Բժիշկներն ու փորձագետները զգուշացնում են «սուպերգրիպ» վիրուսի ակտիվ տարբերակի տարածման մասին Փաշինյանի թրի տակով անցած եպիսկոպիսներից մի քանիսը զադնի են դրել. Աղբյուր Ուկրաինային գրեթե չեն նմացել արդյունավետ ռազմական տարբերակներ. The Guardian «Հրապարակ». Անդրանիկ Քոչարյանին գրանցել են, բայց անցողիկ տեղում կլինի՞ «Փաստ». Ժողովուրդն ավելի ու ավելի կտրուկ է արտահայտում իր հակափաշինյանական դիրքորոշումը Ռուսական ռուբլին 2025 թվականի ամենաուժեղ արժույթն է․ Bloomberg էլեկտրաէներգիայի անջատումներ «Փաստ». Իշխանություններն ամեն բան անում են, որ Վեհափառի ամանորյա շնորհավորանքն անգամ «Շողակաթ»-ով չհեռարձակվի «Հրապարակ». Շենգավիթ նախկին ղեկավար, ՔՊ նախկին անդամ Ռազմիկ Մկրտչյանի գործը դատարանում է Աստղագուշակ դեկտեմբերի 25-ի համար

Իրավիճակն այս դեպքում կարող է ավելի վատանալ. Ի՞նչ է տալու «ակադեմիական քաղաքը», որ բացակայում է գոյություն ունեցող բուհերում. Զրույց մասնագետի հետ

Հանդիպում

Կառավարության այն թեզը, թե համալսարանները տանում են Աշտարակ, որպեսզի մարզերն ավելի համաչափ զարգանան և այլն, և այլն, ըստ էության, արդեն չկա, ու ընդամենը բուհերը տեղափոխվում են քաղաքի կենտրոնից դեպի ծայրամաս: Բովանդակային առումով ի՞նչ է տալու այդ «քաղաքը», որ չէին տալիս գոյություն ունեցող բուհերը, եւ առհասարակ գործադիրի հավանությանն արժանացած «ակադեմիական քաղաք» ծրագրի հայեցակարգի վերաբերյալ զրուցել ենք կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանի հետ, ով նախ նկատեց.

-Սա ամենևին էլ զարմանալի չէ, որովհետև, հավանաբար, Կառավարությունը հասկացավ, որ եթե բուհերը հեռացվում են Երևանից, ապա կարող են առաջանալ և՛ ժամանակի, և՛ բնակարանային խնդիրներ, դրա համար նախընտրեցին ավելի էժան տարբերակը, բայց դրանով հերքեցին նաև այն թեզը, որ համալսարանները պետք է լինեն քաղաքից հեռու, և դա կբերի Արագածոտնի մարզի զարգացմանը և այլն:  Ինձ համար հասկանալի է, որ «ակադեմիական քաղաքի» կառուցումն իրականում երկու նպատակ է հետապնդում. ավելի հեշտ արվի բուհերի ու գիտահետազոտական ինստիտուտների միավորումը, այլ կերպ ասած՝ այս ձևով փորձ է արվում բուհերին հանել իրենց այսօրվա «տներից», տանել նոր տեղ ու ասել, որ այս նոր տեղում մենք որոշել ենք, որ դուք պետք է միասին լինեք: 

Եթե այդ միավորումն արվեր առանց իրենց այստեղի կառույցներից դուրս հանելու, ապա դա մի քիչ ավելի դիմադրող կլիներ: Այսինքն՝ որոշվեց, երբ նոր բան ենք ստեղծում, այստեղինը քանդում ենք, միավորումն ավելի փափուկ կլինի, ու դիմադրությունն ավելի քիչ կլինի:  Երկրորդ նպատակն էլ այն է, որ, ըստ էության, բուհերը դուրս են բերվում քաղաքի կենտրոնից, ինչի արդյունքում կենտրոնում գտնվող այդ շենքերը կտրվեն բիզնեսներին վարձակալության կամ վաճառքի համար:

– Բովանդակային առումով ի՞նչ է տալու այդ «քաղաքը», որ չէին տալիս գոյություն ունեցող բուհերը:

– Ընդհանուր առմամբ, իհարկե, գոյություն ունեցող իրավիճակն այս դեպքում կարող է ավելի վատանալ, որովհետև այսօր մեր բուհերի թիվ մեկ խնդիրը, ցավոք, այդ մասին ոչ ոք չի խոսում, հաճախումների հարցն է: Դասերից ուսանողների բացակայությունը վաղուց հատել է թույլատրելիության սահմանը: Այսօր հատկապես երրորդ կուրսից ուսանողների մեծ մասն աշխատում է ու աշխատում է դասերի հաշվին: Սա մեր բուհական համակարգի գլխավոր խնդիրն է, մենք իրականում դասապրոցեսում նորմալ ընդգրկվածություն չունենք, իսկ հիմա եթե բուհերը տանում են Երևանի ծայրամաս, բացակայություններն ավելի կշատանան, որովհետև քաղաքի կենտրոնն ուսանողներին ավելի հասանելի է, ու նրանք քիչ թե շատ կարողանում էին աշխատանքը համատեղել ուսման հետ: 

Ես չգիտեմ, թե ի՛նչ պետք է անենք, օրինակ՝ 17-րդ թաղամասում, որպեսզի հաճախումների թիվն ավելանա: Այս կարևոր խնդիրն «ակադեմիական քաղաքը» չի լուծում, ու այս մասին ոչ ոք չի խոսում: Տպավորություն է, որ բուհերում ուսանողները պարտաճանաչ գալիս են, սովորում են, ու մեզ մնացել է միայն լուծել հետազոտությունների հարցը: 

Այսօր, երբ խոսում են բուհական համակարգի խնդիրների մասին, միշտ ասում են, թե այս ամենի նպատակն այն է, որ բուհերը դառնան հետազոտական, բայց եթե ուսանողները դասերի կարգին չեն հաճախում, ունեն գրագիտության խնդիր, ի՞նչ հետազոտականության մասին է խոսքը: Եթե ուսանողների 10 տոկոսն է, որ պետք է այդ աշխատանքն անի, ապա դա ես չեմ համարում հետազոտահենք բուհեր, ես չեմ համարում, որ եթե համալսարաններն ու գիտահետազոտական հաստատությունները միացնեն, համալսարանների հետազոտական կարողությունները կուժեղանան: Ո՛չ, եթե մարդիկ դասի չեն գալիս, ի՛նչ հետազոտական կարողություններ: Դա հերթական մոդայիկ միֆերից է, որը շրջանառվում է, բայց տակը ոչինչ չկա: 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված
Բժիշկներն ու փորձագետները զգուշացնում են «սուպերգրիպ» վիրուսի ակտիվ տարբերակի տարածման մասինՓաշինյանի թրի տակով անցած եպիսկոպիսներից մի քանիսը զադնի են դրել. ԱղբյուրՈւկրաինային գրեթե չեն նմացել արդյունավետ ռազմական տարբերակներ. The Guardian«Հրապարակ». Անդրանիկ Քոչարյանին գրանցել են, բայց անցողիկ տեղում կլինի՞«Փաստ». Ժողովուրդն ավելի ու ավելի կտրուկ է արտահայտում իր հակափաշինյանական դիրքորոշումըՌուսական ռուբլին 2025 թվականի ամենաուժեղ արժույթն է․ Bloombergէլեկտրաէներգիայի անջատումներ«Փաստ». Իշխանություններն ամեն բան անում են, որ Վեհափառի ամանորյա շնորհավորանքն անգամ «Շողակաթ»-ով չհեռարձակվի«Հրապարակ». Շենգավիթ նախկին ղեկավար, ՔՊ նախկին անդամ Ռազմիկ Մկրտչյանի գործը դատարանում էԱստղագուշակ դեկտեմբերի 25-ի համար«Փաստ». ՔՊ-ի սատելիտը հայտարարում է, որ Հայ առաքելական եկեղեցին պետք է քանդելԵթե այս վաստակաշատ մարդու պես մի հազար հոգի նվիրյալ կառավարիչներ լինեն կապրենք այլ Հայաստանում.Հայտնի փաստաբանի ուշագրավ գրառումըՌուսները կարող են կորցնել Կուպյանսկը (Քարտեզ)Ինչ է Թրամփն ուզում Սանտա ԿլաուսիցԳրենլանդիայի համար ճակատամարտը սկսվել էԹող Հրե Ձիու թամբին լինի Հայաստանը եւ հայ ժողովուրդը, իսկ սմբակների տակ՝ Նիկոլ Փաշինյանը. ԿարապետյանՏիրադավների կարապի պարը«Բենզին հողի դիմաց» օպերացիա. ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻՈւղղորդված ենք եղել Վազգեն Սարգսյանի կողմից, որպեսզի ներկայիս կաթողիկոսին ընտրենք. Ալբերտ ԲազեյանԹրամփը կայցելի՞ Մոսկվա

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված