Հրապարակվել է նոր Սահմանադրության տեքստը Նոր սահմանադրության նախագիծ պատրաստելու իրավունք ստացել ենք ձեզնից՝ ընտրությունների արդյունքով. Տեսանյութ Նոյեմբերի 23. Օրվա խոսք Ռուաստանցի բազմամարտիկ Ամիր Ալիևը բռնաբարության մեղադրանքով ձերբակալվել է Փարիզում Իրանի համար վաղուց ժամանակն է կողմնորոշվել ներքին արեւմտամետ ուժերի հարցով. Իրանական փորձագետ Քուշներ. ԱՄՆ-ն, Ռուսաստանը, Ուկրաինան և Եվրոպան առաջիկա շաբաթներին կքննարկեն անվտանգության ապագա ճարտարապետությունը Զելենսկի. Ռուսաստանը փոխել է Ուկրաինայի էներգետիկ ոլորտի վրա հարձակումների իր մարտավարությունը Կրեմլի արտաքին քաղաքականության նախագծերը պահանջում են խորը վերանայում. Ռուսական փորձագետ Ռուսական շուկան կորցրած գյուղատնտեսական արտադրանքը փաստացիորեն չի գտել այլընտրանքային սպառման ուղիներ. Տնտեսագետ Դուգինն. Զելենսկին և գլոբալիստները կատաղաած էին Շենժենում կայացած եռակողմ հանդիպումից

Սպերցյանը չի զիջում Պեդրիին ու Գավիին. Ալեքսանդր Գրիգորյան

Սպորտ
 

«Ալաշկերտի» և «Ուրարտուի» նախկին գլխավոր մարզիչ Ալեքսանդր Գրիգորյանի կարծիքով  ռուսական «Կրասնոդարի» և Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը չի զիջում եվրոպական առաջատար առաջնություններում հանդես եկող ֆուտբոլիստներին.

«Սպերցյանն այժմ Ռուսաստանի Պրեմիեր լիգայի լավագույն ֆուտբոլիստներից մեկն է։ Կարծում եմ՝ Էդուարդը թոփ-3 խաղացողների մեջ է։ Նախորդ տարի մի քանի անգամ առիթ եմ ունեցել մեկնաբանել «Բարսելոնայի» մասնակցությամբ խաղերը։ Ուշադրությամբ հետևում էի Պեդրիի և Գավիի խաղին, երբ  նայում եմ նրանց խաղացած դիրքերին, մտածում եմ. «Ի՞նչպիսի դժոխք»: Սպերցյանը, որի համար սրանք նույնպես մասնագիտացված դիրքեր են, նրանցից վատ չէ։ Սպերցյանն ամենևին չի զիջում Պեդրիին ու Գավիին։

Հիմա «Կրասնոդարն» առաջին տեղում է և պայքարում է չեմպիոնության համար։ Իմ կարծիքով կոնկրետ այս պահին պետք չէ մտածել հեռանալու մասին։ Պետք է կենտրոնացնել բոլոր ուժերը և դառնալ չեմպիոն»,- Metaratings.ru-ի հետ զրույցում նշել է 57-ամյա մասնագետը։

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ