ՌԴ ԱԴԾ-ն ԱՄՆ-ից տեղեկատվություն է ստացել Մոսկվայում ահաբեկչական հարձակման նախապատրաստման մասին Մենք մոտենում ենք Ուկրաինայում պատերազմը դադարեցնելու համաձայնությանը. Թրամփը Սահմանադրական ճգնաժամ Լեհաստանում. ՍԴ 7 դատավոր մնում է դատարանի շենքում. Polsat News Կանադան կարող է դառնալ Եվրամիության առաջին ասոցացված անդամը. Reuters Քաղաքականությունից մինչեւ «կարմիր խնձոր». տեսանայութ «Ռուսները ծիծաղում են պատժամիջոցների վրա». Թրամփը ծաղրել է ՌԴ-ի դեմ նոր սահմանափակումների կողմնակիցներին Շախմատը միշտ եղել է իմ հետաքրքրությունների շրջանակում. Երեւանի շախմատի ֆեդերացիայի նախագահի առաջին հարցազրույցը Իրանը վերջնական որոշում է կայացրել` ցանկացած ագրեսիայի կտրվի լայնածավալ ռազմական արձագանք Նիկոլը նախապատրաստում ու սադրում է, որ վերջնական գործողությունը կատարեն ուրիշները Կգա այն ժամանակը, որ ես շատ ավելի ճշմարտությունների մասին կխոսեմ․ Սարգսյանը՝ Վազգեն Սարգսյանի մասին

Նիկոլն ինձ ասել է՝ ինչի արդյունքում ենք պահել Սյունիքը ու այդ հանդիպմանը միայն ես չեմ եղել. Էդուարդ Շարմազանով

Զարկերակ

«Հակառուսականությունը սարքել են հանրային տիրույթի խոսք։ Չի կարելի մարդկանց էդքան հիմարի տեղ դնել, Նիկոլ Փաշինյան։ Հենց դու ես 2020 թվականի հոկտեմբերի 19-ին ինձ հետ հանդիպման ժամանակ հայտարարել, որ Սյունիքը պահել ենք բացառապես ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի աջակցության արդյունքում։ Ու այդ հանդիպմանը միայն ես չեմ եղել, չեք կարող ասել, որ Շարմազանովը իրեն ինչ պետք է, խոսում է։ Այդ հանիպմանը մոտ 15 ընդդիմադիր գործիչ է եղել»։ Այս մասին քիչ առաջ լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ-ական Էդուարդ Շարմազանովը։

«Նիկոլ Փաշինյանը ասել է՝ Սյունիքը պահել ենք, երբ որ Ռուսաստանը իր դրոշները տեղադրեց այնտեղ։ Նույն Նիկոլը այդ հանդիպմանը ասել է, որ եթե Ռուսաստանի Դաշնությունը իր դրոշները չտեղադրեր Սյունիքում, թուրքերը մտնելու էին Սյունիք ու գրավեին։ Բա այդ ո՞նց եղավ, որ 2020 թվականին ռուսները դարձան Սյունիքի պահապան, իսկ հիմա Ռուսաստանն ամեն ինչ անում է, որ Ադրբեջանը Սյունիքը վերցնի, հա՞»,- հավելեց նա։

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ