Նիկո՛լ, բա դու ո՞ւմ համար ես նվեր․ Վահագն Չախալյան Ուկրաինական պատերազմը դեռ որքա՞ն է շարունակվելու Ինչ կնստի Հայաստանի վրա Ռուսաստանի հետ վերջնական թշնամանքը «ԶՈՀՎԵԼ Է ՀԵՐՈՍԱԲԱՐ ԱՆՕԴԱՉՈՒ ԹՌՉՈՂ ՍԱՐՔԻ ՀԱՐՎԱԾԻՑ». ԱՆՄԱՀ ՀԵՐՈՍ ՀՐԱՉ ՄԱՀՏԵՍՅԱՆ Հայտնի է եկեղեցու հարցով ԱԺ քննիչ հանձնաժողովի կազմը Բա որ այդքան ուժեղ տղա էիր, այսքան մարդու ինչո՞ւ էիր բանտերը լցրել․ Վահագն Չախալյան (ԱՆՈՆՍ) Լուկաշենկոն ցույց տվեց, թե որտեղ պետք է կանգնի Փաշինյանը (Տեսանյութ) Ով եւ ինչ պայմանով կարող է ստանալ թաղման նպաստ Նեթանյահում կարծես թե մտածում է իշխանազավթման Զելենսկու սխեման կրկնօրինակել Եվրոպային այս ձմռանը սպասում է գազի դեֆիցիտ և կոմունալ ծառայությունների կտրուկ աճ. Politico

Ահազանգի հետքերով քիչ առաջ այցելեցի Արմավիր քրեակատարողական հիմնարկ. Գեղամ Մանուկյանը հայտնում է երեք արցախցի երիտասարդների առևանգման մասին

Թավշյա տեռոր
Ահազանգի հետքերով քիչ առաջ այցելեցի Արմավիր քրեակատարողական հիմնարկ, ուր երեկ ԱՌԵՎԱՆԳԵԼՈՒՑ հետո իրավապահները տեղափոխել են արցախցի 21-ամյա Մխիթար Օհանջանյանին։ Հանդիպեցի նրան՝ հագին իր աշխատավայրի հանդերձանքն էր, քանի որ նրան տարել էին աշխատավայրից, իբր հետախուզվող։
Հերթական անգամ խայտառակ քննչական գործողություններ են արվել. իբր սեպտեմբերի 19-ից ցույցերին մասնակցելու համար Մխիթարին չեն կարողացել գտնել։ Այնինչ, ոստիկանները մինչ այդ այցելել են Մխիթարի աշխատավայր, հետաքրքրվել նրանով, աշխատանքային ղեկավարն էլ երիտասարդին բնորոշել է իբրեւ բարեխիղճ աշխատող։ Մինչ առեւանգումը Մխիթարին որեւէ անգամ չեն կանչել հարցաքննության, ծանուցագիր չեն ուղարկել, թեեւ հեշտությամբ, ցանկության դեպքում քննիչները կարող էին դա անել։
Իմ այցից քիչ անց Մխիթարին տեղափոխեցին ՀՀ քննչական կոմիտե։ Հիմա ընտանիքի հետ կապի մեջ ենք, գործընկերներս զբաղվում են նր պաշտպանությունը կազմակերպելով։
Արմավիրում հերթական անգամ ժայթքեց ատելությունս այս իշխանությունների ու նրանց կամակատար իրավապահների նկատմամբ։ Սրանք Հայության թշնամի են։ Միայն թշնամին կարող այսպես վայրենի, անօրեն վարվել հայրենակիցների, հատկապես՝ արցախցիների նկատմամբ։
Մխիթարը մինչեւ վերջերս Հայրենիքն է պաշտպանել, ծառայության մեջ է եղել Եղնիկներում։ Ընտանիքը Հադրութի Տումի գյուղից է, ու հայրենազրկվել է 2020 թվականին։
Հիմա, առանց աչքերը թարթելու փորձելու են 21 տարեկան երիտասարդին կալանավորել։ Սա այլեւս համատարած բնույթ է կրում։ Այսօր Արմավիրում պատահաբար բացահայտվեց, որ եւս երկու արցախցի երիտասարդի նույն անհիմն մեղադրանքներով էլ առեւանգել են, ու հիմա դատարանը քննելու է նրանց կալանավորման հարցը։ Ընդ որում, նրանցից մեկի եղբայրը Արցախում բենզինի պահեստների պայթյունի հետեւանքով մինչեւ հիմա էլ անհետ կորածներից է։ Եղբայրն ընտանիքի հոգսերով, եղբոր մասունքների փնտրտուքով զբաղվելու փոխարեն, հիմա դարձել է այս իշխանությունների գերին։
Նրանց անուներն են՝ Գոռ Հակոբյան եւ Մանվել Պետրոսյան։ Եթե ընտանիքի անդամներից ճանաչող կա, թող արձագանքի, որ կարողանանք պաշտպանությունը կազմակերպել։ Շնորհակալություն Gohar Savzyanին, Մխիթարի հարցով ահազանգի համար։
Հ.Գ. Մինչ գրում էի այս տողերը, հայտնի դարձավ, որ ևս մեկ արցախցի, այս անգամ անչափահաս է առևանգվել ՝ Սամվել Միրզոյանը, իբր հետախուզման մեջ գտնվելու փաստով, և հիմա դատարանը կալանքի միջնորդության հարցն քննում: Հ.Հ.Գ. Սամվել Միրզոյանի աշտպանությունը ստանձնել է Abgar Poghosyanը:

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ