Քաղաքականությունից մինչեւ «կարմիր խնձոր». տեսանայութ «Ռուսները ծիծաղում են պատժամիջոցների վրա». Թրամփը ծաղրել է ՌԴ-ի դեմ նոր սահմանափակումների կողմնակիցներին Իրանը վերջնական որոշում է կայացրել` ցանկացած ագրեսիայի կտրվի լայնածավալ ռազմական արձագանք Նիկոլը նախապատրաստում ու սադրում է, որ վերջնական գործողությունը կատարեն ուրիշները Կգա այն ժամանակը, որ ես շատ ավելի ճշմարտությունների մասին կխոսեմ․ Սարգսյանը՝ Վազգեն Սարգսյանի մասին Նարեկ Կարապետյանը պատրաստ է գնալ ընտրության, ցավդ էլ տանեմ, բայց դա հո դուել չէ, որ ասես՝ դավայ ժամ ու տեղ ասեք՝ գնանք կռվենք. Թարվերդյան Քաղաքական երեսպաշտությունն ու կեղծավորությունն իսկապես սահմաններ չունեն․ Դանիելյան «Միացյալ Հայաստան»-ն է՞լ Կարապետյանի համար «ճիշտ» ընդդիմություն չէ Ո՞վ ասաց՝ «ԹՐԻՓՓ»-ը կյանքի կկոչվի, ավելի ձեռնտու կլիներ նոյեմբերի 9-ի փաստաթղթի կյանքի կոչումը․ Մաթեւոսյան ՔՊ-ում հաշտ չեն, որ Տիգրան Ավինյանը լինի նորից իրենց թեկնածուն․ Ստեփանյան

Գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանի անունը Բաքվի բանտերում գտնվող մեր 8 հայրենակիցներից ամենաշատն է քննարկվում շահարկվում. Տիգրան Աբրահամյան

Զարկերակ
Գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանի անունը Բաքվի բանտերում գտնվող մեր 8 հայրենակիցներից ամենաշատն է քննարկվում, իսկ ավելի կոնկրետ` շահարկվում:
Նրա առևանգումից և ապօրինի կալանավորումից հետո տարատեսակ «սարսափ ֆիլմ» հիշեցնող պատմություններ, ասեկոսեներ, բամբասանքներ են տարածվում, ինչը բարեբախտաբար չի համապատասխանում իրականությանը:
Գեներալը ադրբեջանական բանտում է և մեր ողջ ուշադրությունն ու ջանքերը պետք է կենտրոնացնել նրա և մեր մյուս` 7 հայրենակիցների, ազատ արձակմանն ու հայրենիք վերադարձին, այլ ոչ թե հեքիաթներ տարածելուն կամ դրա դեմ պայքարին:
Պատկերացնում ե՞ք Մնացականյանի ընտանիքի, նրա հարազատների, ընկերների վիճակը, երբ նրա մասին հերթական կեղծ լուրն է հրապարակվում և տարածվում:
Խնդրում եմ` պարզապես մի արեք:
Տեղից արցախցիները հոգեբանական ծանր հարվածների և ապրումների մեջ են, հիմա էլ` նոր մտացածին պատմություններ կամ հրեշավոր նկարագրություններ:
Լևոն Մնացականյանն ու մեր 7 հայրենակիցները ադրբեջանական բանտերում են:
Եթե հնարավորություն չկա նրանց կամ նրանց ընտանիքի անդամներին որևէ ձևով սատարելու, ապա գոնե չպետք է վնասել կամ ցավ պատճառել:
Ազատությո՛ւն մեր հայրենակիցների:
ՀԳ. Բաքվի բանտերում տարբեր պատերազմներով, իրողություններով, միջադեպերով պայմանավորված հայեր կան, որոնց պաշտպանությունն առաջին հերթին պետության և բոլորիս առաջնահերթ խնդիրը պետք է դառնա:

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ