Օզյումք մի հարց լուծվի, զնաչիտ խոսիլ միք, լյհա մինակ խոսելավ չի. Ինչ հրահանգ է իջեցրել պաշտոնյաններին Շահրամանյանը. Բացառիկ մանրամասներ
ՆերքաղաքականԵրեկ Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը ԱԺ-ում մի քանի պատգամավորների հետ հանդիպելուց անմիջապես հետո, որոշել հավաքել ԱՀ պատգամավորներին եւ նոր ցուցումներ տալ։ Մասնավորապես, վերջինս պատգամավորներին հավաքել եւ մեկ անգամ եւս զգուշացրել, որ որեւէ արտահայտված սուր քննադատություն ՀՀ իշխանությունների հանդեպ չլսի։ «Որ խոսելու լինի ամենաշատը ես ասելու բան ունեմ, բայց թողենք տեսնանք հինչա կյամ գլխներիս, խոսելը կա ու կա»,-վրդովված պատգամավորների հարցերին ի պատասխան ասել է Շահրամանյանը։
Նա, առհասարակ, խորհուրդ է տվել խուսափել հանրային հարթակներում հարցազրուրցներ, մեկնաբանություններ տալուց.«Օզյումք մի հարց լուծվի, զնաչիտ խոսիլ միք, լհա մենակ խոսելավ չի»,-ասել է նախագահը։
Վերջինս, հույս է հայտնել. որ առաջիկայում հնարավոր է հանդիպի Նիկոլ Փաշինյանի հետ եւ քննարկի կարճաժամկետ եւ երկարաժամկետ ծրագրերը, իսկ այդ հանդիպումը կյանքի կկոչվի, եթե մի քիչ էլ լռեն ու զսպեն իրենց։
