Իշխանության ներսում եվս մտահոգների պակաս չկա Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 26-ին Ռուսաստանը և Վրաստանը կարող են ուղիղ բանակցություններ սկսել Մոսկվայում և Թբիլիսիում. Կոբախիձե Երբ պարեկը կուչ է գալիս բլոգերի առաջ, բա էլ ինչպե՞ս են գող ու «բառիգ» բռնելու Իրանական կողմում կա բացասական տրամադրվածություն`թրիփփ նախագիծի վերաբերյալ․ Միսակյան Դեմ եմ քաղաքական մոնոպոլյային. Երվանդ Թարվերդյան Դեկտեմբերին Երեւանում խցանումների կոլապս կլինի. Գեւորգ Ստեփանյան Այս իշխանությունը 8 տարում 20 վագոն չկարողացավ ավելացնել, ուր մնաց՝ մետրո կառուցի․ Մնացականյան Հանգիստ նստեք տեղներդ․․․ Կինոմոսկվայի վրա ավտոմшտներով պարում էին, ավելի աբսուրդ տեսարան դժվար է պատկերացնել. Փաշինյանը՝ Ավոյի մասին պատմող ֆիլմի պրեմիերայի օրվան անդրադարձավ

Հայկ Մամիջանյանը ՀՀ-ում ԵՄ դեսպանի հետ քննարկել է նաև Հայաստանում 50-ից ավելի քաղբանտարկյալների հարցը

Ներքաղաքական

Հայաստանում ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսը հանդիպել է Ազգային ժողովի «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանի հետ։

168.am-ը փորձեց որոշ մանրամասներ ճշտել Հայկ Մամիջանյանի և ԵՄ դեսպանի միջև տեղի ունեցած հանդիպման ընթացքում քննարկված հարցերի մասին:

«Քանի որ քննարկման ձևաչափը փակ էր, ես չեմ կարող ասել, թե ի՞նչ է ասել դեսպանը, փոխարենը կասեմ, թե ես ի՞նչ թեմաների եմ անդրադարձել։ Դեսպանի հետ հանդիպման ժամանակ բարձրաձայնել եմ Ադրբեջանի ցեղասպան քաղաքականության, Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցների ճակատագրի վերաբերյալ հարցերը։ Խոսել եմ նաև Հայաստանի հետ բանակցությունների, Ադրբեջանի կողմից Հայաստանի հետ ուլտիմատումներով խոսելու քաղաքականության, ինչպես նաև միջազգային հանրության վերաբերյալ Ադրբեջանի դիքրորոշումների մասին»,- ասաց Մամիջանյանը։

Պատգամավորը, չբացահայտելով, թե իր բարձրաձայնած հարցերին ինչպիսին է եղել ԵՄ դեսպանի արձագանքը, հավելեց, որ անդրադարձ է կատարել նաև Հայաստանի ներքաղաքական կյանքում ընթացող զարգացումներին։

«Այդ հանդիպման ընթացքում քննարկվել են նաև Հայաստանում 50-ից ավելի քաղբանտարկյալների՝ Արմեն Աշոտյանի, Տաթև Արցախի, Նարեկ Մալյանի և այլոց վերաբերյալ հարցեր, ներկայացրել եմ ուշագրավ տվյալներ։ Անդրադարձ է եղել նաև ոստիկանական համակարգում առկա կամայականություններին և դատական համակարգում կատարվողին»,- ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավարը։

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ