Նորայր Մեհրաբյանի հրաժեշտի արարողությունից հեռացա ծանր զգացումով և մի հարցով, որը հանգիստ չի տալիս․ Բալմանուկյան ՔՊ-ում թեւերի են բաժանվել․ ԲԱՄԲԱՍԱՆՔ Բռունցքներ՝ եթերում, ինտրիգներ՝ իշխանության ներսում Ինչու Աննան «կաստրուլկաներով» չի չխկչխկացնում Նիկոլի ականջին․ ԶԱՐՄԱՆՔ Պուտին–Թրամփ–Սի հանդիպումը կարող է դառնալ «ողջ մարդկության համար հզոր ազդանշան» Փաշինյանը` թուրք–ադրբեջանական «կաբելի» դերում Մանդատները վայր դրեք եւ Նիկոլը կհայտնվի մութ սենյակում․ Հովիկ Աղազարյան (ԱՆՈՆՍ) Կյանքից հեռացել է ՀՀ ժողովրդական արտիստ Հակոբ Ազիզյանը Վլադիմիր Պուտինն իր հետ միջուկային ճամպրուկը տարել է Չինաստան (Տեսանյութ) Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 18-ին

Թուրքիան պղտոր ջրի մեջ ձուկ որսացողի դերն է ստանձնել` ամեն քայլափոխի փոձելով արյունունից դիվիդենտներ շահել. Ինչ է կատարվում Իսրայելում այսօր

Հանդիպում

«Իսրայելում վիճակը գնալով վատանում է։ Հրթիռահարումները շարունակվում են։ Այս պահին որևէ դրական փոփոխություն չկա», -«Իրավունքի»-ի հետ զրույցում ասաց Պետահ-Տիկվայի «Նաիրի» միության նախագահ, «Իսրայելի հայերը» թերթի գլխավոր խմբագիր Արտյոմ Չերնամորյանը, ընդգծելով.

-Երկրի կենտրոնը կրկին հրթիռահարվեց, կենտրոնական շրջաններում համեմատաբար հանգիստ է, բայց  օրական 3-4 անգամ օդային տագնապի ազդանշան է տրվում, անընդհատ մոտդ վախ կա, գիշերն արթնանում ես՝ մտավախություն ունենալով, որ կարող է տագնապ լինել։ Եթե ցամաքային օպերացիա սկսվի, չգիտեմ մենք ինչ ենք անելու։ Եթե ՀԱՄԱՍ-ին միանա Հեզբոլլահը, այդ ժամանակ Իսրայելում որևէ ազատ տեղ չի լինի, որ մտնես, պատսպարվես, քեզ չսպանեն:

«Նաիրի» միության նախագահի խոսքով, Իսրայելում այսօր շատերը գործազուրկ են, հիմնականում սպասարկման ոլորտն է աշխատում.

-Ես աշխատում եմ զբոսաշրջության ոլորտում։ Լավ աշխատանք ունեմ, սակայն հիմա Իսրայելում զբոսաշրջիկ չկա, ինձ ստիպողաբար ուղարկել են արձակուրդի։ Ո՞վ է  ինձ վճարելու, ինչպե՞ս եմ ես ապրելու... Հարցեր են, որոնք հուզում են Իսրայելի բոլոր քաղաքացիներին։ Այս երկրի քաղաքականությունն այն է, որ եթե պատերազմ է  հայտարարվում, պարտավոր են ողջ բնակչությանը պահել  տանը ու նվազագույն նպաստով ապահովել։ Նման բան եղել է 50 տարի առաջ։ Հիմա էլ պետք է որ լինի։ Բոլորս վարկեր ունենք:

Անդրադառնալով Թուրքիայի դերակատարմանը մեր զրուցակիցը նկատեց.

-Իսրայել-Պաղեստին հակամարտության մեջ Թուրքիան պղտոր ջրի մեջ ձուկ որսացողի դերն է ստանձնել` ամեն քայլափոխի փոձելով արյունունից դիվիդենտներ շահել, այլ կեր ասած, իրեն կինոյի տղայի դերն է վերագրել Էրդողանը: Բայց նա մոռանում է, որ ոչ Իսրայելը, ոչ էլ մեկ այլ արաբական երկիր չի ցանկանա Թուրքիայի դերակատարման մեծացմանը նպաստել: Ինչ էլ լինի արաբները ունեն իրեմց ընդգծված ոչ բարյացակամ վերչաբերմունքը Թուրքիայի նկատմամբ:

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ