխատում, բայց ինձ թվում է` Ադրբեջանին հաջողվել է իր ԱԳՆ-ում պրոֆեսիոնալների ներգրավել, ովքեր կարողանում են նույն Ֆեյսբուքի հետ կապ հաստատել եւ ապացույցներ ներկայացնել՝ հօգուտ իրենց: Դրա համար էլ, եթե իրենք համարում են, որ այսինչ մարդը ահաբեկիչ է կամ ինչ-ինչ գրառումներ վիրավորում են իրենց երկրի համբավը, այդ էջերը արգելափակվում են: Այս իրավիճակում մեզ մնում է միայն գրառումներ անելուց զգույշ լինել: Պատկերացրեք, օգտատերը կամ լրատվամիջոցի ֆեյսբուքյան էջն ունի, ենթադրենք, 100 հազար հետեւորդ ու իր տարիների ամբողջ աշխատանքը արգելափակվում է: Ճիշտ է, լուծումներ կան այն բացելու, բայց երբեմն լինում են դեպքեր, որ ընդհանրապես հնարավոր չի լինում վերադարձնել էջը: Հիմա այնպիսի վիճակ է մեզ մոտ, որ էլի եմ ասում՝ պետք է զգույշ լինենք, հետեւենք ֆեյսբուքյան կանոնակարգին եւ հուսանք, որ մի օր Արտգործնախարարությունը կզբաղվի այս հարցով:

— Ադրբեջանից լինի կամ այլ երկրից ամենավերջին հայհոյանքները կարող են Ֆեյսբուքում տիրաժավորվել, եւ դրանից մարդկանց էջերը չի արգելափակվում, բայց ՀՀ քաղաքացիների դեպքում՝ պատժամիջոցների պակաս չկա: Ինչպե՞ս սա կբացատրեք:

— «Մետա»-ն աշխարհում բոլորի նկատմամբ նույն քաղաքականությունն է կիրառում: Այնպես չէ, որ Հայաստանի համար ուրիշ կանոնակարգ է գործում, մյուսների համար՝ ուրիշ: Բայց նույն ատելության խոսքի հետ կապված՝ ուզում եմ այլ կողմից դիտարկենք հարցը: Օրինակ` Հայաստանում երկու ամսով կալանավորվել է օգտատեր Տաթեւիկ Վիրաբյանը ֆեյսբուքյան գրառման համար՝ այն դեպքում, երբ նույն Ֆեյսբուքը չի ճանաչել այդ գրառումն ատելության կամ բռնության քարոզ: Ավելին ասեմ՝ ես գիտեմ, որ Տ. Վիրաբյանի գրառման դեմ բազմաթիվ բողոքներ է ուղարվել «Մետա»-յին, բայց էլի չի հեռացվել գրառումը: Այսինքն՝ Ֆեյսբուքը համարում է, որ նորմալ է, մարդը կարող է իր մտքերն արտահայտի, կարող է անձը սթրեսային իրավիճակում է գտնվում, իրեն վատ է զգում եւ երբեմն կատարում է նաեւ էմոցիոնալ գրառումներ, ու այդ կերպ սիրտը հովացնում է: Պատկերացնում եք, Ֆեյսբուքն այս հարցում ավելի ըմբռնումով է մոտենում, իսկ հայաստանյան իշխանությունը վարվում է ամենախիստ ձեւով մի աղջկա հետ, ով հերոսի քույր է, 44-օրյա պատերազմի ժամանակ նրա եղբայրը զոհվել է, երկու անչափահաս երեխաների մայր է: Նույնիսկ այցելությունն է նրան արգելված: Նույն Ֆեյսբուքում, ինչպես նաեւ Տիկտոկում ու Ինստագրամում բռնություն ու սպառնալիքներ պարունակող բազմաթիվ գրառումներ, տեսանյութեր կան, որոնց կողքին Տաթեւիկ Վիրաբյանի գրառումը նույնիսկ հնարավոր չէ դասել: Հիմա ի՞նչ, հանրապետության կեսին ձերբակալելո՞ւ են: Եթե դժվարանում են զանազանել, թե որ գրառումն է ատելության, բռնության խոսք, որը՝ ոչ, թող նույն «Մետա»-յի հետ հաշվի նստեն: Կարող են անգամ հարցում անել «Մետա»-յին, որ իրենք գտնում են, թե այսինչ գրառումը պարունակում է ինչ-ինչ սպառնալիքներ, հետո նոր օգտատիրոջը կալանավորեն: Ի վերջո, «Մետան» կարող է արգելափակել այդ գրառումը, եւ լուծվի խնդիրը: Ինձ համար ավելի ճիշտ է նախ մարդկայնորեն վերաբերվել հայրենակցին, հետո նոր իրավական պատժամիջոցներ կիրառելու մասին խոսել: Վստահեցնում եմ ձեզ, որ նման խնդիրները «Մետայի» հետ համագործակցային տարբերակով լուծելու դեպքում՝ շատ ավելի արագ կլուծվեն ֆեյսբուքյան մյուս գլոբալ խնդիրները մեր երկրի համար, որովհետեւ ավելի ուշադիր կլինեն Հայաստանի նկատմամբ ու հաշվի կնստեն՝ մինչեւ հասնենք նրան, որ այնպիսի գիգանտ կազմակերպություններ, ինչպիսիք են Մետան, Իքսը՝ նախկին Թվիթերը, Գուգլը, իրենց մասնաճյուղերն ունենան Հայաստանում:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ






ՆԳ նախարարի մամուլի քարտուղարը հերքում է, որ լրագրող Լիլիթ Աղեկյանին նվաստացրել են ոստիկաններըԹուրքիան պատրաստ է կազմակերպել բանակցությունները. Էրդողանը պատասխանել է Պուտինին«Բարսելոնա»-«Ռեալ Մադրիդ». Մեկնարկային կազմեր Աշխարհաքաղաքական վերադասավորումները մտնում են վճռորոշ փուլ. Հենրիխ ԴանիելյանԱյս 3 կենդանակերպի նշանները պետք է պատրաստ լինեն անսպասելի շրջադարձերիՉի՛ կարելի մեկ հարվածով ջնջել Ստեփանակերտի թատրոնի պատմությունը. Հակոբ ՂազանչյանՎրաստանի քաղաքացին դիմել է ոստիկանություն, «Սատուրն-Գարդեն» հյուրանոցում 2 աղջիկներ իրենից գողացել են 4500 դոլարԼավ նշան է, որ ռուսները վերջապես մտածում են պատերազմն ավարտելու մասին․ Զելենսկին՝ Պուտինի առաջակի մասինՀայաստանում 27 աշակերտի ծնողները թույլ չեն տալիս դպրոց հաճախել. ԱՎԾ տվյալներԱրտակարգ իրավիճակ՝ Երևանում հայտնի «Թոխմախի ՄՌՈւ»-ի մոտՀեռու չէ, տարածքում է. Էքստրասենսը նոր բացահայտում է անում Ամբողջ Աբխազիան հոսանքազրկվել էԵրկվորյակներին երեկոյան սպասվում է անակնկալ․ մայիսի 11-ի աստղագուշակըՄեծ արծիվ կա, կшմազը խпդի տված է եղել․ բացшռիկ մանրամասներ՝ 2-ամյա Տիգրանի անհետшցման դեպքիցՄոսկվան Կիևին առաջարկում է մայիսի 15-ին Ստամբուլում վերսկսել ուղիղ բանակցություններըՌուբլին թանկացել է․ փոխարժեքն՝ այսօրՄեր հզորությունը մեր միասնությունն է. Հայտնի Բաղդասարյանների ֆենոմենը Այս 3 կենդանակերպի նշանները կունենան բախտավոր շաբաթ 2025 թվականի մայիսի 12-ից մինչև 18-ըՆվաստացրել ու խոշտանգել են. հողաթափերով ու գիշերազգեստով պտտացրել են ոստիկանության մեկուսարաններովՄայիսի երկրորդ կեսին Կենդանակերպի 2 նշաններ բախտը պոչից կբռնենՈրդիս, արդյո՞ք ինչ անում եմ ճիշտ եմ անում.Ինչ է խոսում որդու հետ Եռաբլուրում պատգամավորըՄայիսի 13-ից հետ ենք գնում դեպի մարտ, տրամադրվե՛ք․ Գագիկ ՍուրենյանԿենդանակերպի երեք նշաններ, որոնց համար փողի հոսքը կգա մայիսի երկրորդ կեսին Այսօր կայանալիք ֆուտբոլային հանդիպումներըՀորդառատ անձրև, կարկուտ. եղանակն՝ առաջիկա օրերինВетеран из Армении, член партии «Союз Конституционное право» на Красной площади в Москве Կրեմլը պատրաստ է ինչպես Թրամփի բանակցություններից դուրս գալուն, այնպես էլ հակամարտության նոր սրմանը. ՔաղաքագետՊուտինն Ալիեւի Մոսկվա չայցելելն ընկալեց որպես անձնական ազդանշան եւ ՌԴ-ի դեմ ուղղված ընդգծված ցուցադրական ժեստ. Ռուսական աղբյուրՏիգրան Ավետիսյանի և Արման Մսրյանի նոր տեսահոլովակըՊուտինն առաջարկել է մայիսի 15-ին վերականգնել ռուս-ուկրաինական ստամբույան բանակցային գործընթացը (Տեսանյութ)«Շունչ» թատրոնը պատրաստվում է հարսանիքի. Սեյրան Մովսիսյանը փակագծեր է բացումԽՍՀՄ-ի ըմպելիքներ, որոնք դուք անպայման խմել եքԽՈՆԱՐՀՈՒՄ ԱՆՄԱՀ ՀԵՐՈՍ ԷԴԻԿ ՂԱԶԱՐՅԱՆԻ ՊԱՅԾԱՌ ՀԻՇԱՏԱԿԻՆԶբոսանք խորհրդային գաստրոնոմիայում մինչև 80-ականների վերջըԳՅՈՒՄՐԻՈՒՄ ՀԱՐԳԱՆՔԻ ՏՈՒՐՔ ՄԱՏՈՒՑԵՑԻՆ ՀԱՅՐԵՆԱԿԱՆ ՄԵԾ ՊԱՏԵՐԱԶՄԻ ՀԱՂԹԱՆԱԿԻ ՀՈԲԵԼՅԱՆԱԿԱՆ 80-ԱՄՅԱԿԻ ԱՌԹԻՎՎաշինգտոնին ձեռնտու է «Օրեշնիկ»-ներով Մոսկվայի ծանր պատասխան հարվածը Կիեւին. Ռուսական աղբյուրՀռոմի նորընտիր պապը հայտարարել է, որ կշարունակի Ֆրանցիսկոս պապի բարեփոխումներըԲրիջիտ Բարդոն երիտասարդության տարիներին և հիմա. ինչո՞ւ է նա այդքան ծերացելԵթե ես միանամ այդ անլուրջ նախաձեռնությանը, ես էլ կդառնամ այդ միմոսներից մեկը․ Գեղամ Նազարյանը իմպիչմենտին չմիանալու պատճառների մասինՔՊ-ական ղեկավարը տուրիստական քաղաքի հողերը կասկածելի աճուրդներով օտարել է, իսկ Փաշինյանը դա անտեսել է․ ՍարգսյանԱռաջիկա ժամերին Գյումրի համայնքում սպասվում են հորդառատ տեղումներ. ԱզիզյանՖրանցիսկոս Պապը WhatsApp-ով կապ է պահել խոշտանգման ենթարկված կնոջ հետԱՄՆ-ն նախազգուշացրել է ԻրանինWashington Post-ը պարզել է՝ ինչ կարևոր իրադարձություն է սպասվում վեց շաբաթիցԹրամփ. Հնդկաստանը և Պակիստանը համաձայնության են եկել լիակատար և անհապաղ հրադադարի շուրջԳազ չի լինիՀնդկաստանը ռուս-հնդկական հիպերձայնային հրթիռներով հարպածել է պակիստանյան ավիաբազաներին (Տեսանյութ)Հրազդանցին իր աղջկա նկատմամբ անառակաբարո արարքներ է արել ու ծեծել կնոջը. ինչ պատիժ է սպասվում նրանՀռոմի նորընտիր պապի եղբայրը պատմել է նրա մանկության սիրելի խաղի մասինԹուրքիայի ԱԳ նախարարը պատմել է՝ իրեն փորձել են թունավորել
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода
Back to top