Նորայր Մեհրաբյանի հրաժեշտի արարողությունից հեռացա ծանր զգացումով և մի հարցով, որը հանգիստ չի տալիս․ Բալմանուկյան ՔՊ-ում թեւերի են բաժանվել․ ԲԱՄԲԱՍԱՆՔ Բռունցքներ՝ եթերում, ինտրիգներ՝ իշխանության ներսում Ինչու Աննան «կաստրուլկաներով» չի չխկչխկացնում Նիկոլի ականջին․ ԶԱՐՄԱՆՔ Պուտին–Թրամփ–Սի հանդիպումը կարող է դառնալ «ողջ մարդկության համար հզոր ազդանշան» Փաշինյանը` թուրք–ադրբեջանական «կաբելի» դերում Մանդատները վայր դրեք եւ Նիկոլը կհայտնվի մութ սենյակում․ Հովիկ Աղազարյան (ԱՆՈՆՍ) Կյանքից հեռացել է ՀՀ ժողովրդական արտիստ Հակոբ Ազիզյանը Վլադիմիր Պուտինն իր հետ միջուկային ճամպրուկը տարել է Չինաստան (Տեսանյութ) Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 18-ին

Ընդդիմության անատամությունը, բնականաբար, նպաստում է իշխանության պահպանմանը. Քաղաքագետ

Հանդիպում

Ինչպե՞ս է գնահատում այսօրվա ընդդիմության գործունեությունը, հաշվի առնելով, որհանրությունը այդպես էլ մինչ օրս որեւէ գործուն քայլչի տեսել, ավելին, տպավորություն է, որ ընդդիմությունը իր անգործությամբ նպաստում է իշխանության երկրորդ շունչ տալուն հարցի պատասխանը եւ ոչ միայն փորձել ենք ստանալ ամերիկաբնակքաղաքագետ Աղասի Ենոքյանից, ով նախ նկատեց.

- Ցավոք, ընդդիմությունն իր գործունեությամբ խորացնում է հասարակության շրջանում անտարբերության, ապատիայի զգացումը։ Միաժամանակ, այդ, ներկա ընդդիմությունը քիչ թե շատ հեղինակություն ունեցող միակն է, մյուսուժերը շատ ավելի թույլ հասարակական աջակցություն ունեն եւ չեն կարող սրանց լուրջ այլընտրանք հանդիսանալ; Այսինքն, հասարակությունը տեսնում է, որ երկրում չկա որեւէ ուժ, որը կկարողանա Նիկոլին դեմ դուրս գալ, եւ այդ ամենը՝ ապատիան, իրական ալտերնատիվի բացակայությունը եւ եղած ընդդիմությունը անատամությունը, բնականաբար, նպաստում է իշխանության պահպանմանը։

-Արդյո՞ք անվերադարձ շրջված հայկականԱրցախի էջը։

- Որոշ քաղաքական ակտորներ՝, մանավանդ Արեւմուտքում, փորձում են դիմադրել այդ հարցը վերջնականորեն թաղելուն։ Սակայն կան երկու գլխավոր գործոններ, որոնք լավատեսության տեղ չեն թողնում։ Առաջինն այն պարզ ու ողբերգական փաստն է, որ Արցախում այլեւս հայկական բնակչություն չկա, ինչը նշանակում է, որ բացակայում է այն հիմնական գործոնը ում համար պետք է պայքարել, չեն աշխատում մարդու իրավունքների, ինքնորոշման իրավունքի եւ նման այլ գործիքակազմեր։ Երկրորդ էական բացասական գործոնն այն է, որ այդ հարցի ենթադրյալ հիմնական պահանջատերը՝ Հայաստանի իշխանությունները պարզապես փախչում է այս հարցը բարձրաձայնելուց, իսկ եթե չկա խնդրի լուծում պահանջող, բնական է, որ լուծում էլ չի լինի։

Հ. Գ. Ամբողջական զրույցը կարդացեք «Իրավունքի» առաջիկա տպագիր համարում ։

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ