Ասում է՝ պետք չէ գեներալի հետ հանդիպել, ինքը վարչապետին է քննադատում. Վաղարշակ Հարությունյանի արկածները ՌԴ-ում բարձրաձայնում է Նորատ Տեր-Գրիգորյանցը
Հանդիպում
ՌԴ-ում անգործության է մատնված Ռուսաստանում Հայաստանի դեսպան Վաղարշակ Հարությունյանը, այս մասին մեզ հետ զրույցում ասաց ՀՀ ԶՈւ ԳՇ նախկին պետ, գեներալ-լեյտենանտ Նորատ Տեր-Գրիգորյանցը, ընդգծելով.
-Բացարձակ մեզ հետ չի հանդիպում, կարծես մենք օտար լինենք։ Եթե գնանք Թուրքիա, ավելի շուտ կընդունեն մեզ, քան մեզ։ Ես մեր սպաներին օգնել եմ այստեղ, իսկ ինքն ասում էր՝ պետք չէ գեներալի հետ հանդիպել, ինքը վարչապետին է քննադատում։ Իսկ Նիկոլ Փաշինյանին չեմ քննադատել, ընդամենը հուշել եմ, որ դուք կորցրել եք մարտունակությունը, ներկայացրել եմ վերականգնման ծրագրեր, որ նոր պատերազմի ժամանակ չտրորեն։ Արդյոք դա քննադատություն է։ Ով վախենում է քննադուտությունից, մարդու հարգանքին չի արժանանում։ Ես ռազմական մասնագետ եմ, քննադատ չեմ։