Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 5-7 աստիճանով ՀՀ–ից ցորենի, գարիի, եգիպտացորենի, հնդկացորենի արտահանումը 6 ամսով արգելվեց Մայր աթոռը զրկվեց պետության հողամասերը սեփականության իրավունքով անհատույց օգտագործելու իրավունքից ՔՊ-ական հանգուցյալ պատգամավորի կինը՝ պատգամավորի թեկնածու 65 տարեկանը եթե ուզում ա առանձին ապրի, պիտի պայման ստեղծեք, կաֆել-մետլախի մասին չպիտի մտածի «Քանի՞ շահառու է օգտվելու առողջության ապահովագրոթյունից», «1 մլն 600 000 դրամ», «Դրամ չէ, մարդ» «Վատ Սանտային» չներխուժել ԱՄՆ.Թրամփ Այսօրվա ձեր ռոմանտիկ հորոսկոպը Եվրամիությունը գտնվում է փլուզման վտանգի տակ.Օրբան Այսօր կաթոլիկ աշխարհը նշում է Սուրբ Ծնունդը

Մարդը հանելուկ է, ինչպես հանելուկ են «Կանացի կերպարանքներ»-ի հերոսները. առաջնախաղ՝ «Երվանդ Ղազանչյան» թատերասրահում

Մշակութային

Երեք կանայք հայտնվում են նույն բարում` մեկը` մկնդեղով, մյուսը` դանակով, իսկ երրորդը` հարսի շորով: Նրանք ունեն տարբեր ճակատագրեր, բայց նրանց միավորում է փախուստն իրականությունից: Էլ ոչինչ չի մնում անել, քան անձնական դառը պատմությունները խեղդել խմիչքի մեջ եւ վայելել լավ երաժշտություն` հընթացս ընդմիջելով հուզիչ դրվագներով: Միեւնույն ժամանակ ծիծաղ ու տխրություն պարգեւող ֆրանսիացի դերասան, ռեժիսոր, դրամատուրգ Սերժ Սանդորի պիեսը Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի «Երվանդ Ղազանչյան» թատերասրահի բեմ բարձրացավ` թատրոնի գլխավոր ռեժիսոր Հակոբ Ղազանչյանի բեմադրությամբ: «Կանացի կերպարանքներ»-ի առաջնախաղը հանդիսատեսի կողմից ընդունվեց հոտնկայս ծափերով ու բրավոներով: Այն կհամալրի թատրոնի խաղացանկը:

«ՍԵՐԺ ՍԱՆԴՈՐԸ ՉԷՐ ՍՊԱՍՈՒՄ, ՈՐ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԻՐ ՊԻԵՍԸ ԻՆՉ-ՈՐ ՄԵԿԻ ՁԵՌՔԸ ԿԸՆԿՆԻ, ԵՎ ԿԲԵՄԱԴՐԻ»

«Իրավունքի» հետ զրույցում ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ ՀԱԿՈԲ ՂԱԶԱՆՉՅԱՆԸ պատմեց, թե ինչպես ծնվեց ներկայացումը, խոսեց կանանցից, իսկ խորհուրդներ տվեց տղամարդկանց:

— Պարոն Ղազանչյան, ինչպե՞ս ծնվեց «Կանացի կերպարանքներ»-ը բեմադրելու գաղափարը:

— Այս պիեսը երեք տարի առաջ կարդացի ռուսերենով, ինձ շատ դուր եկավ, որովհետեւ լավ թարգմանություն էր ու ազդեցիկ: Ծրագրեցի, որ պետք է բեմադրեմ, բայց անընդհատ հետ էր ընկնում: Ի վերջո, հիմա այն կյանքի կոչվեց: Ի դեպ, սոցցանցի միջոցով կապ հաստատեցի պիեսի հեղինակի` Սերժ Սանդորի հետ, եւ նա եկավ ու դիտեց ներկայացումը: Իրականում առաջնախաղն ավելի շուտ պետք է լիներ, բայց բոլորիս հայտնի վերջին ցավալի իրադարձությունները ստիպեցին հետաձգել: Դերասաններն այն ժամանակ խաղացին միայն Սերժ Սանդորի համար: Նա շատ տպավորված գնաց, զարմացած էր, չէր սպասում, որ Հայաստանում իր պիեսը ինչ-որ մեկի ձեռքը կընկնի, եւ կբեմադրի: Ի դեպ, ներկայացումը պատրաստել ենք ամռան արձակուրդի ընթացքում: Օգոստոս ամսին ես պահեցի դերասաններին եւ, ըստ էության, արդեն օգոստոսի 30-ին, այն պատրաստ էր:

— Ներկայացումը ծիծաղ ու ժպիտ է պարգեւում, միեւնույն ժամանակ,լրջանալու ու խորը մտածմունքների տեղիք է տալիս: Դուք ի՞նչ կասեք պիեսի բովանդակության մասին:

— Պիեսն ավելի կատակերգական ժանրում է գրված, բայց ես ավելի դրամա տեսա այդ կանանց պատմությունների մեջ, ու ինձ հենց այդ պահը հետաքրքրեց: Նրանք տարբեր են իրենց ճակատագրերով, տեսակով, բնույթով, եւ բոլորն էլ փախչում են ինչ-որ տեղից ու հանկարծ հայտնվում են բարում: Ինչ-որ տեղ մեղքերի թողության, հոգեկան լիովին ազատագրման կատարսիս կա այստեղ: Ընդհուպ ողբերգության հասնող իրենց ճակատագրերով կանայք արդյունքում գտնում են միմյանց եւ, կարծես, կառչում են մեկը մյուսից: Եվ այստեղ նոր կյանք սկսելու, նորից վերածնվելու գաղափարը կա:

«ԵԹԵ ՆՈՒՅՆԻՍԿ ՏԱՆԵԼԻ ՉԷ, ԱՅՆՔԱՆ ՏՂԱՄԱՐԴ ՊԵՏՔ Է ԼԻՆԵՍ, ՈՐ ՔԵԶ ԶՍՊԵՍ»

— Իսկ ի՞նչ ուղերձ ունի «Կանացի կերպարանքներ» ներկայացումը տղամարդկանց համար:

— Առաջին հերթին այն, որ կինն ընդհանրապես իր չէ, ուղղակի կահույք չէ կամ շնչավոր արարած, այլ մարդ է, որի հետ պետք է հաշվի նստես, որի հույզերը, ինչու ոչ, եթե նույնիսկ տանելի չէ, այնքան տղամարդ պետք է լինես, որ քեզ զսպես ու հարմարվես, եթե որոշել ես նրա հետ կյանքդ կապել ու անցկացնել: Այն ստորացուցիչ վիճակը, որում հայտնվել են կերպարներից յուրաքանչյուրը, նրանց ուրիշ բան չէր մնում անել, քան փախչել: Այն, որ ներկայացման ժամանակ երեք կանայք միասին բղավում են, հենց այդ պոռթկումն էր, որ` բավակա՛ն է:

— Անդրադառնանք նաեւ դերակատարներին, որոնցից մեկն էլ Ձեր կինն է…

— Ասեմ, որ շատ գոհ եմ դերասաններից, շատ պրոֆեսիոնալ են: Ինչ վերաբերում է Լարիսային, նա Պատանի հանդիսատեսի թատրոնի դերասանուհի է, բայց իրեն հրավիրեցինք, որովհետեւ արձակուրդում էր: Այսպես, թե այնպես դերասանական կազմը ամռան ամսին չէր հավաքվում, թատրոնից ովքեր պոտենցիալ ունեին այդ դերը կերտելու համար` բոլորը նետվեցին հանգստանալու: Հետո շատ էի ուզում իր հետ աշխատել եւ առաջարկեցի նրան` միեւնույնն է, ես էլ տեղ չէի գնալու հանգստանալու: Նա էլ շատ ուրախացավ եւ մեծ հաճույքով աշխատեց:

— Ի վերջո, ո՞ր տարիքում է տղամարդը հասկանում, թե ինչ է ուզում կինը, եւ արդյոք Դուք արդեն բացահայտել եք:

— Ընդհանրապես գտնում եմ, որ մարդը հանելուկ է` լինի տղամարդ, թե` կին, այդպես էլ չես հասկանում: Թվում է` 50 տարվա ընկեր ունես, մեկ էլ այնպիսի բնավորության գծեր են հայտնվում, որ ապշում ես, թե ինչպես այսքան ժամանակ չէիր նկատել: Բայց հանգամանքներն ու կյանքն է մարդկանց դարձնում այնպիսին, ինչպիսին իրենք կան: Դրա համար ես տարիքային առումով չէի ցանկանա կոնկրետանալ, առհասարակ կարծում եմ` որ մարդը հանելուկ է, ինչպես հանելուկ են «Կանացի կերպարանքներ»-ի հերոսները:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված
Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 5-7 աստիճանովՓաշինյանը նշեց Ալիևին անընդհատ շնորհակալություն հայտնելու պատճառները. ՏեսանյութՊուտինի հետ քննարկել ենք տարածաշրջանի դրական փոփոխությունները և նոր հնարավորությունները․ ՓաշինյանՀայաստանի պետական ազգային ակադեմիական երգչախումբն այսուհետ կկոչվի Հովհաննես Չեքիջյանի անունով«Մեր «պառոդը» կարևոր է, ձա՛գ տվեք, ինչքան կարաք՝ ձա՛գ բերեք»․ Ղուկասյանն աչքալուսանք տվեց աջակցինԱլիևին շնորհակալություն եմ հայտնում, որովհետև երեք կարևոր արգելք է հանվել. ՓաշինյանՀՀ–ից ցորենի, գարիի, եգիպտացորենի, հնդկացորենի արտահանումը 6 ամսով արգելվեց«Տիրադավ» Վրթանես սրբազանին ՊՆ-ից տուն են տվել և հետ չեն պահանջել. հարցումՄայր աթոռը զրկվեց պետության հողամասերը սեփականության իրավունքով անհատույց օգտագործելու իրավունքիցՔՊ-ական հանգուցյալ պատգամավորի կինը՝ պատգամավորի թեկնածու65 տարեկանը եթե ուզում ա առանձին ապրի, պիտի պայման ստեղծեք, կաֆել-մետլախի մասին չպիտի մտածի«Քանի՞ շահառու է օգտվելու առողջության ապահովագրոթյունից», «1 մլն 600 000 դրամ», «Դրամ չէ, մարդ»«Վատ Սանտային» չներխուժել ԱՄՆ.ԹրամփԱյսօրվա ձեր ռոմանտիկ հորոսկոպըԵվրամիությունը գտնվում է փլուզման վտանգի տակ.ՕրբանԱյսօր կաթոլիկ աշխարհը նշում է Սուրբ ԾնունդըԻ՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերինԴեկտեմբերի 25-ի տարադրամի փոխարժեքըՄալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում ջուր չի լինելուՎերկա Սերդուչկայի երգի տակ պարից հետո դատարանը կասեցրել է Կազանում գտնվող «Բակինսկի դվորիկ» սրճարանի գործունեությունը.«Коммерсантъ»

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված