Պատերազմը Ուկրաինայում մոտենում է ավարտին՝ այն շարունակելու ռեսուրսների սպառման պատճառով. Ուկրաինացի տնտեսագետ Լեհ զինվորականները, տեսնելով անօդաչու թռչող սարք, զանգահարել են 911՝ այն խփելու փորձի փոխարեն. Լեհական լրատվամիջոցներ Ուկրաինան հարձակվում է ԱՄՆ-ի հետ կապված տանկերների վրա, եւ դա չի կարող շարունակվել. Ռուբիո Հզոր պայթյուններ և հրդեհներ Կիևում (Տեսանյութ) Գերմանիայի ամերիկյան Շպանգդալեմ ավիաբազայում ռազմական ինքնաթիռ է կործանվել «Հրապարակ». Ապարանում եւս մտադիր են գործարկել Գորիսի մոդելը «Ժողովուրդ». ԱԳՆ մամուլի խոսնակին բարձրագույն դիվանագիտական աստիճան է շնորհվել. Սա է հայաստանյան դիվանագիտությունը Լույս չի լինի, հասցեներ «Հրապարակ»․ Առուշանյանի «Բիզնեսը» մետաստազներ է տալիս «Ժողովուրդ». Էկոնոմիկայի նախարարությունում կոռուպցիոն չարաշահումների գործով դատաքննությունը «սառույցին է գրվում»

Սյունիք ներխուժելու հրապուրանքն Ալիեւի համար գնալով վտանգավոր է դառնում

Միջազգային

­Վեր­ջին օ­րե­րին ար­ձա­նագր­վե­ցին մի քա­նի խիստ ու­շագ­րավ փաս­տեր, ո­րոնք ոչ միայն ողջ աշ­խար­հի, այլ ուղ­ղա­կիո­րեն Հա­յաս­տա­նի հետ կապ­ված շատ հե­ռուն տա­նող մտո­րում­ներ են ա­ռա­ջաց­նում: Այդ փաս­տե­րից մե­կը` նա­խօ­րեին Դաղս­տա­նի մայ­րա­քա­ղաք Մա­խաչ­կա­լա­յում տե­ղի ու­նե­ցած ի­րա­դար­ձութ­յուն­ներն էին:

ԻՆՉ Է ՀՈՒՇՈՒՄ ՄԱԽԱՉԿԱԼԱՅԻ «ԲՈՒՆՏԸ»

­Մա­խաչ­կա­լա­յում տե­ղի ու­նե­ցա­ծի տե­սա­նե­լի մա­սը հե­տեւ­յալն էր: Բա­ցա­հայտ ֆեյք աղբ­յու­րով լու­րեր տա­րա­ծե­ցին, թե քա­ղա­քի հյու­րա­նոց­նե­րից մե­կում տե­ղա­վո­րել են Իս­րա­յե­լի քա­ղա­քա­ցի­նե­րի: Հա­վաք­վեց մի մեծ ամ­բոխ, պար­զե­ցին՝ չկա նման բան: Տա­րած­վեց երկ­րորդ ֆեյ­քը, թե իս­րա­յել­ցի­նե­րով օ­դա­նավ է ժա­մա­նում քա­ղա­քի օ­դա­նա­վա­կա­յան: Հա­վաք­վեց շատ ա­վե­լի մեծ ամ­բոխ, ներ­խու­ժե­ցին օ­դա­նա­վա­կա­յան եւ նո­րից ո­րե­ւէ հրեա­յի չգտան:

Իսկ հի­մա տա­րօ­րի­նակ փաս­տե­րը: Ան­կար­գութ­յուն­նե­րի սկսվե­լուց միայն ե­րեք ժամ անց ոս­տի­կան­նե­րով ավ­տո­բուս­նե­րը ժա­մա­նե­ցին Մա­խաչ­կա­լա­յի օ­դա­նա­վա­կա­յան: Դ­րա­նից միայն մեկ-եր­կու ժամ անց ի­րա­վա­պահ­նե­րը սկսե­ցին ինչ-որ գոր­ծո­ղութ­յուն­նե­րի դի­մել, օ­դա­նա­վա­կա­յա­նի թռիչ­քու­ղի­ներ ներ­խու­ժած­նե­րից մի քա­նի հո­գու բեր­ման են­թար­կել, մնա­ցա­ծին տա­րած­քից դուրս մղել: Ընդ ո­րում, ինչ­պես օ­դա­նա­վա­կա­յան ներ­խուժ­ման, այն­պես էլ անց­կաց­ված օ­պե­րա­ցիա­յի ժա­մա­նակ ոս­տի­կան­ներն ու ցու­ցա­րար­նե­րը միան­գա­մայն հան­գիստ շփվում էին ի­րար հետ:

Այս­քա­նից հե­տո ա­ռաջ է քաշ­վել կա­տար­վա­ծի եր­կու հիմ­նա­կան վար­կած: Ռու­սա­կան մի շարք աղբ­յուր­ներ, այդ թվում` Պետ­դու­մա­յի պատ­գա­մա­վոր­ներ կա­տար­վա­ծը հա­մա­րում են դրսից Ռու­սաս­տա­նում ար­հես­տա­կա­նո­րեն ցնցում­ներ ա­ռա­ջաց­նե­լու փորձ, «գու­նա­վոր հե­ղա­փո­խութ­յան» պես մի բան: Նաեւ, որ դա կա­րող է Ռու­սաս­տա­նում ծա­վալ­վել իս­լա­մա­կան ա­լի­քի տես­քով: Այս վար­կա­ծի դեպ­քում ի­րա­վա­պահ­նե­րի ոչ հա­մար­ժեք ռեակ­ցիան շատ հար­ցեր է ա­ռաջ քա­շում:

Երկ­րորդ վար­կա­ծով` այս ա­մե­նը հա­մար­վում է Իս­րա­յե­լին ու ԱՄՆ-ին ուղղ­ված ազ­դակ, որ ե­թե ազ­գա­միջ­յան, այդ թվում` հա­կահ­րեա­կան մեղմ մի­ջա­վայր ու­նե­ցող Ռու­սաս­տա­նում է հրեա­նե­րի, ա­վե­լի կոնկ­րետ` իս­րա­յել­ցի­նե­րի դեմ ա­տե­լութ­յան նման մա­կար­դակ ա­ռա­ջա­ցել, ա­պա պետք է հաս­կա­նալ, թե ինչ կա­րող է տե­ղի ու­նե­նալ գործ­նա­կա­նում ողջ աշ­խար­հով մեկ, ե­թե Իս­րա­յելն այս տեմ­պե­րով շա­րու­նա­կի: Այս վար­կա­ծի դեպ­քում եւս ի­րա­վա­պահ­նե­րի գոր­ծո­ղութ­յուն­նե­րը շատ բան են բա­ցատ­րում:

Որ վար­կածն է ա­վե­լի ռեալ, այս պա­հին դեռ դժվար է ա­սել: Բայց ա­մեն դեպ­քում այն, որ նման մասշ­տա­բա­յին դեպ­քը հնա­րա­վոր ե­ղավ, դա ար­դեն իսկ մի շարք փաս­տե­րի մա­սին է ակ­նար­կում, ընդ ո­րում` միա­ժա­մա­նակ նշված եր­կու վար­կած­նե­րի ուղ­ղութ­յամբ:

­Նախ, սա ի­րոք ցույց տվեց, թե հա­կահ­րեա­կա­ն ինչ ան­նա­խա­դեպ խմո­րում­ներ են ծա­վալ­վում: Եվ այս ֆո­նին չպետք է մո­ռա­նալ, թե հա­կահ­րեա­կան ինչ մասշ­տա­բա­յին բո­ղո­քի ա­լիք է ծա­վալ­վել մաս­նա­վո­րա­պես ողջ Եվ­րո­պա­յով մեկ: Այդ թվում՝ ա­ռա­ջա­տար մայ­րա­քա­ղաք­նե­րում՝ Լոն­դո­նում, Փա­րի­զում, Բեռ­լի­նում հար­յուր հա­զա­րա­վոր մար­դիկ են ո­ղո­ղում փո­ղոց­նե­րը: Դեռ հա­մե­մա­տա­բար խա­ղաղ հան­րա­հա­վաք­ներ են ըն­թա­նում: Սա­կայն Մա­խաչկա­լան ե­կավ հու­շե­լու, որ ե­թե մի փոքր կազ­մա­կերպ­չա­կան ըն­թացք տրվի, ու նման ծրագ­րեր կա­րող են լի­նել տար­բեր գլո­բալ կենտ­րոն­նե­րի մոտ, ա­պա նե­րեվ­րո­պա­կան մեծ քա­ղա­քա­ցիա­կան պա­տե­րազ­մը պատ­րաստ է:

Երկ­րոր­դը. ան­կախ նրա­նից, թե Մոսկ­վան ինչ առն­չութ­յուն ու­ներ Մա­խաչ­կա­լա­յի ի­րա­դար­ձութ­յուն­նե­րի հետ կամ ու­ներ, թե՝ ոչ, սա հեր­թա­կան ցցուն փաստն էր այն մա­սին, թե Ռու­սաս­տա­նում իս­լա­մա­կան տարրն ինչ լուրջ գոր­ծոն է դար­ձել: Մի­գու­ցե շատ ա­վե­լի լուրջ, քան չե­չե­նա­կան պա­տե­րազ­մի փու­լում էր: Մոսկ­վան այն վե­րահս­կո­ղութ­յան տակ պա­հո՞ւմ է, ե­թե այս պա­հին՝ ա­յո, վա­ղը-մյուս օ­րը հնա­րա­վո՞ր է այլ ու­ժեր այն վե­րահս­կեն: Ս­րանք շատ լուրջ հար­ցեր են, ո­րոնք Մոսկ­վան չի կա­րող աչ­քա­թող ա­նել:

Եվս մեկ գոր­ծոն: Այն, որ Դաղս­տա­նում մեծ թիվ, տար­բեր գնա­հա­տա­կան­նե­րով՝ մին­չեւ 30 տո­կոս են կազ­մում էթ­նիկ ադր­բե­ջան­ցի­նե­րը, հայտ­նի փաստ է: Ի դեպ, ժա­մա­նա­կին կա­յին խո­սակ­ցութ­յուն­ներ, որ Պու­տի­նի՝ Դաղս­տան կա­տա­րած վեր­ջին այ­ցը հենց ադր­բե­ջա­նա­կան այդ տար­րին չե­զո­քաց­նե­լու, Բաք­վի վե­րահս­կո­ղութ­յու­նը բա­ցա­ռե­լու ի­մաստ ու­ներ: Որ­քա­նո՞վ է դա հա­ջող­վել, այդ տար­րը ի՞նչ ներգ­րավ­վա­ծութ­յուն ու­ներ այս ցույ­ցե­րում, շատ հե­տաքր­քիր հար­ցեր են: Եվ ե­թե ու­ներ, միան­գա­մայն այլ ի­րո­ղութ­յուն­նե­րի ենք հաս­նում: Գաղտ­նիք չէ, թե պաշ­տո­նա­կան Բա­քուն ինչ սերտ հա­մա­գոր­ծակցութ­յան մեջ է Իս­րա­յե­լի հետ: Ընդ ո­րում, խոս­քը միայն նավթ վա­ճա­ռել եւ դի­մա­ցը զենք գնե­լու մա­սին չէ: Հ­րեա­կան տար­րը խո­րը ար­մատ­ներ ու­նի Ադր­բե­ջա­նի իշ­խա­նա­կան հա­մա­կար­գում, ան­ձամբ Ա­լիե­ւի ըն­տա­նի­քում: Եվ ա­հա հի­մա, երբ մաս­նա­վո­րա­պես Դաղս­տա­նի ադր­բե­ջա­նա­կան տարրն ըն­դդեմ հրեա­նե­րի նման ա­տե­լութ­յուն է ի ցույց դնում, դա ա­վե­լորդ ազ­դակ է, թե ինչ բարդ վի­ճա­կում է հայտն­վել Ա­լիե­ւը: Նաեւ հաշ­վի առ­նե­լով, որ բուն Ադր­բե­ջա­նում եւս այդ ա­տե­լութ­յու­նը կա­րող է նույն մասշ­տաբ­նե­րով ծա­վալ­վել:

ԷՐԴՈՂԱՆԻ ՀԱԿԱԱՐԵՎՄՏՅԱՆ ԱՐՇԱՎԸ

Եվ ա­հա այս­տեղ պետք է նաեւ հաշ­վի առ­նել այս օ­րե­րին ֆիքս­ված երկ­րորդ ա­ռանց­քա­յին դրվա­գը: Խոս­քը` Թուր­քիա­յում տե­ղի ու­նե­ցած հա­կահ­րեա­կան մասշ­տա­բա­յին մի­ջո­ցա­ռում­նե­րի մա­սին է, ո­րի գա­գաթ­նա­կե­տը դար­ձավ 1,5 մի­լիո­նա­նոց հան­րա­հա­վա­քը՝ Էր­դո­ղա­նի՝ մեծ աղ­մուկ հա­նած ե­լույ­թով հան­դերձ: Հա­կիրճ հի­շեց­նենք նրա ե­լույ­թի հիմ­նա­կան թե­զե­րը:

«­Մենք կա­րող ենք գալ ձեզ մոտ մի գի­շեր»,- Իս­րա­յե­լին ա­մե­նաու­ղիղ տե­քստով սպառ­նում է Թուր­քիա­յի ղե­կա­վա­րը:

«­Հար­յուր տա­րի ա­ռաջ Պա­ղես­տի­նը մեզ հա­մար նույնն էր, ինչ Ա­դա­նան։ Գա­զան մեր տա­րածք­նե­րի մի մասն էր, ո­րը մենք չէինք էլ պատ­կե­րաց­նում կորց­նել։ Եվ հի­մա Գա­զա­յի կո­տո­րածն ամ­բող­ջութ­յամբ Ա­րեւ­մուտ­քի մտահ­ղա­ցումն է»:

«Իս­րա­յե՛լ, ինչ­պե՞ս հայտն­վե­ցիր այս­տեղ։ Ինչ­պե՞ս հա­սաք այս­տեղ: Դուք օ­կու­պանտ եք։ Դուք խումբ եք, ոչ թե պե­տութ­յուն»:

«ՄԱԿ-ը քվեար­կեց, եւ 120 երկր­ներ ձեզ ա­սա­ցին՝ դա­դա­րեց­նել կրա­կը: 40 երկր­ներ մի կողմ են կանգ­նել, եւ միայն 13-14-ն­ են ա­ջակ­ցել ձեզ: Իս­րա­յել, դու մե­նակ կլի­նես։ Ինչ էլ որ ա­նեք»:

«­Գա­զա­յում կո­տո­րած է: Իս­րա­յե­լին պա­տե­րազ­մա­կան հան­ցա­գործ կհայ­տա­րա­րենք, մենք ար­դեն աշ­խա­տում ենք սրա վրա»:

«Ա­րեւմտ­յան երկր­նե­րը, ո­րոնք միայն ե­րեկ «կո­կոր­դի­լո­սի ար­ցունք­ներ» էին թա­փում Ուկ­րաի­նա­յի եւ Ռու­սաս­տա­նի մի­ջեւ պա­տե­րազ­մում զոհ­ված խա­ղաղ բնա­կիչ­նե­րի հա­մար, այ­սօր լռում են Գա­զա­յում հա­զա­րա­վոր ան­մեղ ե­րե­խա­նե­րի մահ­վան առ­ջեւ։ Ե­թե ​​դուք լաց եք լի­նում Ուկ­րաի­նա­յի հա­մար, ին­չո՞ւ եք լռում Գա­զա­յում զոհ­ված ե­րե­խա­նե­րի հա­մար»:

Այս­պի­սով, Էր­դո­ղա­նը, ըստ էութ­յան, ներ­կա­յաց­նում է Թուր­քիա­յի նոր աշ­խար­հա­քա­ղա­քա­կան դիր­քո­րո­շու­մը՝ կա­ռուց­ված հա­կահ­րեա­կա­նութ­յան, հա­կաա­րեւմ­տա­կա­նութ­յան վրա: Թե ին­չու, դա էլ կա­րե­լի է կռա­հել. Էր­դո­ղա­նը հաս­կա­նում է, որ Ա­րեւ­մուտքն աչ­քի ա­ռաջ կորց­նում է կշի­ռը. Եվ­րո­պան ար­դեն զրկվել է էա­կան ազ­դե­ցութ­յուն ու­նե­նա­լու լծակ­նե­րից, իսկ ԱՄՆ-ն մ­տել է մի քա­նի ճա­կատ­նե­րով բա­խում­նե­րի մեջ, ընդ ո­րում, ա­մե­նա­ծան­րը նե­րա­մե­րիկ­յան բա­խում­նե­րի հե­ռան­կարն է: Սա մի շանս է, ո­րից օգտ­վե­լով, նա հույս ու­նի գրա­վել ե­թե ոչ իս­լա­մա­կան, ա­պա առն­վազն սու­նի իս­լա­մի ա­ռաջ­նոր­դութ­յունն աշ­խար­հում: Իսկ շան­սե­րը շատ մեծ են, քա­նի որ այդ հար­ցում նրա մրցա­կի­ցը ոչ թե շիա իս­լա­մի ա­ռաջ­նորդ հզոր Ի­րանն է, ո­րի հետ այս փու­լում պետք է դաշ­նակ­ցել, այլ Սաուդ­յան Ա­րա­բիան, որն ի­րեն բա­վա­կա­նին թույլ ա­ռաջ­նորդ ներ­կա­յաց­րեց պա­ղես­տին­յան այս ճգնա­ժա­մում:

Այս­պի­սով, այն տպա­վո­րութ­յունն է, որ այդ ե­լույթն Էր­դո­ղա­նի հա­մար «Ռու­բի­կո­նից ան­ցում» ի­մաստն էր պա­րու­նա­կում: Ի­հար­կե, կա­րող է նույն­քան հան­գիստ նաեւ հետ քաշ­վել, ե­թե տես­նի, որ չնա­յած ե­ղած սպա­սե­լիք­նե­րին, Իս­րա­յելն ու նրա թի­կուն­քին կանգ­նած Ա­րեւ­մուտ­քը կկա­րո­ղա­նան ա­րա­գո­րեն լու­ծել Մեր­ձա­վոր Ա­րե­ւել­քի ներ­կա­յիս խնդի­րը: Ե­թե ոչ, գրե­թե միան­շա­նակ է, որ Էր­դո­ղա­նը կտե­ղա­վոր­վի հա­կաիս­րա­յել­յան եւ հա­կաա­րեւմտ­յան ա­մե­նա­կոշտ դիր­քե­րում:

ԱԼԻԵՎԸ ՊԵՏՔ Է ՇԱՏ ԶԳՈՒՅՇ ԼԻՆԻ

Ա­հա այս ի­րա­վի­ճա­կում Ա­լիե­ւի ա­ռաջ եր­կրորդ փա­կու­ղին է ա­ռա­ջա­նում: Մի կող­մում՝ նե­րադր­բե­ջա­նա­կան հրեա­կա­նութ­յունն է՝ տի­կին Ա­լիե­ւա­յով եւ ըստ դրա՝ հրեա գրանց­ված ե­րե­խա­նե­րով հան­դերձ, իսկ դա նրան պար­տադ­րում է շա­րու­նա­կել մա­տա­կա­րա­րել Իս­րա­յե­լի նավ­թի մոտ 40-50 տո­կո­սը: Մ­յուս կող­մում «մեծ եղ­բայրն» է, ո­րը թեեւ դեռ այդ նավ­թը Բա­քու-­Ջեյ­հա­նով փո­խան­ցում է հաս­ցեա­տի­րո­ջը, բայց նաեւ չի բա­ցառ­վում, որ Թուր­քիա­յում ա­րեւմտ­յան սրճա­րա­ննե­րը ջար­դուփ­շուր ա­նող­նե­րը կո­րո­շեն նաեւ նավ­թա­մու­ղի վրա հար­ձակ­վել:

Չ­նա­յած, ան­գամ այս բարդ ի­րա­վի­ճա­կում Հեյ­դա­րո­վի­չը դեռ պահ­պա­նում է մա­նեւ­րա­կա­նութ­յու­նը: Այ­սինքն, Իս­րա­յե­լի եւ Թուր­քիա­յի մի­ջեւ ընտ­րութ­յուն կա­տա­րե­լիս, նա կա­րող է ընտ­րել… Ռու­սաս­տան-Ի­րա­նին, բնա­կա­նա­բար, հե­ռա­հար ակ­նարկ հղե­լով նաեւ Չի­նաս­տա­նին: Եվ այն, որ Ա­լիեւն իր պաշտ­պա­նութ­յան նա­խա­րա­րին գոր­ծու­ղեց Անվ­տան­գութ­յան Ս­յան­շա­նի հա­մա­ժո­ղո­վին, ո­րին, ի դեպ, մաս­նակ­ցում է նաեւ Շոյ­գուն, եւ մեկ­նել է նաեւ Սու­րեն Պա­պիկ­յա­նը, իր հեր­թին է հետաքր­քիր նյո­ւանս:

Ա­մե­նա­կա­րե­ւո­րը Հա­յաս­տա­նի հա­մար այն է, որ նման ի­րա­վի­ճա­կում Ա­լիե­ւի հա­մար էլ ա­վե­լի բարդ է դառ­նում հա­կա­ռու­սա­կան-հա­կաի­րա­նա­կան-հա­կա­հա­յաս­տան­յան գոր­ծո­ղութ­յուն­նե­րը, ինչ­պի­սին դի­տարկ­վում է Ս­յու­նի­քի ուղ­ղութ­յամբ հնա­րա­վոր սրա­ցում­նե­րի գնա­լը: Չ­մո­ռա­նանք, Ս­յու­նի­քը, խո­շոր հաշ­վով, իս­րա­յել­յան եւ ըստ այդմ՝ ա­մե­րի­կաբ­րի­տա­նա­կան ծրագ­րի այն բա­ղադ­րիչն է, ո­րը են­թադ­րում էր Ի­րա­նի դեմ ան­մի­ջա­կան ռազ­մա­կան պլաց­դար­մի ստեղ­ծում: Եվ այն, որ Մեր­ձա­վոր Ա­րե­ւել­քի ներ­կա ի­րա­վի­ճա­կը Մոսկ­վա­յի եւ Թեհ­րա­նի հա­մար էլ ա­վե­լի են կա­րե­ւո­րում նման սցե­րա­նի բա­ցա­ռու­մը, ի­հար­կե, պարզ հաս­կա­նում է նաեւ Բա­քուն: Ընդ ո­րում, պա­տա­հա­կան չէ, որ, որ­պես լու­ծում, օ­րա­կար­գում հաս­տատ­վեց Ի­րա­նի տա­րած­քով Նա­խի­ջե­ւան հաս­նե­լու թե­ման: Եվ հի­մա, երբ ե­ղա­ծին գու­մար­վեց նաեւ Էր­դո­ղա­նի ե­լույ­թից հղված մե­սիջ­նե­րը, Մա­խաչկա­լա­յի ի­րա­դար­ձութ­յուն­նե­րը, Ա­լիե­ւի հա­մար զգու­շա­վո­րութ­յան ա­ռի­թը դառ­նում է շատ ա­վե­լի ընդգծ­ված: Ընդ ո­րում, որ­քան ձա­խող­վի Նե­թան­յա­հուն, այդ­քան Ա­լիե­ւը ստիպ­ված է լի­նե­լու ա­վե­լի ա­մուր սեղ­մել ար­գե­լակ­նե­րը:

ՔԵՐՈԲ ՍԱՐԳՍՅԱՆ

 

 

Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված

Հայաստանում հիմնականում կգերակշռի առանց տեղումների եղանակՊատերազմը Ուկրաինայում մոտենում է ավարտին՝ այն շարունակելու ռեսուրսների սպառման պատճառով. Ուկրաինացի տնտեսագետԼեհ զինվորականները, տեսնելով անօդաչու թռչող սարք, զանգահարել են 911՝ այն խփելու փորձի փոխարեն. Լեհական լրատվամիջոցներՈւկրաինան հարձակվում է ԱՄՆ-ի հետ կապված տանկերների վրա, եւ դա չի կարող շարունակվել. ՌուբիոՀզոր պայթյուններ և հրդեհներ Կիևում (Տեսանյութ)Գերմանիայի ամերիկյան Շպանգդալեմ ավիաբազայում ռազմական ինքնաթիռ է կործանվել«Հրապարակ». Ապարանում եւս մտադիր են գործարկել Գորիսի մոդելը«Ժողովուրդ». ԱԳՆ մամուլի խոսնակին բարձրագույն դիվանագիտական աստիճան է շնորհվել. Սա է հայաստանյան դիվանագիտությունըԼույս չի լինի, հասցեներ«Հրապարակ»․ Առուշանյանի «Բիզնեսը» մետաստազներ է տալիս«Ժողովուրդ». Էկոնոմիկայի նախարարությունում կոռուպցիոն չարաշահումների գործով դատաքննությունը «սառույցին է գրվում»Մերցը խղճուկ խայտառակություն է. ՄեդվեդևԹրամփը ցանկանում է կրկին հանդիպել Պուտինի հետ«Դոբրոպոլեի կաթսա». Ուկրաինական ռազմավարական քաղաքը շրջապատված է⚡️⚡️«Իրավունք» թերթի այսօրվա տպագիր համարում կարդացե՛ք...Հայաստանի հսկայական տաղանդ ունեցող ֆուտբոլիստը. Սպերցյանը` Պրո լիգայի գլխավոր նորեկներից մեկըԱրարատում ծեծկռտուքի գործով կալանավորվել է Մասիսի նախկին քաղաքապետ Դավիթ Համբարձումյանի եղբայրը. ArmlurԿանգառում ծեծի է ենթարկվել թիվ 23 երթուղին սպասարկող ավտոբուսի վարորդը․ նա հոսպիտալացվել էՌԴ քաղաքացիներն իրենց ընտրությամբ ցույց տվեցին, որ «ՌԴ-ի մահվան ու հնարավոր թուլացման մասին լուրերը չափազանցված են». ՇարմազանովԱրգելք կսահմանվի ՀՀ-ից սիգի ձկնկիթի արտահանման համար

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք Youtube-ում`
Ամենադիտված