Տիկին նախարար, ի՞նչ աստիճան եք ավիրել ոլորտը, որ ձեր երեխային փրկել եք հայաստանյան կրթական համակարգից. Հարությունյան
Ներքաղաքական
«Ժամանակին, երբ սկսվեց ՔՊի աչոկ հավաքելու պրոցեսը, սրանք առիթը բաց չէին թողնում ամեն տեղի եւ անտեղի առիթներով ցեխ շպրտել նախկին իշխանությունների վրա: Սրանք ասում էին, որ նախկինները տապալել են կրթական համակարգը եւ կրթական համակարգի տապալվածության լավագույն գնահատական էին համարում այն հանգամանքը, որ կրթության եւ գիտության նախկին նախարար Արմեն Աշոտյանի երեխաները սովորում են Երեւանի մասնավոր դպրոցներից մեկում: Իհարկե’, սրանք թե իրենց տգիտությունից ելնելով, թե’ հանրապետականներին վարկաբեկելու մոլուցքից կուրացած՝ հաշվի չէին առնում այն հանգամանքը, որ մասնավոր դպրոցները նույնպես պետք է համապատասխանեն հստակ չափորոշիչների: Վերջերս պարզ դարձավ, որ ԿԳՄՍ այժմյան նախարար Ժաննա Անդրեասյանի երեխան սովորում է Գերմանիայում: Տիկին նախարար, հարցս ուղղում եմ Ձեզ՝ ի՞նչ աստիճան եք ավիրել թե’ պետական, թե’ մասնավոր հատվածի տված կրթությունը, որ ձեր երեխային փրկել եք հայաստանյան կրթական համակարգից», - գրել է ՀՀԿ ուսանողական կազմակերպության նախագահ ԱՐՄԵՆ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ:
