Ինչպես կապարակնքվեց Նկարիչների միության ցուցասրահը Նկարիչների միության նորընտիր նախագահի բացառիկ հարցազրույցը Ես տեղափոխվում եմ Հայաստան. Դենիս Ջորկաեֆը առաջադրվել է որպես ՀՖՖ նախագահի թեկնածու Լեվոն Զուրաբյան VS Նիկոլ Փաշինյան Ակրոպոլիս թանգարանում բացվել է «Հին Հայաստան» միջազգային ցուցահանդեսը Ջրամատակարարման ընդհատումներ են տեղի ունեցել Կիևի հինգ շրջաններում Բրիտանիան ցանկանում է վերադառնալ ԵՄ. Brexit-ը չափազանց թանկ էր. The Times Մելանյա Թրամփը հնարավոր է համարում Ուկրաինայում հրադադարը մինչև Սուրբ Ծնունդ Քո մասին այնպիսի ճշմարտություն կասեմ, ստիպված կլինես փախչել նաեւ ՌԴ-ից․ Դանիելյանը՝ Պիպոյին Մեզ այսօր շատ են պակասում Մոնթեի պես հայերը․ Հռիփսիմե Նահապետյան

Նախկին դատավորն ու նախկին դատախազը այսուհետ միասին են իրականացնելու իրավունքի պաշտպանություն. Գուրգեն Ներսիսյանը նոր աշխատանքի է անցել

Իրավական

Արցախի ժողովրդի բռնի տեղահանումից հետո Հայաստանի Հանրապետություն տեղափոխված Գուրգեն Ներսիսյանը, ով նախկինում զբաղեցնում էր Արցախի գլխավոր դատախազի պաշտոնը, սկսել է զբաղվել փաստաբանությամբ:

«Իրավունքի» տեղեկություններով Գուրգեն Ներսիսյանը աշխատանքի է անցել LSA փաստաբանական գրասենյակում / https://legalservices.am /:  Նշված գրասենյակը ղեկավարում է նախկին դատավոր, տարբեր հանրահայտ գործերով աչքի ընկած փաստաբան Արսեն Սարդարյանը: Այսպիսով Նախկին դատավորն ու նախկին դատախազը միացել ու իրականացնելու են իրավունքի պաշտպանություն:

Մենք կապ հաստատեցինք հիշյալ փաստաբանական գրասենյակ, որտեղ հաստատեցին այդ տեղեկությունը, նշելով, որ արդեն մեկ շաբաթ է Գուրգեն Ներսիսյանը ներգրավված է գրասենյակի աշխատանքներին:

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ