Իշխանության ներսում եվս մտահոգների պակաս չկա Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 26-ին Ռուսաստանը և Վրաստանը կարող են ուղիղ բանակցություններ սկսել Մոսկվայում և Թբիլիսիում. Կոբախիձե Երբ պարեկը կուչ է գալիս բլոգերի առաջ, բա էլ ինչպե՞ս են գող ու «բառիգ» բռնելու Իրանական կողմում կա բացասական տրամադրվածություն`թրիփփ նախագիծի վերաբերյալ․ Միսակյան Դեմ եմ քաղաքական մոնոպոլյային. Երվանդ Թարվերդյան Դեկտեմբերին Երեւանում խցանումների կոլապս կլինի. Գեւորգ Ստեփանյան Այս իշխանությունը 8 տարում 20 վագոն չկարողացավ ավելացնել, ուր մնաց՝ մետրո կառուցի․ Մնացականյան Հանգիստ նստեք տեղներդ․․․ Կինոմոսկվայի վրա ավտոմшտներով պարում էին, ավելի աբսուրդ տեսարան դժվար է պատկերացնել. Փաշինյանը՝ Ավոյի մասին պատմող ֆիլմի պրեմիերայի օրվան անդրադարձավ

Ինչպես է անցել Ջերմուկի 30-ամյա քաղաքապետի հարսանիքը

Թեմա

Գործարար Արտակ Թովմասյանին պատկանող «Դվին» ռեստորանում տեղի է ունեցել Ջերմուկի քաղաքապետ Վահագն Արսենյանի՝ «Ջերմուկ գրուպ» ՓԲԸ հիմնադիր եւ գործադիր տնօրեն, ՀՀ Ազգային ժողովի 4-րդ եւ 6-րդ գումարման պատգամավոր, Ջերմուկի նախկին քաղաքապետ Աշոտ Արսենյանի որդու եւ գործարար Արսեն Արսենյանի դստեր հարսանեկան արարողությունը: Նորապսակների ազգանունների համընկնումը զուգադիպություն է:

«Իրավունքի» տեղեկություններով՝ Արսենյանները հարսանեկան խնջույքը համարում են բավական համեստ, քանի որ ի սկզբանե մտադրություն ունեին արարողությունն անցկացնել Մարոկոյում: Այդուհանդերձ, «համեստ» խնջույքին ներկա են եղել մոտ 400 հոգի՝ ընտանիքի ամենամտերիմներն ու քաղաքական գործիչներ, որոնց չհրավիրել չէին կարող: Ելույթներով հանդես են եկել հայկական եւ արտասահմանյան շոուբիզնեսի ներկայացուցիչներ, իսկ երեկոն վարել է ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Ավետ Բարսեղյանը:

Հատկանշական է այն, որ եթե ընդդիմություն-իշխանություն հարաբերությունները գերլարված են քաղաքականության մեջ, ապա հարսանեկան արարողության ժամանակ որոշ ընդդիմադիրներ ու իշխանության ներկայացուցիչներ կարողացել են մեկ հարկի տակ ուրախանալ եւ վայելել ապաքաղաքական երեկոն:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ