«Հրապարակ». ՄԱՊ–ի Ալիկի գործարանում կադրային ջարդ է «Ժողովուրդ». Ո՞ւմ է Ալեն Սիմոնյանը նվիրել 2.2 մլն դրամանոց ոսկյա թզբեհը, որը գնվել է նրա ընկերոջից «Հրապարակ». Նիկոլ Փաշինյանի ախրանան կրկին դեսանտ է իջեցրել Սյունիքում Մանր եղջերավորների գործով անցնող ԱԺ պատգամավորի քրգործը մեծ աղմուկով կուղարկվի դատարան. «Ժողովուրդ» ՌԴ-ԱՄՆ հարաբերությունների որոշակի բարելավումն արգելակել է Հայաստանը Ռուսաստանից հեռվացնելու՝ Փաշինյանի ծրագիրը․ Զատուլին Ուկրաինական ուժերը, չնայած Մոսկվայի միակողմ հրադադարի, Կուրսկի ճակատում ճեղքման նոր փորձ են արել (Տեսանյութ) Մոսկվայում Ալիևի բացակայությունը շքերթից գնահատում են, որպես «խորացող պառակտման ախտանիշ» Պակիստանը հարձակվել է Ջամմուм և Քաշմիրում գտնվող հնդկական ռազմական բազաների վրա (Տեսանյութ) Քեզ չէ, Ձեզ է քո համար. լարված իրավիճակ հիվանդանոցում Շտապ. Ձերբակալել են լրագրող Լիլիթ Աղեկյանին, հիմա էլ ՁՊՎ-ից տեղափոխում են հիվանդանոց

Արցախում պետք է հայ լինի, որպեսզի մեր հողին տեր կանգնի. ՎԱՐԴԱՆ ԱՍԾԱՏՐՅԱՆ

Մշակութային

«Իրավունքը» զրուցել է Շուշիի գորգերի թանգարանի հիմնադիր ՎԱՐԴԱՆ ԱՍԾԱՏՐՅԱՆԻ հետ:

Պարոն Ասծատրյան, ինչո՞ւ եք դեմ արցախցիների «բռնի տեղահանված» կարգավիճակին:

— Նախ՝ առանց մտնելու միջազգային օրենսդրության եւ կոնվենցիաների մասնագիտական տերմինալոգիաների մեջ, կոնկրետ վերջին իրադարձությունների համատեքստում՝ «բռնի տեղահանված» կարգավիճակն անձանց տրվում է այն ժամանակ, երբ այդ բռնի տեղահանումը տեղի է ունեցել հիմնական բնակության պետության սահմաններում: Եվ եթե ելնենք այն իրողությունից, որ ՀՀ ներկայիս իշխանությունները ճանաչում են Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, ներառելով Արցախի տարածքը, ստացվում է, որ մեր պարագայում վերոնշյալ կարգավիճակը կիրառելի չէ, քանի որ Արցախի ժողովուրդը հատել է պետական սահման: Հետո մի հարց էլ է եւս առաջանում, տվյալ պարագայում ինչո՞վ են տարբերվում Բաքվի, Սումգայիթի, Կիրովաբադի, Դաշքեսանի եւ այլ Ադրբեջանի տարածքներից հայ փախստականները Արցախի փախստականներից: Դրա հետ մեկտեղ պաշտոնական հիմնավորումներ են հնչում, թե իբր արցախցիները ունեն ՀՀ քաղաքացու անձնագիր, համաձայն 1999թ. ՀՀ եւ ԼՂՀ-ի միջեւ կնքված «Անձնագրային համակարգի կազմակերպման» մասին համաձայնագրի, սակայն այս դեպքում եւս անընդունելի եմ համարում նման մոտեցումը, քանի որ ունենալով ՀՀ անձնագիր` Արցախի Հանրապետության քաղաքացիները Հայաստանի Հանրապետության քաղաքացի չեն հանդիսանում: Հիմնավորեմ ինչու. ըստ ՀՀ Սահմանադրության 30-րդ հոդվածի՝ «Հայաստանի Հանրապետության՝ տասնութ տարին լրացած քաղաքացիներն ունեն ընտրելու եւ հանրաքվեներին մասնակցելու, ինչպես նաեւ անմիջականորեն եւ կամքի ազատ արտահայտությամբ ընտրված իրենց ներկայացուցիչների միջոցով պետական կառավարմանը եւ տեղական ինքնակառավարմանը մասնակցելու իրավունք», ասել է թե` ընտրելու եւ ընտրվելու իրավունք, որը Արցախի քաղաքացիները չեն ունեցել Հայաստանի Հանրապետությունում: Իսկ եթե մարդը իրավունք չունի ընտրի կամ ընտրվի, ապա զրկված լինելով քաղաքացու հիմնարար իրավունքից՝ մարդը տվյալ երկրի քաղաքացի հանդիսանալ չի կարող: Ինչ վերաբերում է ՀՀ անձնագրեր ունենալուն, ապա այն Արցախի քաղաքացիներին տրամադրվել է հիմնականում նրա համար, որպեսզի ԱՀ քաղաքացիները, մինչեւ Արցախի Հանրապետության դե յուրե ճանաչման հարցի քաղաքական լուծումը, զրկված չլինեն ԱՀ եւ ՀՀ տարածքից դուրս ազատ տեղաշարժվելու եւ այլ նմանատիպ իրավունքներից:

Ըստ Ձեզ, դա միտումնավո՞ր է արվում:

— Պաշտոնական լրահոսով այնքան հաճախ է հնչում այդ «բռնի տեղահանված» բառակապակցությունը, որ մտածելու տեղիք է տալիս: Հասկանալի է նաեւ, որ փախստականի կարգավիճակ ունեցող մարդկանց ապաստանի տրամադրումը կարող է անհարկի ծանր բեռ լինել Հայաստանի համար: Այնուամենայնիվ, ցանկացած որոշում կայացնելու հիմքում պետք է լինի մարդն` իր իրավունքներով եւ ազատություններով, եւ պետք ասել, որ այդ մարդիկ կորցրել են ամեն ինչ՝ բառիս ամենալայն իմաստով: Դրա հետ մեկտեղ, մի ամբողջ ժողովրդի հարկադրված դեպորտացիայի ենթարկած անձանց միջազգային դատարանների առաջ պատասխանատվության ենթարկելը, իսկ իրենց կողմից կատարած հանցագործությունները որպես ռազմական հանցագորություն դասակարգելը: Բայց միջազգային իրավունքի համաձայն` հանցագործությունը, որպես ռազմական ճանաչելու համար, «տուժածները» պետք է ունենան միջազգային մարդասիրական իրավունքին համապատասխանող կարգավիճակ:

Բայց չէ՞ որ եղավ կառավարության որոշում, որ յուրաքանչյուր արցախցու հարյուր հազարական դրամ են տալիս: Այդ դեպքում, ո՞րն է խնդիրը:

— Այո՛, ուղղված գումարները քիչ չեն, բայց միեւնույն ժամանակ ժողովրդի խնդիրները ե՛ւ շատ են, ե՛ւ բազմապիսի, ու նման իրավիճակում հայտնված մարդկանց համար այդ գումարները նույնիսկ խնդիրների մի մասը լուծելու բավարար լինել չեն կարող: Հետո հարցեր են առաջանում 40+10 հազար դրամների մասով՝ կապված Երեւանում բնակվելու հանգամանքից: Չէ՞ որ մարզերում այդքան ազատ բնակֆոնդ չկա, իսկ Երեւանում հայտնված մարդիկ նույնպես իրականացնում են եւ կոմունալ ու բնակվարձի ծախսեր: Հարց է առաջանում նաեւ, ինչքան ժամանակ կտրամադրվի այդ աջակցությունը, հետո կլինեն նոր ծրագրեր, թե` ոչ, մարդիկ անորոշության մեջ են…

Մազապուրծ մահվան ճիրաններից մի կերպ Հայաստան գաղթած արցախցին վախենում է գնալ Մեղրի, որը կրկին սահմանամերձ է: Դա հաշվի չե՞ն առնում, այն ծանր հոգեբանական ապրումների միջով, որ արցախցին այսօր անցնում է, եւ հասանելիք ֆինանսական օգնությունը եղածից քի՞չ են տալիս:

— Տալիս են նրանց, ովքեր ժամանակավոր բնակվում են Երեւան քաղաքից դուրս: Դա է իրականությունը:

Հայաստանում արցախցի-հայաստանցի տարանջատում ու լարվածություն նկատո՞ւմ եք:

— Նման տարանջատումներ անողները երկուստեք շատ սխալ ճանապարհի վրա են, այդ բաժանարար գծերը հայոց պատմության ամբողջ ժամանակաշրջանում միայն ու միայն կործանման է տարել մեր երկիրը: Այսօր, ավելի քան երբեւէ, կարեւոր է միասնությունը հայոց աշխարհում: Անթույլատրելի է ժողովրդին նման կերպ բաժանելը: Ես շատ շնորհակալ եմ բոլոր այն մարդկանց Հայաստանում, թե Սփյուրքում, ովքեր օգնության, եւ ոչ միայն նյութական, ձեռք են մեկնել Արցախի իրենց հայրենակիցներին: Հիմա Հայաստանի ժողովրդի բարեկեցությունն էլ բարձր մակարդակում չէ, նրանց էլ կարելի է հասկանալ: Բայց, միեւնույնն է, ցանկացած վիճակում մենք ազգովի պետք է լինենք միասնական:

Ֆեյսբուքյան ուղիղ եթերում Դուք ասել եք, որ 40-50 հազար արցախցի պետք է ապրի Արցախում: Մի՞թե դա իրատեսական է:

— Այո, ես հակված եմ նրան, որ Արցախի ժողովրդը եթե ոչ բոլորը, ապա մի մասը պետք է հետ վերադառնա:

Բայց այդքան մահ ու սարսափ տեսնելուց հետո` ինչպե՞ս եք պատկերացնում:

— Այստեղ էլ իրենց վաղվա օրը հստակ չէ, մարդիկ ամեն ինչ կորցրած եկել են Հայաստան: Իսկ Արցախում բնակչության ունեցվածքը, տներն ու բնակարանները չեն թալանվել, ինչը ադրբեջանցիներին բնորոշ չէ: Դա նշանակում է, որ նրանց հատուկ հրահանգավորել են այդ ամենի մասին: Հույս ունեմ, որ ինչ-որ ձեւաչափ կգտնեն: Արցախը վերջնական լքելը միայն մեր թշնամիների ցանկությունն է: Այլապես այն կդառնա երկրորդ Նախիջեւան, ու նմանօրինակ շատ լքված հայոց բնակավայրեր՝ մնացած ե՛ւ առանց հայի, ե՛ւ առանց հայ ժողովրդի պատմամշակութային հուշարձանների: Պատմությունը դինամիկ բնույթ ունի, մանավանդ վերջին ժամանակներում, բոլորս ականատեսն ենք հսկայական համաշխարհային տեղաշարժերի: Վաղը կարող է ամեն ինչ ուրիշ կերպ դասավորվել, ու Արցախում պետք է հայ լինի, որպեսզի մեր հողին տեր կանգնի: Այսօր նույնիսկ եթե Արցախը լինի որեւէ պետության մանդատի ներքո, եւ ամենակարեւորը` լինեն անվտանգության հստակ երաշխիքներ այնտեղ ապրելու, ժողովուրդը կվերադառնա: Դա իմ կարծիքն է:

ՆՈՒՆԵ ԶԱՔԱՐՅԱՆ

 






«Հրապարակ». ՄԱՊ–ի Ալիկի գործարանում կադրային ջարդ է«Ժողովուրդ». Ո՞ւմ է Ալեն Սիմոնյանը նվիրել 2.2 մլն դրամանոց ոսկյա թզբեհը, որը գնվել է նրա ընկերոջից«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանի ախրանան կրկին դեսանտ է իջեցրել ՍյունիքումՄանր եղջերավորների գործով անցնող ԱԺ պատգամավորի քրգործը մեծ աղմուկով կուղարկվի դատարան. «Ժողովուրդ»ՌԴ-ԱՄՆ հարաբերությունների որոշակի բարելավումն արգելակել է Հայաստանը Ռուսաստանից հեռվացնելու՝ Փաշինյանի ծրագիրը․ ԶատուլինՈւկրաինական ուժերը, չնայած Մոսկվայի միակողմ հրադադարի, Կուրսկի ճակատում ճեղքման նոր փորձ են արել (Տեսանյութ)Մոսկվայում Ալիևի բացակայությունը շքերթից գնահատում են, որպես «խորացող պառակտման ախտանիշ»Պակիստանը հարձակվել է Ջամմուм և Քաշմիրում գտնվող հնդկական ռազմական բազաների վրա (Տեսանյութ)Քեզ չէ, Ձեզ է քո համար. լարված իրավիճակ հիվանդանոցումՇտապ. Ձերբակալել են լրագրող Լիլիթ Աղեկյանին, հիմա էլ ՁՊՎ-ից տեղափոխում են հիվանդանոցԱդրբեջանի ագրեսիվ քաղաքականությունը շարունակում է ռիսկեր եւ սպառնալիքներ առաջացնել. ԻգիթյանՉեմպիոնների լիգայի շաբաթվա խորհրդանշական հավաքականը. ՈՒԵՖԱ Պապական աթոռը զբաղեցրել է ԱՄՆ ներկայացուցիչ, ով կապված է Թրամփի եւ աջակողմյան պահպանողական շրջանակների հետԱլիեւը չեղարկել է իր այցը Մոսկվա Բրիտանիայի ճնշման և Էրդողանի անձնական զանգի արդյունքում. Ուկրաինական աղբյուրՎլադիմիր Պուտինի ելույթը Մոսկվա ժամանած օտարերկրյա պատվիրակությունների ղեկավարների հանդիսավոր ընթրիքի ժամանակ (Տեսանյութ)Հռոմի նոր պապ դարձավ... Դոնալդ Թրամփը (Տեսանյութ)Կուսակցության գրասենյակում հանդիպել են «Արթուն ենք» շարժման ներկայացուցիչներինՓաշինյանին հանրահայտ «Aurus»-ով ուղեկցեցին Կրեմլ, պաշտոնական ընդունելություն է կազմակերպվածՌուսաստանի և Չինաստանի նախագահների միջև Մոսկվայում բանակցությունները տևել են մոտ 7,5 ժամԿարդինալների կոնկլավը ընտրել է Հռոմի 267-րդ պապին (Տեսանյութ)Անտանելի կորուստ… Հայտնիները սգում են Վարդուհի Վարդանյանի ամուսնու եղբոր մաhըԱդրբեջանը Թուրքիայում կմիանա «Anatolian Phoenix-2025» զորավարժություններինԱմոթ է, ամեն բան գցել էդ մարդու վրա, դա առնվազն անշնորհակալ քայլ է․Գագիկ Մելքոնյան«Ոսկե գնդակի» հավակնորդների թարմացված վարկանիշային աղյուսակը Չեմպիոնների լիգայի հաղթողի հիմնական հավակնորդ է ՊՍԺ-ն է. OptaԵրկխոսության մեջ ենք, եթե Տիկնիզյանի Եվրոպա տրանսֆերը կայանա, ակումբը կհայտարարի դրա մասին. գործակալՎիճաբանություն, ծեծկռտուք, դանակահարություն և վրաերթ՝ Աբովյան քաղաքում. կան վիրավորներԱբսուրդ է, որ թաղապետարանում խուլիգանական վարքագիծը կապում են Կրեմլի հետ. Աննա ԳրիգորյանԱդրբեջանի ԶՈւ–ն կրակ է բացել Խնածախի ուղղությամբ․ վնասվել է բնակելի տան տանիքը․ ՀՀ ՊՆ (լուսանկարներ)Ucom-ը և Hero House Yerevan-ը հայտարարում են համագործակցության մասինՀնդկաստանն Ադրբեջանից ապրանքների ներմուծման վրա արգելք է դրել. Պակիստանի դեսպանՓաշինյանը մեկնել է Մոսկվա՝ մասնակցելու Հայրենական մեծ պատերազմում հաղթանակին նվիրված միջոցառումներինՊուշկինի անվան դպրոցում առավոտից դասադուլ է Բայդենի «դիմակը պատռվել է»․ PoliticoԱրմեն Գրիգորյանը կմեկնի ՀնդկաստանՊուտինը չի շնորհավորել ԹրամփինՀանրային ռադիոյի տնօրեն Արմեն Քոլոյանին 3 օր ժամանակ են տվելՀունիսի 3-ից օգոստոսի 22-ը վարժական հավաքներ կանցկացվենՀՐԱՏԱՊ. Դեպքը կրիմինալ էԱմեն ինչ անելու ենք, որ Նիկոլ Փաշինյանը վարչապետ չլինի. Հակոբ Ասլանյան (տեսանյութ)«Իմ Ամերիա, իմ ընտանիք»․ Բազմաթիվ արտոնություններ, ավելի քան 300 նվերի խաղարկություն և շատ ավելինԱղոթեք այդ կնոջ եւ երեխայի համար, քանզի Ձեր պատճառով կարող է նա այլեւս եկեղեցի չգնալՉպետք է բացառել քրեական օրենսգրքով նախատեսված ցանկացած հանցագործություն. երեխայի վաճառք, առևանգում, օրգանների վաճառք. Հայտնի փաստաբանը հայտարարությամբ է հանդես եկելԱրյունոտ ռակիրովկաներ են գծվել, ժամացույցը վերջին պտույտն է գործում. Զգուշացնում է հայտնի էքստրասենսըՈՒՂԻՂ. Հաղթանակից մինչև հիսթերիկա. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆՀունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը X սոցիալական ցանցում գրել է, որ Ուկրաինան վտանգ է ներկայացնում Եվրամիության գյուղատնտեսության համար։ Հունգարիայի կառավարության ղեկավարի խոսքով՝ մշակության համար պիտանի եվրոպական հողերի 40%-ը գտնվում է Ուկրաինայի վերահՓաշինյանը լուծարեց Գավառի մանկատունըԹրամփը ստիպված է եղել կատարել կնոջ պարտականություններըՀնդկաստանն արգելել է Ադրբեջանից ապրանքների ներմուծումըԼեհաստանը հրաժարվել Է Գերմանիայից փոխհատուցում պահանջել․ Do Rzeczy
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода
Back to top