Հաղթանակը Ռուսաստանինն է լինելու. Սլովակիայի էքս-վարչապետ
Միջազգային![Հաղթանակը Ռուսաստանինն է լինելու. Սլովակիայի էքս-վարչապետ](/timthumb.php?src=disc/28-10-23/b75e44bd707dcd00f71fd5f0bbc42cc4.jpg&w=780)
Մոսկվայում տեղի ունեցած Յալթայի միջազգային համաժողովին մասնակցում էր նաեւ Սլովակիայի էքս-վարչապետ ՅԱՆ ՉԵՌՆՈԳՈՐՍԿԻՆ: Նրա գնահատմամբ` Արեւմուտքի հրահրմամբ` Ուկրաինան պատերազմում է, որպեսզի Ղրիմը կրկին խլի Ռուսաստան Դաշնությունից:
— Ընդ որում` Ղրիմը չեն ուզում խլել Ուկրաինայի համար, այլ` ՆԱՏՕ-ի ու առաջին հերթին Միացյալ Նահանգների համար, որպեսզի նրանք լծակ ունենան Ռուսաստանի դեմ: Սակայն սա նրանց չի հաջողվելու: Եվրոպական երկրներից մի շարք գործիչների մասնակցությունն այս համաժողովին ցույց է տալիս, որ ռուսաստանյան Ղրիմի ու ղրիմցիների նկատմամբ սերն ու հիացմունքն աճում է: Հետեւապես, ես համոզված եմ` այս ամենն ունենալու է շարունակություն` մինչեւ Ռուսաստանի ու ղրիմցիների վերջնական հաղթանակը: Ցավոք, թեպետ գալիս եմ ՆԱՏՕ–ական երկրից, բայց ուզում եմ շեշտել` հաղթանակը Ռուսաստանինն է լինելու:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ
Մոսկվա-Երեւան