Իշխանության ներսում եվս մտահոգների պակաս չկա Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 26-ին Ռուսաստանը և Վրաստանը կարող են ուղիղ բանակցություններ սկսել Մոսկվայում և Թբիլիսիում. Կոբախիձե Երբ պարեկը կուչ է գալիս բլոգերի առաջ, բա էլ ինչպե՞ս են գող ու «բառիգ» բռնելու Իրանական կողմում կա բացասական տրամադրվածություն`թրիփփ նախագիծի վերաբերյալ․ Միսակյան Դեմ եմ քաղաքական մոնոպոլյային. Երվանդ Թարվերդյան Դեկտեմբերին Երեւանում խցանումների կոլապս կլինի. Գեւորգ Ստեփանյան Այս իշխանությունը 8 տարում 20 վագոն չկարողացավ ավելացնել, ուր մնաց՝ մետրո կառուցի․ Մնացականյան Հանգիստ նստեք տեղներդ․․․ Կինոմոսկվայի վրա ավտոմшտներով պարում էին, ավելի աբսուրդ տեսարան դժվար է պատկերացնել. Փաշինյանը՝ Ավոյի մասին պատմող ֆիլմի պրեմիերայի օրվան անդրադարձավ

Բաքվեցի ՔՊ-ական պատգամավորը միություն է ստեղծել

Թեմա

Ազգային ժողովի ՔՊ-ական պատգամավոր ՎԻԼԵՆ ԳԱԲՐԻԵԼՅԱՆԸ ստեղծել է «Գարդման-Շիրվան-Նախիջեւան» անունով համահայկական միություն` Ադրբեջանի իշխանությունների կողմից բռնության ենթարկված հայության իրավունքների պաշտպանության, փաստացի ադրբեջանական վերահսկողության տակ գտնվող տարածքներում հայկական մշակութային ժառանգության պահպանության խնդիրների վերհանման եւ հայ փախստակաների խնդիրների արդարացի ու շուտափույթ կարգավորմանը նպաստելու նպատակով: Համենայնդեպս, այսպես նա ներկայացրեց` հանդես գալով որպես վերոնշյալ միության նախագահ:

«Թե՛ որպես Բաքվում ծնված անձ, թե՛ որպես ԱԺ պատգամավոր, ես ե՛ւ ունեմ պարտականություն` որպես պետական պաշտոնյա, ե՛ւ որպես Բաքվից փախստական ինքս էլ ունեմ այդ իրավունքների պահանջատիրությունը: Հենց այդտեղ եմ ես անձնապես հասկացել, որ կան որոշակի խնդիրներ, որոնք պետք է լուծել եւ խոչընդոտները հաղթահարել, որոնք թույլ չեն տալիս դաշտի լիարժեք կոնսոլիդացիա», - ասուլիսի ժամանակ հայտարարեց Գաբրիելյանը:

Ի դեպ, հատկանշական է այն, որ «Գարդման-Շիրվան-Նախիջեւան» միության նախագահի տեղակալներ են դարձել Ադրբեջանական ԽՍՀ-ից փախստականների համագումարի համակարգող Մարիամ Ավագյանը եւ Գերագույն խորհրդի պատգամավոր, գեներալ-մայոր Լեւոն Ստեփանյանը: Հետաքրքիր է` նրանք հիշո՞ւմ են, որ դեռեւս ակտիվիստ Վիլեն Գաբրիելյանը, ով սոցցանցերում հանդես էր գալիս Նավակ Ճոճող անունով, 2014 թվականին Անաստաս Միկոյանի անունը կրող փողոցի ցուցանակի վրա գրել էր` Էնվեր… Եվ, ի վերջո, ճշտե՞լ են իրենց ղեկավար Վիլեն Գաբրիելյանից` հիմա Նիկոլ Փաշինյանի հետ միասին գնում են Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի կնքմա՞ն, թե՞ բռնության ենթարկված հայության իրավունքների պաշտպանության:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ