2025-ը՝ ճգնաժամի, ճակատային պայքարի եւ ներքաղաքական բեւեռացման տարի Իմ այցը Հայաստան հնարավոր է, եթե դա պահանջի Ադրբեջանի ազգային շահը. Բայրամով Բա դուք ո՞վ եք, նախկին չե՞ք. ԶԱՐՄԱՆՔ Ну погоди. ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Հանրային հեռուստաընկերության Ամանորի եթերացանկում ընդգրկված չէ Կաթողիկոսի ուղերձը Վերաբացվեց Ucom-ի վաճառքի և սպասարկման կենտրոնը Տիգրան Մեծի պողոտայում Կայացավ ՍԻՄ կուսակցության Ներկայացուցիչների խորհրդի տարեվերջյան նիստը ՀԱԿ֊ի վարչապետի թեկնածուն կլինի Լեվոն Զուրաբյանը Վերին Լարսում սահմանափակվել է բեռնատարների որոշ տեսակների երթևեկությունը Հայտնի հաղորդավարն ամուսնանում է 6-րդ անգամ․ Լուսանկար

Ցուցահանդեսի այցելուներից մեկը նկարում իր տունն էր գտել

Արխիվ 16-20

Նախորդ տարեվերջին երիտասարդ նկարչուհի ԱՐԵՎԻԿ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ հանրությանը ներկայացավ իր առաջին անհատական ցուցահանդեսով: «Դալան» ցուցասրահում «Մտացրիվ» խորագրով ցուցահանդեսում ներկայացված էին հեղինակի շուրջ 45 աշխատանքներ։ «Իրավունքի» հետ զրույցում Արեւիկը պատմեց, որ ցուցահանդեսը ներկայացնում է իր վերջին 3-4 տարիների աշխատանքը։ Ի դեպ, ապրիլի 15-ին երիտասարդ նկարչուհին հայ հանրությանը կներկայանա իր երկրորդ անհատական ցուցահանդեսով:

- «Մտացրիվ» խորագիրն ի սկզբանե որոշված չի եղել, պարզապես, երբ գործերը պատրաս էին հետահայաց նկատեցի, որ բավականին փոխկապակցած են եւ ընդհանուր վերնագիրը կարող է ամբողջացնել նրանց միասին ներկայացվելը։

 - Այսինքն վերջին 4 տարիներին «մտացրի՞վ»  եք եղել:Image may contain: 3 people

- Գուցե նույնիսկ ամբողջ կյանքս: Բայց ցուցահանդեսի տպավորություններից պետք է ասեմ, որ կարծես իմ «մտացրիվությունը» վարակել էր մարդկանց, որոնք աշխատանքներս տեսնելուց հետո հիմնականում արձագանքում էին՝ հետաքրքիր աշխատանքներ են, մտածելու տեղիք տվեցին: Բավականին էմոցիոնալ արձագանքներ էլ կային, գուցե չափազանց անձնական, որպեսզի կարողանամ հիմա պատմեմ: Մարդիկ կային, որ գալիս էին, հետաքրքրությամբ նայում աշխատանքներին ու կարծես մտախոհ հեռանում, դա մի տեսակ անհանգստացնում էր ինձ, բայց հետո հասկացա, որ նրանք վերլուծելով էին գնում, ուրեմն ինչ-որ ազդեցություն թողել էր: Իսկ մի մարդ, ցուցահանդեսի ժամանակ, աշխատանքներից մեկի քաղաքային տեսարանում գտավ իր տունը:

- Հավաքածուի մեջ կա՞ն աշխատանքներ, որ Ձեզ համար յուրահատուկ են, հոգեհարազատ:

 - Իհարկե։ Օրինակ, այդ աշխատանքը, որում ցուցահանդեսի այցելուներից մեկը իր տունն էր գտել: Այն վերնագրել եմ «Մանկության ավարտ», բավական հոգեհարազատ, անձնական գործ է, նկարելու ընթացքը շատ զգացմունքային է եղել, չնայած, չեմ կարող ասել, թե գործերից որեւէ մեկի հետ աշխատանքն այդպիսին չի եղել: Բայց այս նկարը ինչ-որ տեղ ինձ համար էլ մանկության ավարտ է խորհրդանշում:

- Իսկ կա՞ն գործեր, որ երբեք չեք վաճառի:

- Հիմնականում բոլորի հետ էլ հատուկ զգացմունքային կապվածություն ունեմ, բայց հաստատ չեմ վաճառի այն նկարը, որն ամուսնուս ՝ Կարենին եմ նվիրել: Նաեւ կասկածում եմ, թե կվաճառեմ Կարենի դիմանկարը, այդ ճեպանկարը արել եմ, երբ Կարենը քնած էր, արթնացավ, տեսավ նկար է դրված իր կողքին, եւ իհարկե շատ զարմացել էր։

 Image may contain: 2 people, people smiling, beard- Այդ 4 տարվա ընթացքում, երբ ստեղծվեցին բոլոր աշխատանքները, նաեւ անձնական կյանքում փոփոխություններ ունեցաք, այն որեւէ կերպ ազդե՞ց աշխատանքների վրա:

- Ամենազգալի ազդեցությունն այն էր, որ որոշեցի վերջապես ցուցադրվել: Մինչ այդ նկարում էի, բայց գրեթե ոչ ոքի չէի ցույց տալիս, հաշված մարդիկ էին տեսել նկարներս: Եվ այդ պատճառով իմ ծանոթ շատ մարդկանց համար անակնկալ էր ցուցահանդեսը եւ գործերը։

- Արեւիկ, Կարենը նույնպես նկարիչ է, որքանո՞վ է նա լումա ունեցել աշխատանքներիդ մեջ, ի՞նչ խորհուրդներ է տվել: Թե՞ ընդհանրապես չի խառնվում:

 - Ընդհանրապես իմ ու Կարենի վերաբերմունքը արվեստին եվ նախասիրությունները բավականին տարբեր են: Մենք այդ տարբերությունները հարգելով փորձում ենք իրար օգտակար լինել։ Կարենի դերը ցուցահանդեսի կայացման մեջ շատ մեծ է, ինձ համար դժվար պահերին միշտ օգնել է, որ վերականգնեմ ինքնավստահությունս։

- Իսկ դժվար չէ՞ մի հարկի տակ երկու նկարչի բնակվելը, հաճախ ե՞ք բանավիճում մասնագիտական թեմաներով:

 - Ոչ այդքան, ավելի շատ զրուցում ենք, քննարկում։ Ինչքան էլ տարբեր են մեր դիրքորոշումները, շատ հարցերում հետաքրքիր կերպով փոխլրացնում ենք իրար:Image may contain: 1 person, sitting, table and indoor

 - Աշխատում եք Մատենադարանում, որպես վերականգնող մասնագետ, որն է ավելի հոգեհարազատ Ձեզ համար՝ նկարել, թե՞ վերականգնել ձեռագրերը:

- Այո, շուտով արդեն 8 տարի կլինի աշխատում եմ Մատենադարանում, որպես ձեռագրերի վերականգնող։ Իհարկե դա դժվար աշխատանք է, մանրակրկիտ եւ համբերություն պահանջող, բայց այնտեղ ես հնարավորություն ունեմ անմիջականորեն շփվելում արժեքների, պատմության հետ, եւ ծանոթանալ նյութերի խորությանը, կառուցվածքին։ Իսկ նկարչությունը, արվեստն ինձ հետ է ի ծնե է եւ դեռ ողջ կյանքս կփորձեմ հասկանալ նրա դերը եւ կարեւորությունը։

Զրուցեց ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆԸ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված
2025-ը՝ ճգնաժամի, ճակատային պայքարի եւ ներքաղաքական բեւեռացման տարիԻմ այցը Հայաստան հնարավոր է, եթե դա պահանջի Ադրբեջանի ազգային շահը. ԲայրամովԲա դուք ո՞վ եք, նախկին չե՞ք. ԶԱՐՄԱՆՔ Ну погоди. ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻԲայրամովը հնարավոր է համարում իր այցը ՀայաստանՀանրային հեռուստաընկերության Ամանորի եթերացանկում ընդգրկված չէ Կաթողիկոսի ուղերձըՀունվարի 1-ից կմեկնարկի նորածնային ակնային սքրինինգըՎերաբացվեց Ucom-ի վաճառքի և սպասարկման կենտրոնը Տիգրան Մեծի պողոտայում Պաշտոնական Բաքուն հայտարարում է, թե սահմանազատման հանձնաժողովի նիստերը կարող են անցկացվել նաև ՀՀ-ում«Փաշինյանը Ալիևի շահերը սպասարկող կլոուն է, մատը մատին չի տալիս, որ Բաքվից գերիները գան». ԶուրաբյանԿործանարար ընթացք է, ի դեմս Փաշինյանի` ունենք ներքին սպառնալիք, 10 ռազմական բախում եղավ Բաքվի հետԱնկանխիկ գնումների դեպքում քաղաքացիները ետվճար կստանան. մանրամասնում է փոխնախարարըԿայացավ ՍԻՄ կուսակցության Ներկայացուցիչների խորհրդի տարեվերջյան նիստըՌազմավիրական ճանապարհը վատ եղանակի պատճառով փակ է բեռնատարների համարԿրիպտոշուկաները՝ ամանորյա ռեժիմում․ ի՞նչ է կատարվում և ինչ սպասել առաջիկայում«Հանրային լրացուցիչ անդրադարձ այս պահին չունենք». ԱԳՆ-ն՝ Վագիֆ Խաչատրյանի ծանր վիճակի մասին․ մանրամասներՀԱԿ֊ի վարչապետի թեկնածուն կլինի Լեվոն ԶուրաբյանըՎերին Լարսում սահմանափակվել է բեռնատարների որոշ տեսակների երթևեկությունըԵրևանի քաղաքապետարանը պարզաբանում է ներկայացրել «Աջափնյակ» կայարանի կառուցման մասովՄինչև Նոր տարի շատ բան կարող է որոշվել. Զելենսկի

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված