Իշխանության ներսում եվս մտահոգների պակաս չկա Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 26-ին Ռուսաստանը և Վրաստանը կարող են ուղիղ բանակցություններ սկսել Մոսկվայում և Թբիլիսիում. Կոբախիձե Երբ պարեկը կուչ է գալիս բլոգերի առաջ, բա էլ ինչպե՞ս են գող ու «բառիգ» բռնելու Իրանական կողմում կա բացասական տրամադրվածություն`թրիփփ նախագիծի վերաբերյալ․ Միսակյան Դեմ եմ քաղաքական մոնոպոլյային. Երվանդ Թարվերդյան Դեկտեմբերին Երեւանում խցանումների կոլապս կլինի. Գեւորգ Ստեփանյան Այս իշխանությունը 8 տարում 20 վագոն չկարողացավ ավելացնել, ուր մնաց՝ մետրո կառուցի․ Մնացականյան Հանգիստ նստեք տեղներդ․․․ Կինոմոսկվայի վրա ավտոմшտներով պարում էին, ավելի աբսուրդ տեսարան դժվար է պատկերացնել. Փաշինյանը՝ Ավոյի մասին պատմող ֆիլմի պրեմիերայի օրվան անդրադարձավ

Մեզ անհրաժեշտ է զենք եվ բանակ. Քրիստինե Վարդանյան

Թեմա

Անդրադառնալով Նիկոլ Փաշինյանին ուղղված Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սահակաշվիլու բաց նամակին եւ դրանում տեղ գտած հորդորներին` ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր ՔՐԻՍՏԻՆԵ ՎԱՐԴԱՆՅԱՆՆ ասաց, որ եթե մեկը հոգեբուժարանից խորհուրդներ է տալիս որեւէ մարդու, արդյունքը լինելու է այն, որ նրա խորհրդին հետեւողը հայտնվելու է հոգեբուժարանում: Պատգամավորի կարծիքով` հայտնվել ենք այդ աշխարհաքաղաքական բախումների կիզակետում, ու հաջորդ քայլը կարող է լինել այն, որ այստեղ բախվեն տարբեր արտաքին ուժեր:

— Վստահ եմ, որ այս իշխանությունները այդ ճանապարհով են տանում եւ դրա օրինակներից է Սահակաշվիլին: Ի դեպ, Վրաստանը հիմա հետ է գալիս այն ճանապարհից, որին տարել է Սահակաշվիլին: Եվ ընդհանրապես, մենք վազում ենք մի տեղ, որտեղից երկրները վաղուց արդեն հետ են գալիս: Մենք տեսնում ենք, որ հատկապես ինքնիշխան երկրները առաջնորդվում են սեփական շահերով: Որեւէ մեկն ինձ կբացատրի՞, թե Սահակաշվիլուն հետեւելու մեջ որն է մեր շահը, Հայաստանի սովորական քաղաքացու շահը: Հիմա հայ մարդուն պետք է անվտանգություն: Եվ ինչպես Սահակաշվիլին չկարողացավ ապահովել իր երկրի շահը, այդպես էլ Նիկոլ Փաշինյանն արդեն հինգ տարի մեզ ցույց է տալիս, որ ունակ չէ եւ չի էլ ցանկանում ապահովել մեր անվտանգությունը: Եվրոպական խորհրդարանում ծափողջույնների փոխարեն` մեզ պետք են դաշնակիցներ: Մեզ անհրաժեշտ է զենք եւ բանակ:

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ