Քաղաքականությունից մինչեւ «կարմիր խնձոր». տեսանայութ «Ռուսները ծիծաղում են պատժամիջոցների վրա». Թրամփը ծաղրել է ՌԴ-ի դեմ նոր սահմանափակումների կողմնակիցներին Իրանը վերջնական որոշում է կայացրել` ցանկացած ագրեսիայի կտրվի լայնածավալ ռազմական արձագանք Նիկոլը նախապատրաստում ու սադրում է, որ վերջնական գործողությունը կատարեն ուրիշները Կգա այն ժամանակը, որ ես շատ ավելի ճշմարտությունների մասին կխոսեմ․ Սարգսյանը՝ Վազգեն Սարգսյանի մասին Նարեկ Կարապետյանը պատրաստ է գնալ ընտրության, ցավդ էլ տանեմ, բայց դա հո դուել չէ, որ ասես՝ դավայ ժամ ու տեղ ասեք՝ գնանք կռվենք. Թարվերդյան Քաղաքական երեսպաշտությունն ու կեղծավորությունն իսկապես սահմաններ չունեն․ Դանիելյան «Միացյալ Հայաստան»-ն է՞լ Կարապետյանի համար «ճիշտ» ընդդիմություն չէ Ո՞վ ասաց՝ «ԹՐԻՓՓ»-ը կյանքի կկոչվի, ավելի ձեռնտու կլիներ նոյեմբերի 9-ի փաստաթղթի կյանքի կոչումը․ Մաթեւոսյան ՔՊ-ում հաշտ չեն, որ Տիգրան Ավինյանը լինի նորից իրենց թեկնածուն․ Ստեփանյան

Չքաղաքականացնելով՝ Արցախը հանձնվեց ու հայաթափվեց, իսկ Հայաստանն էլ գնում է դեպի տոտալ թրքացում. Էդուարդ Շարմազանով

Զարկերակ

Նայեցի Շահրամանյանի հարցազրուցը։

Չափից ավելի զգույշ ու ապաքաղաքական խոսք էր։

Հասկանում եմ եւ ռիսկերը,եւ մարտահրավերները։

Չէի էլ ակնկալում ,որ նա Չապայեւի նման կհարձակվի ՀՀ իշխանությունների վրա։

Բայց…

 Երբ համարձակություն չկա իրերն իրենց անունով կոչելու,աստիճանաբար համալրվում է կոնֆորմիստների  բանակը։

Փաստորեն «անընդունելի է,որպեսզի արցախահայերը մասնակցեն Հայաստանում  իրականացվող քաղաքական գործընթացներին»։

Դե «մի քաղաքականացրեք»,ի՞նչ ասեմ։

Կիսատություն կար մի տեսակ.հարցազրույցն ամբողջական կլիներ,եթե վերջում շնորհակալություն ու երախտագիտություն հայտնվեր  Նիկոլ Փաշինյանին Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչելու դարակազմիկ որոշման համար։

Ով ինչ ուզում է ասի .փաստ է մի բան՝Արցախն  Ադրբեջանի կազմում ճանաչել եւ Արցախը հանձնել է Նիկոլ Փաշինյանը։

Ովքեր այլ բան կպնդեն,կամ նիկոլիստ են,կամ քաղաքական անմեղսունակ ,կամ էլ՝ իրականության հետ կապերը խզած էակներ։

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ