Պայթյուն ուկրաինական Ռադայի մոտ՝ «Ցիրկոն» հրթիռների հարվածց հետո. Ուկրաինական աղբյուր Ռուսաստանը պատրաստվում է «Օրեշնիկ»-ով հարվածների. Ուկրաինական աղբյուրներ ⚡️⚡️«Իրավունք» թերթի այսօրվա տպագիր համարում կարդացե՛ք... Հարավային Կովկասի լոգիստիկ քարտեզը փոխվում է. ի՞նչ դեր կարող է ունենալ Հայաստանը Ազգերի լիգա. Գոլառատ և գերլարված պայքարում Հայաստանի ընտրանին պարտություն կրեց(տեսանյութ) Մրգերում հայտնաբերվել են միջատասպան նյութի մնացորդներ Վլադիմիր Գասպարյանը դատի է տվել ՊՆ-ին իր 22-ամյա որդուն բանակ զորակոչելու փորձի համար Տեսախցիկը ֆիքսել է լեհ–ուկրաինական «Յագոդինի» սահմանային անցակետի խոցման պահը (Տեսանյութ) Պայթյուններ և հրդեհներ Կիևի կենտրոնում. մի շարք կարեւոր շինություններ այրվում են Ռուսները խոցել են Ուկրաինայի Գիտությունների ազգային ակադեմիայի շենքը (Տեսանյութ)

Այսօր Հայաստանը դարձել է Արեւմուտքի զոհը. Բաբուխանյանի ելույթը Յալթայի միջազգային ֆորումին

Թեմա

Մոսկվայում ընթանում է Յալթայի միջազգային ֆորումը, որին մասնակցում Է Հայաստանի «Ղրիմի բարեկամներ» ակումբի ղեկավար, «Ուժեղ Հայաստան Ռուսաստանի հետ. հանուն նոր Միության» շարժման գործադիր կոմիտեի անդամ, ՍԻՄ կուսակցության նախագահ ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆԸ։

Համաժողովին ներկա են եվրոպական երկրներից մինչեւ աֆրիկական ու ասիական երկների բազմաթիվ հեղինակավոր քաղաքական գործիչներ, պետդումայի պատգամավորներ:

Մասնակիցների լայն արձագանքին ու բարձր գնահատականին արժանացավ Հայկ Բաբուխանյանի ելույթն, ով բարձրացրեց հատկապես արցախյան խնդիրը:

«Արեւմուտքին հաջողվեց Վրաստանին ներքաշել պատերազմի մեջ Ռուսաստանի հետ: Իսկ Ադրբեջանն ու Թուրքիան միասին կազմեցին Միութենական պետություն: Փաստացի մեր տարածաշրջանում միայն Հայաստանն էր մնացել պրոռուսական, ինչն Արեւմուտքին ձեռնտու չէր: Եվ այսօր Հայաստանը դարձել է Արեւմուտքի զոհը` Արցախում տեղի ունեցած ամբողջ հետեւանքներով: Այսօր Հայաստանի փողոցներում Արցախից բռնագազթվածներ կան, 120 հազար արցախցի մնացել է անտուն, որոնց բոլորին ապահովել բնարականներով մեր երկիրն ի վիճակի չէ», - ընդգծեց Բաբուխանյանը:

Բանախոսը զուգահեռներ տանելով Արցախի եւ Ղրիմի միջեւ` ասաց, որ չի կարելի ասել, թե այս կամ այն տարածքը պատկանում է ինչ-որ մի պետությանը կամ իշխանությանը:

«Հողը պատկանում է այն ժողովրդին, որն այնտեղ ապրում է եւ նա է տերը: Ղրիմի ժողովուրդն ինքնորոշվել է եւ ամբողջ աշխարը պարտավոր է հաշվի նստել դրա հետ, հարգել այդ ժողովրդի ինքնորոշման իրավունքը: Ես բազմիցս եղել եմ Ղրիմում եւ տեսել եմ, որ տեղի բազմազգ ժողովուրդը կողմնակից է, որ Ղրիմը մնա Ռուսաստանի կազմում: Ուզում եք 2 հազար անգամ հանրաքվե արեք, Ղրիմի ժողովուրդը 2 հազար անգամ էլ կասի, որ պատրաստ է  լինել Ռուսաստանի կազմում»,- շեշտեց Բաբուխանյանը:

«Ուժեղ Հայաստան Ռուսաստանի հետ. հանուն նոր Միության» շարժման ներկայացուցիչը նշեց, որ ակնկալում է Ռուսաստանից ակտիվ եւ գործուն քայլեր, որպեսզի արցախցի բռնագազթվածները կարողանան վերադառնալ իրենց օջախները` իրենց գյուղերն ու քաղաքները:

«Միջազգային երաշխիքներով ապահովված պետք է լինի արցախցիների անվտանգությունն ու կյանքը Արցախում, որտեղ Ռուսաստանը պետք է առանցքային դերակատարություն ունենա: Իսկ դրա համար առաջին հերթին պետք է ակտիվություն դրսեւորվի ԶԼՄ-ներում, հասարակական կազմակերպություններում: Հայաստանում ռուսական կառույցներն ու բիզնեսը կարծում եմ` ոչ միայն կարող են, այլեւ պարտավոր են ակտիվացնել իրենց գործողությունները», - եզրափակելով խոսքն` ասաց Բաբուխանյանը:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված

Պայթյուն ուկրաինական Ռադայի մոտ՝ «Ցիրկոն» հրթիռների հարվածց հետո. Ուկրաինական աղբյուրՌուսաստանը պատրաստվում է «Օրեշնիկ»-ով հարվածների. Ուկրաինական աղբյուրներ⚡️⚡️«Իրավունք» թերթի այսօրվա տպագիր համարում կարդացե՛ք...Հարավային Կովկասի լոգիստիկ քարտեզը փոխվում է. ի՞նչ դեր կարող է ունենալ ՀայաստանըԱզգերի լիգա. Գոլառատ և գերլարված պայքարում Հայաստանի ընտրանին պարտություն կրեց(տեսանյութ)Մրգերում հայտնաբերվել են միջատասպան նյութի մնացորդներՎլադիմիր Գասպարյանը դատի է տվել ՊՆ-ին իր 22-ամյա որդուն բանակ զորակոչելու փորձի համարՏեսախցիկը ֆիքսել է լեհ–ուկրաինական «Յագոդինի» սահմանային անցակետի խոցման պահը (Տեսանյութ)Պայթյուններ և հրդեհներ Կիևի կենտրոնում. մի շարք կարեւոր շինություններ այրվում ենՌուսները խոցել են Ուկրաինայի Գիտությունների ազգային ակադեմիայի շենքը (Տեսանյութ)Ռուսները ամրացնում են դիրքերը Դոբրոպոլե–Կրամատորսկ հիմնական մայրուղուց հյուսիս (Քարտեզ)Արտյոմ Խուգոյանը՝ Աշխարհի եւ Եվրոպայի նոր մրցաշարերի շեմինԿիևն արդեն երրորդ օրն է, անդադար այրվում է (Տեսանյութ)Ինչ պետք է, իշխանությունը չի անում, մեր հայորդիները մնացել են միայնակ․ Լարիսա ԱլավերդյանՄտորումներ Վալենտին Օսկոցկու եւ հայկական Ղարաբաղի կրկնվող ողբերգության մասինՄիջազգային խոշոր բանկերում ունեցած պարտքի դիմաց ՀԷՑ-ի 100 տոկոս բաժնետոմսերը գրավադրված են մինչ օրս․ ՊետրոսյանՓնտրվում է Վայքի ՔՊ-ական թեկնածուի դեկանը համ ֆեյք դեկանի հետքերովԺամանակն է «Վեոլիային» ջրի երես դուրս բերելՍԱՐՍԱՓ. Երևանյան խանութի մրգերի ու բանջարեղենի մեջ միջատասպան նյութի հետքեր են հայտնաբերվելՀայաստանն իմ հասունանալու երջանիկ շրջանն էր. Լյուբով Կազարնովսկայա

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք Youtube-ում`
Ամենադիտված