Մարությանը հիմա էլ որպես ավագանու ընդդիմադիր անդամ է «նեվիձիմկա» դարձել
Ներքաղաքական
Եթե ժամանակին որպես Երեւանի քաղաքապետ էր Հայկ Մարությանը դառնում «նեվիձիմկա» եւ օրերով փնտրում էին նրան ավագանու անդամները, ապա այս առումով ոչինչ չի փոխվել, երբ վերջինս դարձավ «Ազգային առաջընթաց» կուսակցությունով ընտրված այլեւս ընդդիմադիր ավագանու անդամ:
Ի վերջո, Հայկ Մարությանը մտադրություն չունի՞ Երեւանի ավագանու մանդատը վայր դնելու կամ նիստերին մասնակցելո՞ւ, պարզեցինք «Ազգային առաջընթաց» խմբակցության քարտուղար ԻԶԱԲԵԼԼԱ ԱԲԳԱՐՅԱՆԻՑ:
— Այս պահին Հայկ Մարությանը մտադրություն չունի Երեւանի ավագանու մանդատը վայր դնելու: Մեր խմբակցության նիստերում որոշումների ընդունումը, նախագծերը, որոնց վրա աշխատելու ենք, պարոն Մարությանը մեզ հետ միասին աշխատում է:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ