Ռուբլին թանկացել է․ փոխարժեքն՝ այսօր Մեր հզորությունը մեր միասնությունն է. Հայտնի Բաղդասարյանների ֆենոմենը Այս 3 կենդանակերպի նշանները կունենան բախտավոր շաբաթ 2025 թվականի մայիսի 12-ից մինչև 18-ը Նվաստացրել ու խոշտանգել են. հողաթափերով ու գիշերազգեստով պտտացրել են ոստիկանության մեկուսարաններով Մայիսի երկրորդ կեսին Կենդանակերպի 2 նշաններ բախտը պոչից կբռնեն Որդիս, արդյո՞ք ինչ անում եմ ճիշտ եմ անում.Ինչ է խոսում որդու հետ Եռաբլուրում պատգամավորը Մայիսի 13-ից հետ ենք գնում դեպի մարտ, տրամադրվե՛ք․ Գագիկ Սուրենյան Կենդանակերպի երեք նշաններ, որոնց համար փողի հոսքը կգա մայիսի երկրորդ կեսին Այսօր կայանալիք ֆուտբոլային հանդիպումները Հորդառատ անձրև, կարկուտ. եղանակն՝ առաջիկա օրերին

Շուտով հանդես կգանք նոր նախագծերով. Դավիթ Ղարիբյանը փակագծեր է բացում Սոֆիայում ունեցած հանդիպումներից

Մշակութային
Ա. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի արդեն նախկին դերասան ԴԱՎԻԹ ՂԱՐԻԲՅԱՆԸ Բուլղարիայում հանդիպել է Հայկական ընդհանուր բարեգործական միության (AGBU) Սոֆիայի մասնաճուղի պատվավոր նախագահ Սոնյա Ավալոն-Պետրոսյանի հետ:
 
«Մի փոքր պատմեմ, թե ինչպես ծանոթացա տիկին Սոնյայի հետ։ Բուլղարիայի Մշակույթի ազգային պալատում (NDK) հրավիրված էի իտալական համերգային երեկոյի, որտեղ էլ պատահական ծանոթացա նրա հետ՝ իմ բուլղարացի ընկերների շնորհիվ։ Տիկին Սոնյան ինձ հրավիրեց իրենց մոտ, եւ ես մեծ ուրախությամբ ընդունեցի հրավերը: Անհամբեր սպասում էի մեր հաջորդ հանդիպմանը, քանի որ շատ բան կար խոսելու, քննարկելու, այդ թվում՝ թե ինչպես հայկական համայնքն ավելի հզորացնել Սփյուռքում։ Եվ ահա մի քանի օր հետո տաղանդավոր կոմպոզիտոր, արմատներով հայ Լեւոն Մանուկյանի ուղեկցությամբ՝ այցելեցինք Հայկական բարեգործական ընդհանուր միություն։ Ի դեպ, Լեւոնին հենց համերգից եմ ճանաչում եւ ընկերացել ենք ու շուտով հանդես կգանք նոր նախագծերով, որն առայժմ չեմ բացահայտի: Դեռ այդ մասին առիթներ կլինեն խոսելու: Ինչեւէ, շատ չշեղվեմ եւ հակիրճ պատմեմ մեր հանդիպման մասին։ Ճանաչողական շրջայցից հետո՝ խոսեցինք երկրում ստեղծված իրավիճակի մասին եւ մեր ժողովրդի պատմության թե՛ անհանգիստ եւ թե՛ հաղթական ժամանակներում ՀԲԸՄ-ի մշտապես ունեցած կենսական դերի ու առաքելության մասին: Ապագան փոխակերպելու եւ երազանքների իրականացմանն աջակցելու հարցում աշխարհասփյուռ հայության համար ՀԲԸՄ-ն դիտարկվում է՝ որպես հույսի եւ ոգեշնչման աղբյուր», - մանրամասնեց Դ. Ղարիբյանը:
 
Հանդիպման ժամանակ քննարկվել է նաեւ կրթությանն ու մշակույթին վերաբերող հարցեր, ինչի մասին Դավիթ Ղարիբյանն ընդգծում է. «Բազմազան ուղղություններ ընդգրկող իր գործունեությամբ ՀԲԸՄ-ն սովորողների համար կրթության դռներ է բացում կյանքի ցանկացած փուլում, որպեսզի հայկական կրթությունը, Հայոց պատմությունը հասանելի լինի ամեն մի հայի: Ցանկանում եմ արձանագրել, որ ՀԲԸՄ-ի Նուբարյան գրադարանում պահպանվում է 19-20-րդ դարերի աղբյուրների ու աշխատությունների հսկայական արխիվ, որը գործածվում է կարեւոր տեղեկատվություն տարածելու համար: ՀԲԸՄ-ն նոր տեխնոլոգիաների, հեղինակային էլեկտրոնային գրքերի ու հավելվածների, ՀՎՀ դասընթացների եւ WebTalk-երի կիրառմամբ ապահովում է նյութերի ծավալուն պահոցների հասանելիություն: Ցանկություն հայտնեցի տիկին Սոնյային, որպեսզի հնարավորության դեպքում մասնակցեմ իրենց կազմակերպած գիտաժողովներին եւ համաժողովներին: Նա ինձ ժպիտով պատասխանեց, որ ես այսօրվանից ՀԲԸՄ-ի անդամ եմ»:
 
Դավիթ Ղարիբյանի գնահատմամբ՝ հայկական մշակույթը տարածվում է ողջ աշխարհում՝ որպես մեր ազգային ինքնության հիմնական ցուցիչ եւ այդ ամենում իր մեծ ավանդն ունի ՀԲԸՄ-ն. «Դրա վառ ապացույցն է այն, որ տասնամյակներ շարունակ ՀԲԸՄ-ն սկիզբ է դրել մի շարք մշակութային նախաձեռնությունների, որոնք միավորում են աշխարհի տարբեր երկրներում ապրող տարբեր հայերին: Նրանք նաեւ քաջալերում են նորահայտ հայ տաղանդներին՝ նրանց ներկայացնելով համաշխարհային լսարանին հանրահայտ բեմերում։ Նշեմ նաեւ, որ ՀԲԸՄ-ի Սոֆիայի մասնաճյուղի շնորհիվ կազմակերպվել է համերգ Սոֆիայում՝ Հասմիկ Հարությունյանի, Միքայել Ուլիխանյանի մասնակցությամբ (գլխավոր դիրիժոր` Լեւոն Մանուկյան)։ Սկիզբը` 18:00-ին, մուտքը ազատ է»։
 
Մեր զրուցակիցը նաեւ տեղեկացրեց, որ հանդիպման ժամանակ առանցքային քննարկման հարցերից մեկն էլ եղել է մարդասիրական եւ սոցիալ-տնտեսական ծրագրերի զարգացման մասին մտքերի փոխանակումը:
 
«Ցանկանում եմ իմ խորհին շնորհակալությունը հայտնել տիկին Սոնյային եւ մաղթել, որպեսզի հիմնադրամը շարունակի համայն հայության բարգավաճման իր ծրագրերն ու հայության բարօրությանը նպաստող իր մեծ առաքելությունը», - եզրափակելով խոսքն՝ ասաց Դ. Ղարիբյանը:





Ռուբլին թանկացել է․ փոխարժեքն՝ այսօրՄեր հզորությունը մեր միասնությունն է. Հայտնի Բաղդասարյանների ֆենոմենը Այս 3 կենդանակերպի նշանները կունենան բախտավոր շաբաթ 2025 թվականի մայիսի 12-ից մինչև 18-ըՆվաստացրել ու խոշտանգել են. հողաթափերով ու գիշերազգեստով պտտացրել են ոստիկանության մեկուսարաններովՄայիսի երկրորդ կեսին Կենդանակերպի 2 նշաններ բախտը պոչից կբռնենՈրդիս, արդյո՞ք ինչ անում եմ ճիշտ եմ անում.Ինչ է խոսում որդու հետ Եռաբլուրում պատգամավորըՄայիսի 13-ից հետ ենք գնում դեպի մարտ, տրամադրվե՛ք․ Գագիկ ՍուրենյանԿենդանակերպի երեք նշաններ, որոնց համար փողի հոսքը կգա մայիսի երկրորդ կեսին Այսօր կայանալիք ֆուտբոլային հանդիպումներըՀորդառատ անձրև, կարկուտ. եղանակն՝ առաջիկա օրերինВетеран из Армении, член партии «Союз Конституционное право» на Красной площади в Москве Կրեմլը պատրաստ է ինչպես Թրամփի բանակցություններից դուրս գալուն, այնպես էլ հակամարտության նոր սրմանը. ՔաղաքագետՊուտինն Ալիեւի Մոսկվա չայցելելն ընկալեց որպես անձնական ազդանշան եւ ՌԴ-ի դեմ ուղղված ընդգծված ցուցադրական ժեստ. Ռուսական աղբյուրՏիգրան Ավետիսյանի և Արման Մսրյանի նոր տեսահոլովակըՊուտինն առաջարկել է մայիսի 15-ին վերականգնել ռուս-ուկրաինական ստամբույան բանակցային գործընթացը (Տեսանյութ)«Շունչ» թատրոնը պատրաստվում է հարսանիքի. Սեյրան Մովսիսյանը փակագծեր է բացումԽՍՀՄ-ի ըմպելիքներ, որոնք դուք անպայման խմել եքԽՈՆԱՐՀՈՒՄ ԱՆՄԱՀ ՀԵՐՈՍ ԷԴԻԿ ՂԱԶԱՐՅԱՆԻ ՊԱՅԾԱՌ ՀԻՇԱՏԱԿԻՆԶբոսանք խորհրդային գաստրոնոմիայում մինչև 80-ականների վերջըԳՅՈՒՄՐԻՈՒՄ ՀԱՐԳԱՆՔԻ ՏՈՒՐՔ ՄԱՏՈՒՑԵՑԻՆ ՀԱՅՐԵՆԱԿԱՆ ՄԵԾ ՊԱՏԵՐԱԶՄԻ ՀԱՂԹԱՆԱԿԻ ՀՈԲԵԼՅԱՆԱԿԱՆ 80-ԱՄՅԱԿԻ ԱՌԹԻՎՎաշինգտոնին ձեռնտու է «Օրեշնիկ»-ներով Մոսկվայի ծանր պատասխան հարվածը Կիեւին. Ռուսական աղբյուրՀռոմի նորընտիր պապը հայտարարել է, որ կշարունակի Ֆրանցիսկոս պապի բարեփոխումներըԲրիջիտ Բարդոն երիտասարդության տարիներին և հիմա. ինչո՞ւ է նա այդքան ծերացելԵթե ես միանամ այդ անլուրջ նախաձեռնությանը, ես էլ կդառնամ այդ միմոսներից մեկը․ Գեղամ Նազարյանը իմպիչմենտին չմիանալու պատճառների մասինՔՊ-ական ղեկավարը տուրիստական քաղաքի հողերը կասկածելի աճուրդներով օտարել է, իսկ Փաշինյանը դա անտեսել է․ ՍարգսյանԱռաջիկա ժամերին Գյումրի համայնքում սպասվում են հորդառատ տեղումներ. ԱզիզյանՖրանցիսկոս Պապը WhatsApp-ով կապ է պահել խոշտանգման ենթարկված կնոջ հետԱՄՆ-ն նախազգուշացրել է ԻրանինWashington Post-ը պարզել է՝ ինչ կարևոր իրադարձություն է սպասվում վեց շաբաթիցԹրամփ. Հնդկաստանը և Պակիստանը համաձայնության են եկել լիակատար և անհապաղ հրադադարի շուրջԳազ չի լինիՀնդկաստանը ռուս-հնդկական հիպերձայնային հրթիռներով հարպածել է պակիստանյան ավիաբազաներին (Տեսանյութ)Հրազդանցին իր աղջկա նկատմամբ անառակաբարո արարքներ է արել ու ծեծել կնոջը. ինչ պատիժ է սպասվում նրանՀռոմի նորընտիր պապի եղբայրը պատմել է նրա մանկության սիրելի խաղի մասինԹուրքիայի ԱԳ նախարարը պատմել է՝ իրեն փորձել են թունավորելՏարադրամի փոխարժեքները մայիսի 10-ինԱմեն ինչ էլ հնարավոր է,Աղազարյանը՝ հարցին հնարավոր է արդյո՞ք ախկին ՔՊ-ականի թեկնածություն առաջադրվիԿինը թունավոր սնկով սպանել է ամուսնու հարազատներին. որն է եղել պատճառըԼուկաշենկոն հայտարարել է Լեհաստանից և Լիտվայից եկող սպառնալիքի մասինԱդրբեջանը Հայաստանից ակնկալիքներ ունի․ ԲայրամովՑավոք, Արցախի վերնախավում այլ, ավելի արժանի թեկնածուի չեմ տեսնում․Արցախցի քաղաքական գործիչը Շահրամանյանի նախագահի պաշտոնում առաջադրվելու մասինGlobal High-Tech-ի 15-րդ դափնեկիրը ժամանել է ՀայաստանՏարադրամի փոխարժեքն այսօրԱստղագուշակ մայիսի 10-ի համար․ Երկվորյակներին՝ նոր հորիզոններ, Կշեռքներին՝ կարևոր բանակցություններԽորովածի շամփուրի միջոցով հնարավոր է ծանր հիվանդություն ձեռք բերել․ զգուշացրել է բժիշկըՕկուպացված Շուշին իսլամացվում էԱդրբեջանի և Հայաստանի միջև շփումները շարունակվում են․ խաղաղության գործընթացի մի քանի ուղղություններ կան․ Ադրբեջանի ԱԳ նախարարԱվիահարվածի հետևանքով զոհվել է Հնդկաստանի բարձրաստիճան պետական ​​ծառայողԼևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվելՀՀ ՊՆ-ն նորից հայտարարություն է տարածել
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода
Back to top