Ալիևը Բաքվում հանդիպել է Թուրքիայի պաշտպանության նախարարի հետ Սահմանագծի երկայնքով երբեմն արձանագրվում են անկանոն, ոչ թիրախային կրակոցներ․ ՀՀ ՊՆ Ջերմաստիճանը 8-10 աստիճանով կնվազի․ եղանակը՝ առաջիկա օրերին Տարադրամի փոխարժեքները մայիսի 13-ին Ջրվեժում հյուրանոցային համալիրի բակում հայտնաբերվել է տղամարդու դի Աստղագուշակ՝ մայիսի 13-ի համար ՈՒՂԻՂ. Ազգային ժողովի նիստ Ջուր չի լինի Երկար ժամանակ լույս չի լինի Թրամփը և Պուտինը մեզ վրա խաղարկեցին եւս մեկ «Կուրսկի գամբիտ». Ուկրաինական աղբյուր

Չի կարելի մեղադրել բոլոր հրեաներին, որ Իսրայելը զենք է մատակարարել Ադրբեջանին. Ռիմա Վարժապետյան

Հանդիպում

Իսրայելի տարածքում ապրում է մոտ 10 հազար հայ։ Իսրայելի այն շրջանները, որոնք հրթիռակոծվում են ՀԱՄԱՍ խմբավորման կողմից, ապրում է 3500 հայ։ Տարբեր աղբյուրներից տեղեկանում ենք, որ այս պահին մեր հայրենակիցների շրջանում զոհեր չկան: Նշենք, որ հոկտեմբերի 16-ին ՀՀ կառավարության կողմից կազմակերպված Թել Ավիվ-Երեւան հատուկ չվերթով Իսրայելից Հայաստան է տեղափոխվել թվով 149 ՀՀ քաղաքացի եւ ազգությամբ հայ: Նախնական տվյալներով` մեկնելու ցանկություն հայտնել էր 190 անձ, իսկ չվերթին ներկայացել ու մեկնել է 149-ը: Նշվում է նաեւ, որ թվով ավելի շատ հայեր չեն վերադարձել Հայաստան, քանի որ Իսրայելում հայտարարվել է, թե զինադադար է լինելու: Հասկանալու համար` ինչ իրավիճակում են գտնվում մեր հայրենակիցներն Իսրայելում, «Իրավունք»-ը զրուցել է Հայաստանի հրեաների համայնքի ղեկավար ՌԻՄԱ ՎԱՐԺԱՊԵՏՅԱՆԻ հետ:

— Տիկի՛ն Վարժապետյան, Իսրայելում այսօր ի՞նչ իրավիճակում են գտնվում մեր հայրենակիցները:

— Հայ համայնքի որոշ ներկայացուցիչներ Թել Ավիվ-Երեւան չվերթով ժամանել են Հայաստան, փառք Աստծո, մեր հայրենակիցներն այստեղ են եւ անվտանգ: Գիտեք, ինձ համար ինչ-որ առումով հաճելի է, որ նրանք հայրենասեր են ու ակնկալում են Իսրայելում խաղաղություն, սպասում են այն պահին, թե երբ են կրկին վերադառնալու Իսրայել: Այո՛, նրանք երջանիկ են, որ հայրենի հողում են, հարազատների մոտ, խաղաղության մեջ, բայց այդուհանդերձ, որքանով ես եմ շփվել նրանց հետ, ցանկանում են, իհարկե, վերադառնալ ու խաղաղություն Իսրայելում:

— Տվյալներ ունե՞ք, թե Իսրայելում մեր հայրենակիցներն ինչպիսի վնասներ են կրել:

— Փառք Աստծո, զոհվածների եւ վիրավորների վերաբերյալ նման տվյալներ չունենք: Եթե լինեին, կտեղեկանայինք դրա մասին: Ունենք մեկ հոգի, մեր մոտ ընկերոջ՝ Եվրասիական հրեական կոնգրեսի գլխավոր տնօրենի որդին է առաջին իսկ օրը մահացել, իսկ մնացած զոհերի համար ցավում ենք ու անհանգստանում: Մենք ամեն րոպե շուրջօրյա կապի մեջ ենք Իսրայելի գործընկերների հետ: Անձամբ իմ կարծիքը կասեմ` ես ապշած եմ ռուսական տեղեկատվական գործակալությունների աշխատանքից, որոնք նշում են, թե հանցագործները եւ ագրեսորը Իսրայելն է` այն պարագայում, երբ բոլորս էլ գիտենք, որ ագրեսիան սկսվել է ՀԱՄԱՍ-ի կողմից: Այս իրավիճակը մշտական բնույթ է կրում: Բաց տեքստով ատելություն է սերմանվում Իսրայելի նկատմամբ:

— Հայկական սոցհարթակներում եւս կարելի է նկատել կոչեր, որոնք հակաիսրայելական են: Կան ե՛ւ ցավակցական բնույթի, ե՛ւ ոչ այնքան բարյացակամ խոսքեր: Ի՞նչ կասեք այս մասին:

Երեւանում միանշանակ կան թերթեր, կան հեռուստաալիքներ, որոնք չարախնդում են Իսրայելում տիրող իրավիճակի վրա, բայց ես ոչ մի կերպ չեմ կարող ասել, որ հայերը ուրախանում են այդ առիթով, որ հայերը չեն ցավակցում Իսրայելի ժողովրդին: Ոչ մի կերպ չեմ կարող մեղադրել բոլոր հայերին կամ ամբողջ Հայաստանը նման բաներում: Բայց, բնականաբար, միշտ էլ գտնվում են չարախնդացողներ, որոնց, ցավոք, մենք հետեւում ենք ու վերջ: Այստեղ մեծ ռուս-հրեական համայնք կա, եւ ես ոչ մեկից չեմ լսել վատ բառ հայերի հասցեին ու ոչ մի կերպ չեմ կարող ասել, թե ամեն քայլին մեղադրում են միանշանակ Իսրայելին: Բայց ոչ բոլորն են հասկանում Իսրայելի կողմից զենքի մատակարարումը Ադրբեջանին, եւ այդ առիթով մարդիկ վիրավորանքներ ու ատելություն են զգում Իսրայելի նկատմամբ: Գիտեք, պետք չէ եւ չի կարելի մեղադրել բոլոր հրեաներին, որ Իսրայելը զենք է մատակարարել Ադրբեջանին:

— Միգուցե բնակա՞ն են էմոցիոնալ  խոսքերը…

— Ես ոչ ոքի չեմ ցանկանում վիավորել, բայց նման մարդիկ այնքան էլ խելացի չեն: Նման իրադարձությունները, ում կողմից էլ լինի, պատերազմ է, կորուստներ են, դժբախտություն, այն սարսափելի է, ինչպե՞ս է հնարավոր ուրախանալ: Ես` իբրեւ հրեա, հրեական համայնքի ներկայացուցիչ, կարծում եմ` նման բան անելն անթույլատրելի է, պետք է ցավակցել նման պարագայում: Եթե ինչ-որ մեկը ցանկություն ունի, պետք է  խորանա փաստերի մեջ եւ ինչ-որ առումով ըմբռնումով մոտենա այդ ամենին: Հայերը խելացի ժողովուրդ են, հայերը եւ հրեաները կարող էին գտնել ընդհանուր լեզու: Այդ չարությունը, չարախնդալը այնքան նվաստացուցիչ է մեր հայ ժողովրդի համար, որ համարում եմ սխալ: Ինչ վերաբերում է ցավակցություններին, այն կա, ես իմ շրջապատում տեսնում եմ մարդկանց, ովքեր ի սրտե ցավում են այս ամենի համար: Անգամ կան կարծիքներ, որ պետք է վերջ տալ այն ամենին, ինչը տարիներով շարունակվում է այս երկու երկրների միջեւ:

Ս. ԱՍԱՏՐՅԱՆ






Ալիևը Բաքվում հանդիպել է Թուրքիայի պաշտպանության նախարարի հետՍահմանագծի երկայնքով երբեմն արձանագրվում են անկանոն, ոչ թիրախային կրակոցներ․ ՀՀ ՊՆՋերմաստիճանը 8-10 աստիճանով կնվազի․ եղանակը՝ առաջիկա օրերինՏարադրամի փոխարժեքները մայիսի 13-ինՋրվեժում հյուրանոցային համալիրի բակում հայտնաբերվել է տղամարդու դիԱստղագուշակ՝ մայիսի 13-ի համարՈՒՂԻՂ. Ազգային ժողովի նիստՋուր չի լինիԵրկար ժամանակ լույս չի լինիԹրամփը և Պուտինը մեզ վրա խաղարկեցին եւս մեկ «Կուրսկի գամբիտ». Ուկրաինական աղբյուր«Հրապարակ». ՔՊ–ականը և մարզպետի միջև լարվածությունը խորացել է. իրար չեն ուզում տեսնել«Ժողովուրդ». Դատավոր Արտուշ Գաբրիելյանի դեմ հարուցված քրեական գործով նախաքննության ավարտ կհայտարարվի«Փաստ». Եվ նորից՝ լուրջ «դիլեմայի» առջև«Հրապարակ». Կնոջ թիկունքում քարոզարշավն ու ուղեկցող շրջիկ տգետները«Ժողովուրդ». Իշխանականները իրավապահ համակարգի հետ չհասկացվածություն ունեն«Փաստ». Փաշինյանի նպատակը հայ ընտրողին պարզապես հույս վաճառելն է. հետաքրքրո՞ւմ է, արդյոք, Հայաստանը ԵվրամիությանըԿատարը Թրամփին նվիրել է 400 միլիոն դոլար արժողությամբ շքեղ Boeing 747-8 ինքնաթիռ (Ֆոտո)Ռուսական 3 տոննայանոց ФАБ-3000 ավիառումբը ոչնչացրել է ուկրաինական ամբողջ ստորաբաժանումըՍտամբուլում կլինի՞ Պուտին-Թրամփ-Զելենսկի հանդիպումըՏղա ջան, քեզ չափավորիր եւ սթափվիր. Զարուհի ՓոստանջյանԼավրովն ու Ֆիդանը քննարկել են Պուտինի՝ Մոսկվայի և Կիեւի միջև բանակցություններ սկսելու առաջարկըՈվքեր թերագնահատում են Հայրենականի մեծ հաղթանակը, հայ ժողովրդի թշնամիներն են. Հայկ ԲաբուխանյանՔաղաքական և պատմական Հայաստանը չեն հակասում, այլ ընդհակառակը՝ հաստատում, փոխլրացնում են իրար. ՈսկանյանԹեկնածու չունենալը բնավ չի նշանակում քաղաքական անգործություն կամ անտարբերություն. Մամիջանյան«Վերոնան»` Նաիր Ծառայություններով հետաքրքրված լինելու մասինԶելենսկին հայտարարել է, որ պատրաստ է Պուտինի հետ բանակցելուԱրևմուտքը 30-օրյա զինադադար է ցանկանում՝ Ուկրաինային «շունչ քաշելու» հնարավորություն տալու համար. Զախարովա Ինձագին` մրցաշրջանի վերջնամասի մասին Ե՞րբ շարք կվերադառնա Հենրիխ Մխիթարյանը Պաշտոնական․ Անչելոտին՝ Բրազիլիայի հավաքականի գլխավոր մարզիչՄելքոնյան Գագոն «մանկապարտեզ է կառուցում».Armenian infoԱդրբեջանի հերթական վшնդալիզմը. ոչնչшցվել են Հայրենական պատերազմի ու Արցախի ազատամարտերի հուշարձանները. Monument Watch. Monument WatchՄեծ Բրիտանիայի վարչապետի տանը հրդեհ է բռնկվել. The TimesՔննչական կոմիտեի ղեկավարը խայտառակ ելույթ և հարցուպատասխան ունեցավՍտամբուլում բանակցությունները պետք է տեղի ունենան առանց նախապայմանների. ՊեսկովԱփսոս…կովկասյան թաթարները քայլեցին Կարմիր հրապարակով, իսկ Հայաստանը ներկայացված չէր. ՆերսիսյանՍտամբուլում կայանալիք Ռուսաստանի և Ուկրաինայի հանդիպումը շատ կարևոր է, մտածում եմ մայիսի 15-ին այնտեղ մեկնելու մասին. Թրամփ Ի՞նչ կրթություն ունի քո ամուսինը, կրթվելը սկսեք ինքներդ ձեզնից`բլդուղով մի կերեք քսեք ձեր վրա… Արա Ղազարյանը`«Կրթվելը նորաձև է» ծրագրի մասինՊուտինը կմեկնի ԹեհրանՔննչական կոմիտեի նախագահը՝ 2-ամյա երեխայի անհետացման դեպքի մասին․ ինչ վարկածներ են քննվում.armlur.amԱրդյո՞ք Թրամփը կշարունակի միջնորդ լինել ՀՀ-ի և Ադրբեջանի միջև խաղաղության շուրջ բանակցություններումՆիկոլը Հայաստանում իրականացնում է «դենացիոնալիզացիա». Նարեկ ԳալստյանՄոսկվայում ձերբակալվել է MMA մարզիկ Միխայիլ ԱլլահվերդյանըՄեծ Բրիտանիայի արտգործնախարարը դիմել է ՊուտինինԱրևմուտքում «վրդովված» են Զելենսկու՝ Պուտինին ուղղված պահանջիցԵրեկ փոշու պարունակությունը օդում հասել է 0.589 մգ/մ³-ի, ինչը 3,9 անգամ գերազանցում է թույլատրելի կոնցենտրացիանՎՏԲ-Հայաստան Բանկը 2,5 անգամ ավելացրել է հաճախորդի վարկային պատմության հիման վրա տրվող վարկերի ծավալըԾառայել 1 ամիս և վճարել 20 մլն դրամ․ ժամկետային զինծառայության ընտրության երեք տարբերակՌուսաստանում խոսել են Ստամբուլում Ուկրաինայի հարցով բանակցությունների ձևաչափի մասինՀոկտեմբերի 27-ի գործով հարցաքննվել է Ժիրայր Սեֆիլյանը
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода
Back to top