Առկա են խոշտանգումների հետքեր. Անահիտ Մանասյան
Հասարակություն
Ադրբեջանական վերջին ագրեսիայից հետո հայտնաբերված եւ Հայաստան բերված արցախցի տասնյակ բնակիչների դիակներում առկա են խոշտանգումների եւ մարմնական վնասվածքների հետքեր: Այս մասին տեղեկացրեց օմբուդսմեն ԱՆԱՀԻՏ ՄԱՆԱՍՅԱՆԸ: Ընդ որում` խոսքը նաեւ կանանց եւ երեխաների դիակների մասին է։
— Ի տարբերություն նախկին դեպքերի, երբ մեզ հասանելի էր տեղեկատվություն, այժմ հրապարակումները շատ քիչ են, նման դեպքերի թիվը կարող է շատ ավելին լինել, քան ներկայումս հայտնի է։ Ամեն ինչ պետք է արվի բոլոր դեպքերը բացահայտելու համար:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ