Սեբաստիայի փողոցում կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն Ջերմաստիճանը 8-10 աստիճանով կնվազի․ եղանակը՝ առաջիկա օրերին Տարադրամի փոխարժեքները մայիսի 13-ին Ջրվեժում հյուրանոցային համալիրի բակում հայտնաբերվել է տղամարդու դի Աստղագուշակ՝ մայիսի 13-ի համար ՈՒՂԻՂ. Ազգային ժողովի նիստ Ջուր չի լինի Երկար ժամանակ լույս չի լինի Թրամփը և Պուտինը մեզ վրա խաղարկեցին եւս մեկ «Կուրսկի գամբիտ». Ուկրաինական աղբյուր «Հրապարակ». ՔՊ–ականը և մարզպետի միջև լարվածությունը խորացել է. իրար չեն ուզում տեսնել

Ինչ արեց Սամվել Շահրամանյանը, հանցագործություն է ապագայի նկատմամբ. Զատուլին

Միջազգային

Մոսկվայում տեղի ունեցած Յալթայի միջազգային համաժողովի շրջանակում «Իրավունքը» բացառիկ զրույց է ունեցել ՌԴ Պետդումայի ԱՊՀ գործերով, եվրասիական ինտեգրման եւ հայրենակիցների հետ կապերի հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ ԿՈՆՍՏԱՆՏԻՆ ԶԱՏՈՒԼԻՆԻ հետ:

«ՀԱՅԿԱԿԱՆ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆՆ ԱՅՍ ԱՄԵՆՈՎ ԱՎԱՐՏՎԱԾ ՉԷ»

— Կոնստանտին Ֆեոդորովիչ, մենք տեսնում ենք, որ Ղրիմն իր շուրջ տեղի ունեցող անգամ այս ծանր պատերազմական իրավիճակում, շարունակում է զարգանալ, նոր դաշնակիցներ ու ընկերներ ձեռք բերել, ինչո՞ւ չհաջողվեց Արցախին եւս նույն ճանապարհով գնալ:

— Ի տարբերություն Ղրիմի, Արցախի դեպքում այսպես ստացվեց, որովհետեւ իրականում անհնարին դարձավ լուծել հասարակ հարց։ Ղրիմի պարագայում ե՛ւ այն ժամանակ, ե՛ւ այժմ ՌԴ իշխանության գլխում կանգնած է իր երկրի համար հայրենասեր մարդ: Ինչպես յուրաքանչյուր քաղաքակական գործիչ, նա էլ կարող է սխալներ թույլ տալ, ունենալ անհաջողություններ, բայց որեւէ դեպքում չի կարելի կասկածել, որ նա երբեւէ դավաճանել է իր երկրի եւ իր ժողովրդի շահը։ Իսկ ՀՀ իշխանության գլխում կանգնած է դավաճան, որը գնում էր Արցախի դավաճանության ճանապարհով եւ հասցրեց այն ողբերգակական ավարտի։ Ահա եւ տարբերությունը Ղրիմի ու Արցախի, որը շատ եմ սիրում, որտեղ շատ անգամներ եղել եմ, եւ որտեղ ինձ «պերսոնա նոն գրատա» չեն հայտարարել` ի տարբերություն Հայաստանի, որտեղ իշխանություն է Նիկոլ Փաշինյանը:

— Արցախի իշխանությունները կարո՞ղ էին պահել Արցախը` անկախ հայաստանյան իշխանությունների որդեգրած ճանապարհից, թե՞ ամեն ինչ որոշվում էր Երեւանում: Ի վերջո, հայկական Արցախի էջը փակվա՞ծ է, թե` ոչ:

— Հայտնի ասացվածք կա` երբեք, մի՛ ասա երբեք։ Ես կարող եմ վստահ ասել, որ հայկական Լեռնային Ղարաբաղի պատմությունն այս ամենով ավարտված չէ։ Թեպետ հիմա ողբերգություն է, որ հայերը լքել են իրենց հողերը, որոնք հարյուրամյակներով պատկանում էին իրենց, այնտեղ են մնացել մշակութային հուշարձաններ, պատմական հուշակոթողներ, եկեղեցիներ… Կարծում եմ` հիմա Արցախի պահպանության գործառույթն իրենց վրա են վերցրել այնտեղ գտնվող անխոս արձանները։ Եվ ես լիահույս եմ, որ ինչ-որ ապագայում հայերը կկարողանան Ռուսաստանի աջակցությամբ հասնել արդարության` ԼՂ հարցում։ Փաստ է, որ ոչ միայն Հայաստանի իշխանությունը, այլ նաեւ Արցախի Հանրապետության նախկին նախագահ Արայիկ Հարությունյանը, ցուցաբերեցին թուլություն եւ անկարողություն կազմակերպել պաշտպանություն եւ դիմադրություն։ Արայիկ Հարությունյանն ամենախայտառակ ձեւով հրաժարական տվեց, երբ պետք էր հենց այդ պահին իր պարտականությունները կատարեր։ Այն, որ իր իրավահաջորդը բախվեց նրան, ինչին տեսանք, իմ կարծիքով` չմտածված եւ դժվար թե իրավական քայլ էր` որոշել, որ Արցախի Հանրապետությունն ընդհանրապես դադարում է գոյություն ունենալ: Նրա հետ անձամբ ծանոթ չեմ` ի տարբերություն Արայիկ Հարությունյանի, բայց անկախ նրանից, թե ինչ արժանիքներ ու որակներ ունի, համենայնդեպս, այն, ինչ արեց, ըստ իս, հանցագործություն է ապագայի նկատմամբ։ Նա, թեպետ ոչ մեկի կողմից ճանաչված չէր, որպես նախագահ, բացի Արցախի Հանրապետության խորհրդարանից, բայց իր վրա վերցրեց Արցախը` որպես հանրապետություն, դադարեցնելու մասին որոշում կայացնելը: Սա չէր կարելի անել: Կարող էր նա Արցախի վտարանդի իշխանություն մնալ, ի վերջո, արցախյան համայնքը, որը տեղափոխվեց հիմնականում Հայաստան, անխոս, նրանք կամ իրենց իրավահաջորդները, իմ կարծիքով, լիարժեք իրավունքներ ունեն պահանջելու թե՛ իրենց թողած գույքը, թե՛ այն, որ հոգ տարվի պատմամշակութային հուշարձանների հանդեպ եւ այլն։ Նման որոշում կայացնել, անգամ ինչ-որ մեկի ցուցումով կամ ճնշմամբ, ինչն իհարկե կար, նշանակում է ստորագրել, որ ինքդ ունակ չես դիմադրելու որեւէ ճնշման` զբաղեցնելով բարձր պաշտոն:

«ՌՈՒՍ ԽԱՂԱՂԱՊԱՀՆԵՐԻ ՀԵՏԱԳԱ ՆԵՐԿԱՅՈՒԹՅՈՒՆՆ ԱՐՑԱԽՈՒՄ ԻՐԱԿԱՆՈՒՄ ՄԵԾ ՀԱՐՑ Է»

— Շանս կա՞, որ ռուս խաղաղապահները կմնան Արցախում, երբ հայաստանյան իշխանությունները բացահայտ գնում են դեպի Արեւմուտք:

— Մեր խաղաղապահ կոնտիգենտի հետագա ներկայությունն այնտեղ, իրականում մեծ հարց է` արժի՞, որ նրանք շարունակեն մնալ Արցախում։ Կարծում եմ` ՌԴ-ն, իր հեղինակության գաղափարներից ելենով, հետաքրքրված է, որ ինչ-որ քանակի խաղաղապահներ, այնտեղ մնան: Բայց ճի՞շտ կլինի քաղաքականության առումով, չեմ հաստատի, քանի որ այստեղ կարող է լինեն դեմ եւ կողմ կարծիքներ։ Ստացվում է, որ մնալով դառնում ես զուտ վիճակագիր, պարզապես իրադարձություններին հետեւող, թե ինչպես է Ադրբեջանն իրենով անում այդ տարածքը եւ չունես հնարավորություն խառնվել այդ հարցերում: Այսինքն` քո ներկայությամբ պարզապես լուսաբանես այդ գործընթացը։ Մինչդեռ մյուս կողմից կա կարծիք, որ նրանց ներկայությունը, անգամ պարզապես դիտորդի կարգավիճակում, ադրբեջանցիներին կստիպի իրենց ավելի քաղաքակիրթ պահել, քան իրականում կան: Մեզ հայտնի է նրանց պահվածքը՝ կապված կրոնական հուշարձանների նկատմամբ վանդալիզմի հետ եւ այլն: Այս ամենը կբերի նրան, որ Արցախում որոշ ժամանակ անց, ինչպես արդեն փաստ է` ոչ միայն այլեւս հայ չի լինի, ինչպես Նախիջեւանում, այլ նաեւ պատմամշակութային հուշարձանները չեն լինի: Արդեն իսկ ադրբեջանական իշխանություններն ասում են, որ որոշ հուշարձաններ չեն պատկանում հայերին: Օրինակ, եկեղեցին՝ ալբանական է, ադրբեջանցիներն ու Կովկասում հին ժամանակներից ապրող ալբանացիներն էլ նույնն են։ Այսօր պատմության խեղաթյուրման հարցը Ադրբեջանում օրակարգային է, թե` այո՛, ադրբեջանցիները վաղուց են ապրում Ադրբեջանում, որը մինչեւ 20-րդ դարի սկիզբն այդպես չէր անվանվում։ Բայց ինչ էլ ասեն, միեւնույնն է, ոչ այնքան վաղուց են ապրել ադրբեջանցիները Ղարաբաղում, որքան` հայերը։ Եվ ճիգերը` փորձել ապացուցել հակառակը, հակապատմական է։ Բնականաբար, ադրբեջանական մշակույթի հետքեր գոյություն ունեն ե՛ւ Շուշիում, ե՛ւ այլ քաղաքներում, բայց սա չի նշանակում, որ այդ տարածքներն ի սկզբանե չէին եղել բնակեցված հայերով` մինչեւ թյուրքերը հայտնվեցին Կովկասում։ Նրանք ոչ մի կերպ չէին կարող հայտնվել Կովկասում 6-րդ դարից առաջ։ 6-րդ դարում գոյություն ուներ առաջին թյուրքական հանրապետությունը` Մեծ թուրքական կագանատը, որը գտնվում էր Ալթայում, ոչ թե` Կովկասում: Այդ տարածքներում նրանք չէին կարող հայտնվել 10-րդ դարից շուտ։ Իսկ հիմա նրանք ներկայացնում են, թե դրանք ադրբեջանական տարածքներ են եղել, անգամ «Ադրբեջան» բառի բացակայության դեպքում։

— Հայաստանում, եթե այս իշխանությունը շարունակի մնալ, հաջորդը Սյունի՞քն է հանձնվելու, թե՞ ՀՀ սահմանները հնարավոր կլինի պահպանել:

— Այդ հարցին ես չունեմ պատասխան։ Ինչպես գիտեք, պարոն Փաշինյանը հրապարակային եւ ցուցադրաբար, ըստ իս` վիրավորական ձեւով հայտարարել է ի լուր բոլորին, որ Հայաստանն Արեւելքից շրջվում է դեպի Արեւմուտք: Նա փորձում է որսալ պահն ու հայերին համոզել, թե դա լավագույն ելքն է, որ հենց այնտեղ են Հայաստանի ընկերները։ Բայց հիշեցնեմ, որ եղել են պատմական շրջաններ, երբ հայկական հանրային կարծիքը փորձել են հույսեր կապել Արեւմուտքի օգնության հետ` Առաջին համաշխարհային պատերազմի, Հայոց ցեղասպանության, նախկին ռուսական կայսրությունում տեղի ունեցող քաղաքացիական պատերազմի ժամանակ, սակայն, ինչպես գիտեք, իրականում որեւէ օգնություն այն ժամանակվա Արեւմուտքը հայերին չի ցուցաբերել՝ չնայելով բոլոր տեսակի դեկլարացիաներին՝ լինի Վիլսոնինը, թե Անտանտի այլ լիդերներինը։ Արեւմուտքում ունեցած հանդիպումների, ելույթների արդյունքում հայերը ոչինչի չհասան։ Վստահ եմ` այն փաստը, որ Թուրքիան ՆԱՏՕ-ի համար մնում է կարեւորագույն հանրապետություն, ի չիք են դարձնում բոլոր մտածված եւ չմտածված եզրակացությունները, թե Արեւմուտքը կաջակցի Հայաստանին որեւէ հարցում: Մեզ մոտ էլ բոլորն իրենց պետք է հաշիվ տան, որ անկախ ռուս-թուրքական ներկա նորմալ հարաբերություններից, դրանք պարտադրված են, երբ Ռուսաստանն Ուկրաինայում պայքար է մղում: Իրականում Թուրքիան Կովկասում իր ամրապնդումն ու շարժը դեպի Արեւելք ցույց է տալիս Արեւմուտքին, որպես ոչ թե իր, այլ ամբողջ ՆԱՏՕ-ի առաջխաղացում, հենց այդպես էլ նրանք իրենց քայլերը ներկայացնում են իրենց գործընկերներին: Սա պետք է որոշ մարդկանց ուղեղներին հասնի, այդ թվում` մեզ մոտ, երբ էժանագին վերլուծություններ են անում, թե տեղի ունեցածը Ռուսաստանի շահերից է ելնում: Այո՛, մեզ մոտ էլ բավարար քանակի ապուշներ ու սրիկաներ կան, որոնք, դավաճանելով Ռուսաստանի շահերը, ծափահարում են «Ադրբեջանի տարածքային ամբողջականության վերականգնումը» եւ այլն: Այսպիսիները կան բլոգերների շրջանում, հեռուստաեթերներում հայտնվողների մեջ, որոշ մեր պաշտոնական դեմքեր էլ վերջին շրջանում խոսել են բավականին շատ հիմարություններ: ՌԴ նախագահի մամուլի քարտուղար պարոն Պեսկովը Ղարաբաղյան նոր կոնֆլիկտի ամբողջ ընթացքում այնպիսի ելույթներ էր ունենում, որ ես ամոթից կարմրում էի: Սկսած նրանից, որ 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը բնութագրում էր իբրեւ հայ եւ ադրբեջանցի ժողովուրդների հաղթանակ: Հիմա էլ ասում է, որ պետք չէ մեղավորներ փնտրել Արցախից հայ ժողովրդի դուրսբերման մեջ, մենք դեմ ենք դրան, բայց մեղավորներ մի փնտրեք, այդպես իրենք են որոշել: Պատկերացնո՞ւմ եք:

— Սա նշանակո՞ւմ է` какой привет, такой ответ, որովհետեւ ժամանակին բոլորովին այդպիսին չէր ռուսաստանյան պաշտոնական հռետորաբանությունը:

— Այն ավելորդ անգամ ապացուցում է պարոն Պեսկովի կողմնապահ լինելու մասին: Ես իրեն չեմ կասկածում մտքի աղքատության մեջ, բայց իր կողմնապահ լինելը լրիվ ակնհայտ է:

«ԱՐԱՅԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆՆ ԱՎԵԼԻ ՇՈՒՏ ԹԱՔՆՎԵԼ Է ԱԴՐԲԵՋԱՆՈՒՄ, ՔԱՆ` ՁԵՐԲԱԿԱԼՎԵԼ»

— Իսկ ի՞նչ կասեք Ադրբեջանի կողմից գերության մեջ գտնվող Արցախի նախկին ղեկավարների, քաղաքական գործիչների մասին: Ի՞նչ է լինելու իրենց ապագան:

— Այս հարցն ամենից շատն է հիմա ինձ անհանգստացնում: Ընդ որում` ավելի, քան Լեռնային Ղարաբաղի ապագան, որի հարցն իմ կարծիքով` շարունակում է մնալ օրակարգում` անկախ նրանից, որ հայերն այնտեղից գնացել են: Անձամբ փորձում եմ անել ամեն ինչ, որպեզի Ռուսաստանում այդ հարցին ուշադրություն դարձնեն: Գիտեմ, որ ՌԴ նախագահը այդ հարցով խոսել է Ադրբեջանի նախագահի հետ` կոչ անելով ըմբռնում դրսեւորել: Եվ այդ խոսակցությունը երեկ չի տեղի ունեցել, այլ հենց առաջին ձերբակալությունից անմիջապես հետո: Ես անհանգստացած եմ Արկադի Ղուկասյանի, Բակո Սահակյանի, Ռուբեն Վարդանյանի եւ ամենաքիչը` Արայիկ Հարությունյանի ճակատագրով, ով, իմ կարծիքով, հայտնվեց այնտեղ, որովհետեւ շատ էր ուզում: Իր պատճառով ստեղծված իրավիճակում Արայիկ Հարությունյանը, դժվար թե, իրեն անվտանգ զգար` Հայաստան վերադառնալով: Նա ավելի շուտ թաքնվել է Ադրբեջանում, քան` ձերբակալվել: Ինչ վերաբերում է մյուսներին, հույս ունեմ, որ Ադրբեջանում ողջախոհ կմոտենան այս հարցին: Կան որոշակի ակնարկներ, թե որոշ ժամանակ անց նրանց բաց կթողնեն, բայց այն, որ այդ ղեկավարները, հանրային գործիչները ձերբակալվել են եւ հիմա գտնվում են ադրբեջանական բանտերում, խոսում է Ադրբեջանի վրիժառության եւ հայերին նվաստացնելու մասին: Մի կողմից` Ադրբեջանը ստիպված է միջազգային մակարդակով վստահեցնել, թե ողջունում է հայերի մնալը Լեռնային Ղարաբաղում, նրանց չի վռնդում այնտեղից, իսկ մյուս կողմից` այդ ձերբակալություններով Լեռնային Ղարաբաղի բոլոր հայերին հասկացնում է, թե ինչ կլինի իրենց հետ, եթե մնային: Ի վերջո, եթե իրենց լիդերների հետ են այդպես վարվել, ուրեմն` շարքային քաղաքացիներին հետ կարող են ավելի վատ վարվել: Այս ձերբակալությունները հենց դրա համար է արվել: Սա, կարծում եմ, բոլորին է հասկանալի` ովքեր այդ մասին խոսում են, եւ ովքեր դրա մասին չեն խոսում:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Մոսկվա-Երեւան






Սեբաստիայի փողոցում կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխությունՋերմաստիճանը 8-10 աստիճանով կնվազի․ եղանակը՝ առաջիկա օրերինՏարադրամի փոխարժեքները մայիսի 13-ինՋրվեժում հյուրանոցային համալիրի բակում հայտնաբերվել է տղամարդու դիԱստղագուշակ՝ մայիսի 13-ի համարՈՒՂԻՂ. Ազգային ժողովի նիստՋուր չի լինիԵրկար ժամանակ լույս չի լինիԹրամփը և Պուտինը մեզ վրա խաղարկեցին եւս մեկ «Կուրսկի գամբիտ». Ուկրաինական աղբյուր«Հրապարակ». ՔՊ–ականը և մարզպետի միջև լարվածությունը խորացել է. իրար չեն ուզում տեսնել«Ժողովուրդ». Դատավոր Արտուշ Գաբրիելյանի դեմ հարուցված քրեական գործով նախաքննության ավարտ կհայտարարվի«Փաստ». Եվ նորից՝ լուրջ «դիլեմայի» առջև«Հրապարակ». Կնոջ թիկունքում քարոզարշավն ու ուղեկցող շրջիկ տգետները«Ժողովուրդ». Իշխանականները իրավապահ համակարգի հետ չհասկացվածություն ունեն«Փաստ». Փաշինյանի նպատակը հայ ընտրողին պարզապես հույս վաճառելն է. հետաքրքրո՞ւմ է, արդյոք, Հայաստանը ԵվրամիությանըԿատարը Թրամփին նվիրել է 400 միլիոն դոլար արժողությամբ շքեղ Boeing 747-8 ինքնաթիռ (Ֆոտո)Ռուսական 3 տոննայանոց ФАБ-3000 ավիառումբը ոչնչացրել է ուկրաինական ամբողջ ստորաբաժանումըՍտամբուլում կլինի՞ Պուտին-Թրամփ-Զելենսկի հանդիպումըՏղա ջան, քեզ չափավորիր եւ սթափվիր. Զարուհի ՓոստանջյանԼավրովն ու Ֆիդանը քննարկել են Պուտինի՝ Մոսկվայի և Կիեւի միջև բանակցություններ սկսելու առաջարկըՈվքեր թերագնահատում են Հայրենականի մեծ հաղթանակը, հայ ժողովրդի թշնամիներն են. Հայկ ԲաբուխանյանՔաղաքական և պատմական Հայաստանը չեն հակասում, այլ ընդհակառակը՝ հաստատում, փոխլրացնում են իրար. ՈսկանյանԹեկնածու չունենալը բնավ չի նշանակում քաղաքական անգործություն կամ անտարբերություն. Մամիջանյան«Վերոնան»` Նաիր Ծառայություններով հետաքրքրված լինելու մասինԶելենսկին հայտարարել է, որ պատրաստ է Պուտինի հետ բանակցելուԱրևմուտքը 30-օրյա զինադադար է ցանկանում՝ Ուկրաինային «շունչ քաշելու» հնարավորություն տալու համար. Զախարովա Ինձագին` մրցաշրջանի վերջնամասի մասին Ե՞րբ շարք կվերադառնա Հենրիխ Մխիթարյանը Պաշտոնական․ Անչելոտին՝ Բրազիլիայի հավաքականի գլխավոր մարզիչՄելքոնյան Գագոն «մանկապարտեզ է կառուցում».Armenian infoԱդրբեջանի հերթական վшնդալիզմը. ոչնչшցվել են Հայրենական պատերազմի ու Արցախի ազատամարտերի հուշարձանները. Monument Watch. Monument WatchՄեծ Բրիտանիայի վարչապետի տանը հրդեհ է բռնկվել. The TimesՔննչական կոմիտեի ղեկավարը խայտառակ ելույթ և հարցուպատասխան ունեցավՍտամբուլում բանակցությունները պետք է տեղի ունենան առանց նախապայմանների. ՊեսկովԱփսոս…կովկասյան թաթարները քայլեցին Կարմիր հրապարակով, իսկ Հայաստանը ներկայացված չէր. ՆերսիսյանՍտամբուլում կայանալիք Ռուսաստանի և Ուկրաինայի հանդիպումը շատ կարևոր է, մտածում եմ մայիսի 15-ին այնտեղ մեկնելու մասին. Թրամփ Ի՞նչ կրթություն ունի քո ամուսինը, կրթվելը սկսեք ինքներդ ձեզնից`բլդուղով մի կերեք քսեք ձեր վրա… Արա Ղազարյանը`«Կրթվելը նորաձև է» ծրագրի մասինՊուտինը կմեկնի ԹեհրանՔննչական կոմիտեի նախագահը՝ 2-ամյա երեխայի անհետացման դեպքի մասին․ ինչ վարկածներ են քննվում.armlur.amԱրդյո՞ք Թրամփը կշարունակի միջնորդ լինել ՀՀ-ի և Ադրբեջանի միջև խաղաղության շուրջ բանակցություններումՆիկոլը Հայաստանում իրականացնում է «դենացիոնալիզացիա». Նարեկ ԳալստյանՄոսկվայում ձերբակալվել է MMA մարզիկ Միխայիլ ԱլլահվերդյանըՄեծ Բրիտանիայի արտգործնախարարը դիմել է ՊուտինինԱրևմուտքում «վրդովված» են Զելենսկու՝ Պուտինին ուղղված պահանջիցԵրեկ փոշու պարունակությունը օդում հասել է 0.589 մգ/մ³-ի, ինչը 3,9 անգամ գերազանցում է թույլատրելի կոնցենտրացիանՎՏԲ-Հայաստան Բանկը 2,5 անգամ ավելացրել է հաճախորդի վարկային պատմության հիման վրա տրվող վարկերի ծավալըԾառայել 1 ամիս և վճարել 20 մլն դրամ․ ժամկետային զինծառայության ընտրության երեք տարբերակՌուսաստանում խոսել են Ստամբուլում Ուկրաինայի հարցով բանակցությունների ձևաչափի մասինՀոկտեմբերի 27-ի գործով հարցաքննվել է Ժիրայր ՍեֆիլյանըՈստիկանությունը պարզել է 2-ամյա երեխայի հորը զանգահարողի ինքնությունը
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода
Back to top