Վանաձորում և Ալավերդիում մթնոլորտային օդում փոշու պարունակությունը՝ հոկտեմբերի 18-24-ը Արմավիրի գյուղերից մեկում ռազմագիտության ուսուցիչը դասը խանգարելու համար մի քանի անգամ հարվածել է աշակերտին Արագածոտնի թեմը դատապարտել է Սուրբ Գևորգ եկեղեցում կարգալույծ հոգևորականի մատուցած կեղծ պատարագը Շնորհավորում ենք Վեհափառ Տիրոջը, մաղթում քաջառողջություն, արևշատություն և կորով Գերմանիան ջեռուցման սեզոն է մտնում գազի պաշարների ռեկորդային ցածր մակարդակով. Reuters Բրիտանացիների մեծ մասը կողմ է Բրիտանիայի վերադարձին ԵՄ. The Independent Պուտինը կպատասխանի Զելենսկու զանգին, եթե ցանկանա խոսել. Ուշակով Եվրոպան այլևս չի կարող թաքցնել Ուկրաինայի հակամարտության տնտեսական հետևանքները. Ֆիդան Նոյեմբերի 2-8-ը շաբաթվա ֆինանսական աստղագուշակ. որ նշանները շահույթ կունենան Վիշապը քար առ քար քանդում է ավերակները. 4 նշան, որ նոյեմբերի 2-ը կօգնի նրանց հաղթահարել այն, ինչը թվում էր չափազանց մեծ

Բաքվի սպասավորներ Նիկոլն ու Սյամոն փորձում են ավարտին հասցնել Արցախի ոչնչացումը. Ինչու են խժդժություններ հրահրվում

Զարկերակ

Այն, ինչ կատարվում է Արցախի ներկայացուցչությունում և դրա շուրջ, իր ստվերային պատճառներն ունի: «Իրավունքը» իր տպագիր համարում գրել էր. «Ազգադավի կառավարությունը ցանկանում է կոնֆիսկացնել Երևանում Արցախի Հանրապետության ներկայացուցչության շենքը։ Դավաճանների խմբակն ամեն ինչ անում է, որպեսզի Արցախի իշխանությունները պետական ինստիտուտները պահելու ոչ մի հնարավորություն չունենան։ Ավելին, Նիկոլն իր առջև խնդիր է դրել, որպեսզի Արցախի Հանրապետության լուծարման մասին Ս. Շահրամանյանի՝ պարտադրված հրամանագիրը չչեղարկվի»։

@Կանչ Տելեգրամ ալիքի դիտարկմամբ. «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահ Սամվել Շահրամանյանն այսօր հայտարարեց, որ Արցախի Հանրապետությունը լուծարված չէ և որևէ մեկը չի կարող լուծարել ժողովրդի ստեղծած հանրապետությունը:

Սա չափազանց կարևոր հայտարարություն է և ապացուցում է մեր այն պնդումը, որ Արցախի էջը ոչ միայն փակված չէ, այլ նույնիսկ տեսության մեջ հնարավոր չէ փակել:

Ինչքան էլ թուրքերը և Երևանում թուրքական 5-րդ շարասյունը՝ ազգադավն ու Վլասով Սյամոն փոձեն հարցը փակել, միևնույնն է՝ ոչինչ չի ստացվելու:

Զինվեք համբերությամբ: Մենք կրկին պնդում ենք՝ Արցախի հարցը դեռ նոր է սկսվում…»:

Եվ ահա ծավալվեցին այսօրվա խժդժությունները: Կազմակերպվեց հարձակում Սամվել Շահրամանյանի եղբայր Կարենի վրա հարձակում, ոմն սադրիչ էլ ԱՀ նախագահին «թորք» անվանեց (դա արցախցու համար ամենամեծ վիրավորանքն է), և դրան ի պատասխան Սամվել Շահրամանյանն ասաց, որ գլուխը կջարդի...

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Սամվել Բաբայանը մի խումբ արցախցիների ուղղորդել է դեպի Արցախի Հանրապետության ներկայացուցչություն:

Արդեն տեղեկացրել էինք, որ լարված իրավիճակ է Հայաստանում Արցախի ներկայացուցչության դիմաց։

Արցախից բռնի տեղահանված քաղաքացիները բողոքի ակցիա են անցկացնում՝ Սամվել Շահրամանյանից պահանջելով իրենց աշխատավարձները, թոշակներն ու սեցիալական աջակցությունները։

ArmLur.am-ի տեղեկությունների համաձայն` բողոքի ակցիան նախաձեռնել է Արցախի  անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Սամվել Բաբայանը։ Նրա դրդմամբ քաղաքացիները Շահրամանյանին անպատվում են և հնչեցնում, որ նա Հայաստանի իշխանությունների սրտով ղեկավար չի ու ինքը պետք է հրաժարական տա ու հեռանա:

Ըստ մեր տեղեկությունների` Սամվել Բաբայանը այս իրավիճակը ստեղծել է, որպեսզի Արցախի դեռ գոյություն ունեցող կառավարական համակարգի ղեկն իր ձեռքը վերցնի։

Բաբայանը նպատակ է հետապնդում ղեկավարել Արցախի կառավարությունը և այն ֆինանսական միջոցները, որոնք բերվել են Արցախից և ուղղվում են ողջ աշխարհից  Արցախի հումանիտար խնդիրների համար:

Հիշեցնենք, որ Սամվել Բաբայանը Նիկոլ Փաշինյանի նախընտրելի տարբերակն է՝ որպես Արցախի ղեկավար և ԱԺ Պաշտպանության հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանի հետ Բաբայանը ամեն օր նոր սցենարներ է գծում, թե ինչպես գահընկեց անեն Արցախի վտարանդի կառավարության ղեկավարներին»:

Ամեն ինչ պարզ է` մի կողմից, Սյամոն փորձում է կապիտուլյանտների խունտայի ուղղակի ուղղորդմամբ Արցախի կառավարությունն իր ձեռքը վերցնել և ամեն ինչ տանել քայքայման, մյուս կողմից` ՀՀ կառավարությունն ամեն ինչ անում է, որպեսզի բռնագաղթված արցախցիների կենսական սոցիալ–տնտեսական կարիքները չբավարարվեն, խրախուսվի նրանց հանդեպ խտրական վերաբերմունքը: Նիկոլին և նրա թուրքական տերերին պետք է, որ արցախցիները հնարավորինս արտագաղթենմ ցրվեն աշխարհով մեկ, իսկ ՀՀ–ում էլ ունենան ոչ թե վտարանդի կառավարություն և ՏԻՄ մարմիններ, այլ մաքսիմում հայրենակցական միության պես ամորֆ և անատամ կառույց:

ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ