⚡️⚡️«Իրավունք» թերթի այսօրվա տպագիր համարում կարդացե՛ք... Եվրոպայի համար այլ տարբերակ, քան մոսկվայի հետ բանակցելը, չի մնում Փաշինյանի մոսկովյան այցը՝ նոր գլոբալ իրողությունների ֆոնին Երբեմն ամենաուժեղ դիմադրությունը տեղում կանգնելն ու չզիջելն է․ Քրիստինե Վարդանյան Իրանում հայտնի երգչուհուն 74 անգամ մտրակել են առանց հիջաբի ելույթի համար էնպես չի որ արցախցին չի տարբերում «քաղաքական պոնտերն ու մանյովրները».կամ "մուսկուլիստները" կխժռեն նիկոլիզմին, կամ.... Ողբ համահայկական․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Հայաստանի երրորդ հանրապետության սեւ թուղթը        Հայտնվել են Կիևի մերձակայքում գտնվող Տրիպիլյա ՋԷԿ-ի վնասման կադրերը (Տեսանյութ) «Ես տեսա սատանային». Հռոմի պապ

Պրոֆեսոր Արմեն Չարչյանը այսօրվանից կրկին ստանձնել է «Իզմիրլյան» բկ-ի տնօրենի պաշտոնը

Առողջապահական

Հայտնի օրթոպեդ-վնասվածքաբան, պրոֆեսոր ‍Արմեն Չարչյանը «Իզմիրլյան» բժշկական կենտրոնի նախկին տնօրեն Արմեն Չարչյանը այսօրվանից կրկին վերադարձել է իր պաշտոնին, այն է` հատուկ հրամանով նշանակվել է «Իզմիրլյան» բկ-ի տնօրեն:

ՊՐՈՖԵՍՈՐԻ ԿԵՆՍԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ

Ծնվել 1960 թվականի հունվարի 28-ին, Երևանում, (Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ): Բժիշկ, օրթոպեդ-վնասվածքաբան, բժշկական գիտությունների դոկտոր, դոցենտ։ ՀՀ ԱՆ խորհրդատու վնասվածքաբանության և օրթոպեդիկ վիրաբուժության գծով։ «Իզմիրլյան» բժշկական կենտրոնի գործադիր տնօրեն։ Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի վնասվածքաբանության և օրթոպեդիայի ամբիոնի վարիչ։ 

181 տպագրված գիտական աշխատությունների հեղինակ 1990-1995 թթ. Ակտիվ մասնակցություն է ունեցել Արցախի հերոսամարտին: 2009-2012 թթ. ՀՀ ՊՆ ԿԲՀ փորձագետ:

2008 թ. ՀՀ նախագահի հրամանագրով պարգևատրվել է «Մխիթար Հերացի» մեդալով: 2012 թ. ԼՂՀ նախագահի հրամանագրով պարգևատրվել է «Վաչագան Բարեպաշտ» մեդալով: 2007 թ. ՀՀ վարչապետի շնորհակալագիր` հայկական բանակի կազմավորման 15 ամյակի առթիվ և Արցախյան ազատամարտում բժշկական օգնություն ցուցաբերելու գործում ունեցած ակտիվ մասնակցության համար: 2007 թ. ՀՀ ՊՆ հրամանագրով պարգևատրվել է «Վազգեն Սարգսյան» մեդալով: 2011 թ. ՀՀ ՊՆ հրամանագրով պարգևատրվել է «Մարշալ Բաղրամյան» մեդալով: 2011 թ. ՀՀ ՊՆ հրամանագրով պարգևատրվել է «ՀՀ ԶՈւ 20 տարի» մեդալով: 2014 թ. ՀՀ ՊՆ հրամանագրով պարգևատրվել է «Գարեգին Նժդեհ» մեդալով: 2014 թ. ՀՀ Ազգային Օլիմպիական կոմիտեի հրամանագրով պարգևատրվել է «Վարազդատ Արշակունի» մեդալով: 2005 թ., 2010 թ., 2012 թ. պարգևատրվել է Երևանի պետական բժշկական համալսարանի ոսկե մեդալով։

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ