Իշխանության ներսում եվս մտահոգների պակաս չկա Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 26-ին Ռուսաստանը և Վրաստանը կարող են ուղիղ բանակցություններ սկսել Մոսկվայում և Թբիլիսիում. Կոբախիձե Երբ պարեկը կուչ է գալիս բլոգերի առաջ, բա էլ ինչպե՞ս են գող ու «բառիգ» բռնելու Իրանական կողմում կա բացասական տրամադրվածություն`թրիփփ նախագիծի վերաբերյալ․ Միսակյան Դեմ եմ քաղաքական մոնոպոլյային. Երվանդ Թարվերդյան Դեկտեմբերին Երեւանում խցանումների կոլապս կլինի. Գեւորգ Ստեփանյան Այս իշխանությունը 8 տարում 20 վագոն չկարողացավ ավելացնել, ուր մնաց՝ մետրո կառուցի․ Մնացականյան Հանգիստ նստեք տեղներդ․․․ Կինոմոսկվայի վրա ավտոմшտներով պարում էին, ավելի աբսուրդ տեսարան դժվար է պատկերացնել. Փաշինյանը՝ Ավոյի մասին պատմող ֆիլմի պրեմիերայի օրվան անդրադարձավ

«Խաղաղության խաչմերուկի» գաղափարը հիմարություն է. Աղասի Ենոքյան

Թեմա

Ըստ «Մեդիա պաշտպան» նախաձեռնության ղեկավար, «Ազատություն» ռադիոկայանի ՀՀ մասնաճյուղի նախկին ղեկավար, քաղաքագետ ԱՂԱՍԻ ԵՆՈՔՅԱՆԻ` եթե խաղաղության պայմանագիր կնքվելու է Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ, ինքնին անհեթեթություն է, որովհետեւ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ պատերազմ չի հայտարարվել, որ դրա ավարտի համար խաղաղության պայմանագիր կնքվի:

— Կա երկու կարեւոր հարց. մեկն այն է, որ Նիկոլ Փաշինյանը բազմիցս ասել է` այդ խաղաղության պայմանագրով «անկլավները» պետք է տրվեն Ադրբեջանին: Եթե տրվում են Ադրբեջանին, այնտեղ լինելու են ռազմական, ահաբեկչական բազաներ, խաղաղ բնակչություն չի լինելու: Սա ինքնին բերելու է մշտնջենական պատերազմի: Նույնը Մեղրիի միջանցքի հետ կապված: Այն, ինչ այսօր է երեւում, այդ միջանցքը չի լինելու Հայաստանի վերահսկողության տակ, ինչքան էլ Փաշինյանը խոսի սուվերենությունից: Միջանցքը լինելու է այնտեղ, որտեղ այսօր կանգնած են ռուս սահմանապահները, ուրեմն` լինելու է իրենց վերահսկողության տակ: Մենք տեսնելու ենք, թե ինչպես է այդ միջանցքով տանկեր, հրթիռներ անցնում Թուրքիայից Ադրբեջան եւ ոչինչ չենք կարողանալու անել: Դա ամենեւին չի նպաստում խաղաղությանը: Ընդհանրապես, այդ «խաղաղության խաչմերուկի» գաղափարը հիմարություն է: Այսօրվա աշխարհաքաղաքական իրավիճակում եղած գործիքներով այստեղ խաղաղության հաստատելն անհնար է:

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ