24 տարի անց դեռ չենք կարողանում բացահայտել հոկտեմբերի 27-ի ոճրագործությունը, սա մեր ամոթն է. Վահան Շիրխանյան
Հանդիպում
«Հոկտեմբերի 27-ը ոճրագործությունից 24 տարի անց դեռ բացահայտված չէ, ու մինչև չբացահայտվեն կազմակերպիչները, հնարավոր չէ Հայաստանը կարգի բերել, պետականաշինություն սկսել, հասարակություն առողջացնել Հոկտեմբերի 27»-ից հետո միլիարդատեր դարձած մարդիկ շարունակում են իրենց ձեռքում պահել Հայաստանի ֆինանսական շուկաները, սա մեր ամոթն է, որ 24 տարի անց դեռ չենք կարողանում բացահայտել հոկտեմբերի 27-ի ոճրագործությունը»,-անդրադառնալով ոճրագործության 24-րդ տարելիցին, ասաց այդ ժամանակ առանցքային դերակատարում ունեցող պաշտոնյա Վահան Շիրխանյանը, չցնականալով պատասխանել այլ հարցերի: