Ինչ «բարդեր են» առաջարկել պբ նախկին հրամանատարին Հակարի կամուրջում, որին չի ենթարկվել վերջինս . նոր մանրամասներ Lեվոն Մնացականյանի գերեւավարումից
ՆերքաղաքականՇարունակվում են լուրերն այն մասին, որ ԱՀ ՊԲ նախկին հրամանատար Լեւոն Մնացականյանին Բաքվի բանտում սպանել են, մատնանշելով պատճառը, թե նրան ստիպել են ասել «Արցախը Ադրբեջան է», որին չի ենթարկվել վերջինս: Մնացականյանի հարազատներին մոտ կանգնած աղբյուրները, սակայն, կտրականապես հերքում են տարածված լուրերը, մանրամասնելով, որ վերջինիս վերը նշված արտահայտությունը ստիպել են ասել Հակարի կամուրջում, ասելով, որ եթե տեսախցիկների առաջ այդ արտահայտությունը անի, վերջիններս կողմից էլ կապահովվի նրա անկաշկանդ տրանսֆերը Հայաստան: Լեւոն Մնացականյանը հրաժարվել է, սկսվել է քաշքշոց ու հենց այդտեղ Մնացականյանի ինքնազգացողությունը վատացել է, միանգամից տեղափոխել են բուժկետ, ապա Բաքվի հիվանդանոց` ստենդավորման:
Մնացականյանին մոտ կանգնած աղբյուրները անդրադարձան նաեւ հարցին, թե ինչո՞ւ ի տարբերություն այլ գերեւավարված անձանց` Մնացականյանի լուսանկարը Բաքվից չհանրայնացվեց. «Մեր ունեցած տեղեկություններով Մնացականյանի առողջական վիճակին զուգահեռ, Հակարի կամրջում տեղի ունեցած քաշքշուկի արդյունքում, նրա վրա վրա բռնության հետքեր են եղել, ինչը բնականաբար, ձեռնտու չէր ադրբեջաջանական կողմին հանրայնացնել: Հարազատների հետ զրույցում Մնացականյանը սակավախոս է եղել, ասել է, որ լավ, խնդրել է ուղարկել անհրաժեշտ դեղորայք: Եվ հատուկ խնդրել, որ ինքան քիչ խոսեն ՀՀ-ում իր մասին, այնքան լավ»:
Սեփական լրատվություն
