Մխիթարյան, թե՞ Սուչիչ.Կիվուն դեռ վերջնական որոշում չունի Հայաստանի հավաքականում Տիկնիզյանն այլ դեմք է ցույց տալիս. հունական մամուլի դիտարկումները Մարտնչող «բարեփոխիչների» կլանը հերթական սուտն ու կեղծիքն է տարածում Ամենակարեվորն է, որ երեք առաջնորդները կարողացան նստել մեկ սեղանի շուրջ Պատահական չէ, որ Պուտինն ի ցույց դրեց «միջուկային ճամպրուկը» Զատկից հետո ներկած ձուն մեզ պետք չէ․ Շարմազանովը՝ Փաշինյանին Թքե՛ք այդ մանդատների վրա, պահել եք որ ի՞նչ․ Հայկ Բաբուխանյան «Անհաջողության ջենթլմենները» կրկին հանձնվում են Նիկոլը փորձում է Մոսկվային համոզել, թե ինքը Հայաստանը ԵՄ կազմում տեսնում է 20 տարի անց Խոշոր վթար Վանաձորի գլխավոր ճանապարհին. Տեսանյութ

ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀՈՒՄՈՐ

Ընկեր Փանջունի

БЫЛ БЫ ЧЕЛОВЕК – СТАТЬЯ НАЙДЁТСЯ

­— Ցույ­ցե­րից հե­տո 60–ից ա­վե­լի ան­ձանց ներ­կա­յաց­ված են մե­ղադ­րանք­ներ, 5–ի նկատ­մամբ կի­րառ­վել է տնա­յին կա­լանք, 37–ը կա­լա­նա­վոր­ված են, ո­րոն­ցից 17–ի հետ տե­սակ­ցութ­յուն­նե­րը ար­գել­վել են:

ԱԺ պատ­գա­մա­վոր Ք­րիս­տի­նե Վար­դան­յան

* * *

ՀՈՂԵՐԸ ՁԵՐ ԳԼՈՒԽԸ

(ԱՇՏԱՐԱԿԻ ՁՈՐՈՒՄ ԱՇՏԱՐԱԿԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ԵՎ ՓՈԽՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՄԻՋԵՎ ՀՈՂԱՅԻՆ «ԲԱԶԱՐԻ» ՇՈՒՐՋ ԿՐԱԿՈՑՆԵՐԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)

­Կա­դաստ­րից հայտ­նում են, որ Աշ­տա­րա­կում վեր­ջա­պես գտել են հող տվո­ղին եւ ո­րո­շել են հո­ղին հանձ­նել։

* * *

ԾԱՌԱՅՈՒՄ ԵՄ ԷՄՄԱ ՊԱԼՅԱՆԻՆ

(ԱԺ ՔՊ ՊԱՏԳԱՄԱՎՈՐ ԷՄՄԱ ՊԱԼՅԱՆԸ ՍԵՓԱԿԱՆ ԱՄՈՒՍՆՈՒՆ ՈՐՊԵՍ ԻՐԵՆ ՕԳՆԱԿԱՆ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)

Ըն­տա­նի­քի պլա­նա­վոր­ման գրա­սեն­յա­կից հայտ­նում են, որ ԱԺ պատ­գա­մա­վոր Պալ­յա­նի ա­մու­սի­նը հա­սա­րա­կա­կան կար­գով տա­նը լվացք է ա­նում, իսկ վճա­րո­վի հի­մունք­նե­րով ԱԺ­–ում կնոջն է օգ­նում:

* * *

ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄ

(ԱԳՆ–Ն` ՆԻԿՈԼԻ ՍՏՐԱՍԲՈՒՐԳՈՒՄ ԱՐԱԾ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՌԹԻՎ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԺԳՈՀՈՒԹՅԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)

— Դե խմած ա եղել, մի բան ա ասել։

* * *

ՊԱՐԳԵՎԱՏՐՈՒՄ, ԿԱՄ ՆԻԿՈԼԻ ՎԱՍՏԱԿ

ՀՀ վար­չա­պե­տի հրա­մա­նագ­րով ՔՊ­–ին մա­տու­ցած անգ­նա­հա­տե­լի ծա­ռա­յութ­յան հա­մար Սամ­վել Բա­բա­յա­նին շնորհ­վել է վաս­տա­կա­վոր նի­կո­լի կո­չում:

* * *

ՆԻԿՈԼԻ ԳԵՐԻՆԵՐԸ

­Փաս­տա­բան­նե­րի միութ­յու­նից հայտ­նում են, թե տե­սա­կետը` ըստ ո­րի, Բաք­վի կող­մից Ար­ցա­խում գեր­ված­նե­րից ո­մանք մաքր­վում են, մյուս­նե­րը պատժ­վում, չեն հա­մա­պա­տաս­խա­նում ի­րա­կա­նութ­յա­նը։

* * *

ՆՈՐ ՊԱՆԻԿՈՎՍԿԻ Է ՀԱՅՏՆՎԵԼ

(«ՋՈՅՍԻ» ՍԵՓԱԿԱՆԱՏԵՐԸ` ՆՈՐ ՓՐԿՉԻ ԴԵՐ ՍՏԱՆՁՆԵԼՈՒ` ՄԱՄՈՒԼԻ ՀՐԱՊԱՐԱԿՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)

­Չէ՛, դուք գնա­ցեք նախ­կին ԿԲ նա­խա­գահ Տիգ­րան Սարգս­յա­նի մոտ եւ հարց­րեք, թե ով էր Մ­հեր Ա­վե­տիս­յա­նը հե­ղա­փո­խութ­յու­նից ա­ռաջ:

* * *

ԿԼՈՈՒՆԻ ՏՐՏՈՒՆՋԸ

(ՀԱՅԿ ՄԱՐՈՒԹՅԱՆԸ` ԻՐ ՏԱՆ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՎԱՐՊԵՏԻՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԵՂԱԴՐԱՆՔԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)

— Էդ ին­չի՞ Է­րա­տո­յի վար­սա­վի­րին Նի­կո­լին օգ­նա­կան աշ­խա­տե­լը ա­դաթ ա, իմ վար­պե­տին վար­չութ­յան պե­տը` բե­դա՞թ։

* * *

ՏԱԿՏԻԿԱԿԱՆ ՔԱՅԼ

(ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԸ` ԴՈՒՍՏՐԵՐԻ ՀԵՏ ՍՏՐԱՍԲՈՒՐԳ ԳՆԱԼՈՒ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)

Ըստ քաղ­տեխ­նո­լոգ­նե­րի` Նի­կո­լը Ան­նա­յին հե­տը Ստ­րաս­բուրգ չէր տա­րել, քա­նի որ Եվ­րա­միութ­յու­նում բա­րո­յա­կան ա­ջակ­ցութ­յու­նից բան չեն հաս­կա­նում։

* * *

ՀԻՆ ԱՍԱՑՎԱԾՔԻ ՆՄԱՆՈՒԹՅԱՄԲ

(­ՆԻԿՈԼԸ ԵՐԵՎԱՆՈՒՄ ԱՐՑԱԽՑԻՆԵՐԻ ՄԻՋԵՎ ՀՐԱՀՐՎԱԾ ԽԺԴԺՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)

— Բա­ժա­նի՛ր, որ թուր­քե­րը տի­րեն։

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ