Բժիշկներն ու փորձագետները զգուշացնում են «սուպերգրիպ» վիրուսի ակտիվ տարբերակի տարածման մասին Փաշինյանի թրի տակով անցած եպիսկոպիսներից մի քանիսը զադնի են դրել. Աղբյուր Ուկրաինային գրեթե չեն նմացել արդյունավետ ռազմական տարբերակներ. The Guardian «Հրապարակ». Անդրանիկ Քոչարյանին գրանցել են, բայց անցողիկ տեղում կլինի՞ «Փաստ». Ժողովուրդն ավելի ու ավելի կտրուկ է արտահայտում իր հակափաշինյանական դիրքորոշումը Ռուսական ռուբլին 2025 թվականի ամենաուժեղ արժույթն է․ Bloomberg էլեկտրաէներգիայի անջատումներ «Փաստ». Իշխանություններն ամեն բան անում են, որ Վեհափառի ամանորյա շնորհավորանքն անգամ «Շողակաթ»-ով չհեռարձակվի «Հրապարակ». Շենգավիթ նախկին ղեկավար, ՔՊ նախկին անդամ Ռազմիկ Մկրտչյանի գործը դատարանում է Աստղագուշակ դեկտեմբերի 25-ի համար

«Կյանքի խոսքը» ներողություն կխնդրի «Իրավունք մեդիայից». Լարիսա Բաղդասարյանի բացառիկ հաղթանակը

Հանդիպում

Իրավունքի զարգացման գործում հերթական հաղթանակը գրանցվեց` ի նպաստ հանրության եւ չորրորդ իշխանության: Մեկ անգամ եւս դատարանն արձանագրեց, որ չորրորդ իշխանության հետ խոսելիս` պետք է լինել զուսպ եւ կշռադատված: 

Հիշեցնենք, որ մոտ երկու տարի առաջ «Կյանքի խոսքը»` իր մամուլի խոսնակ Արմեն Լուսյանի միջոցով իրենց ֆեյսբուքյան պաշտոնական էջում հրապարակել էր «Իրավունք» թերթի հասցեին զրպարտչական, սին, պատիվն ու արժանապատվությունը արատավորող գրառում: «Իրավունքը» դիմել էր դատական պաշտպանության` պատվի եւ արժանապատվության հայցով:

Եվ ահա` քաղաքացիական իրավունքի գիտակ, բազմաթիվ դատական նախադեպերի հեղինակ, «Լեւ Գրուպ» փաստաբանական գրասենյակի Քաղաքացիական եւ վարչական իրավունքի հարցերով տնօրեն, փաստաբան Լարիսա Բաղդասարյանի պրոֆեսիոնալ աշխատանքի արդյունքում` օրինական ուժ ստացած դատական ակտով «Կյանքի խոսքը» հրապարակային հերքել էր 2020թ․ հունիսի 19-ին իր պաշտոնական ֆեյսբուքյան էջում տեղ գտած վիրավորական եւ զրպարտչական բովանդակությամբ հրապարակումն  «Իրավունք» թերթի հասցեին:  

Իսկ վիրավորանքի մասով` փաստաբանի բողոքի հիման վրա գործը ուղարկվել էր նոր քննության, եւ ահա օրերս դատարանը կայացրեց հերթական արդարադատական ակտը եւ վճռեց պարտավորեցնել ՀՀ Ավետարանական հավատքի քրիստոնյանների «Կյանքի խոսք» կրոնական կազմակերությանը վճռի օրինակ ուժի մեջ մտնելուց հետո` հինգ օրվա ընթացքում տվյալ ֆեյսբուքյան էջի միջոցով, որով որ վիրավորել էին «Իրավունք Մեդիային» ներողություն խնդրել:

Մասնավորապես հրապարակելով հետեւյալ տեքստը. «2020թ․ հունիսի 19-ին «Կյանքի խոսք» կրոնական կազմակերության Հայաստանի ֆեյսբուքյան էջում հրապարակված «Կյանքի խոսքն ընդդեմ «Իրավունք» աղանդավորական կայքի» վերնագրված հոդվածը պարունակում է վիրավորական արտահայտություններ «Իրավունք մեդիայի» վերաբերյալ, ինչի համար կազմակերությունը ներողություն է խնդրում»:

Ավելին, դատարանը արտավորեցրել է, որ եթե տվյալ ֆեյսբուքյան էջը գոյություն չունենա, ապա մինիմում 1000 տպաքանակ տպագիր թերթի միջոցով տպել վերը նշված տեքստը:

Դատարանը չսահմանափակվելով վերը նշվածով վճռել է պարտավորեցնել նաեւ հրապարակումը իր անձնական ֆեյսբուքյան էջում հրապարակի նաեւ վիրավորանք հնչեցրած անձը, նշելով, որ իր կողմից հրապարակված հոդվածը պարունակել է վիրավորական արտահայտություններ «Իրավունք Մեդիայի» նկատմամբ, ինչի համար եւս տվյալ անձը եւս ներողություն է խնդրում:

Իր գործի գիտակ փաստաբան Լարիսա Բաղդասարյանը, ով դասավանդում է  քաղաքացիական իրավունք եւ աշխատում է թեկնածուական ատենախոսության վրա մեզ հետ զրույցում արձանագրեց իրավունքի զարգացման ոլորտում գրանցած բացառիկ հաղթանակին փաստեց. 

- Իրավունքի զարգացման գործում սա մեկ քայլ առաջ արձանագրում է, որով փաստվում է, որ չորրորդ իշխանության դերն ու նշանակությունը անառիկ է եւ ցանկացած անձ չորրորդ իշխանության հետ շփվելիս պետք է պահի խաղի կանոնները:

Լուսանկարում փաստաբան Լարիսա Բաղդասարյանն է:

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված
Բժիշկներն ու փորձագետները զգուշացնում են «սուպերգրիպ» վիրուսի ակտիվ տարբերակի տարածման մասինՓաշինյանի թրի տակով անցած եպիսկոպիսներից մի քանիսը զադնի են դրել. ԱղբյուրՈւկրաինային գրեթե չեն նմացել արդյունավետ ռազմական տարբերակներ. The Guardian«Հրապարակ». Անդրանիկ Քոչարյանին գրանցել են, բայց անցողիկ տեղում կլինի՞«Փաստ». Ժողովուրդն ավելի ու ավելի կտրուկ է արտահայտում իր հակափաշինյանական դիրքորոշումըՌուսական ռուբլին 2025 թվականի ամենաուժեղ արժույթն է․ Bloombergէլեկտրաէներգիայի անջատումներ«Փաստ». Իշխանություններն ամեն բան անում են, որ Վեհափառի ամանորյա շնորհավորանքն անգամ «Շողակաթ»-ով չհեռարձակվի«Հրապարակ». Շենգավիթ նախկին ղեկավար, ՔՊ նախկին անդամ Ռազմիկ Մկրտչյանի գործը դատարանում էԱստղագուշակ դեկտեմբերի 25-ի համար«Փաստ». ՔՊ-ի սատելիտը հայտարարում է, որ Հայ առաքելական եկեղեցին պետք է քանդելԵթե այս վաստակաշատ մարդու պես մի հազար հոգի նվիրյալ կառավարիչներ լինեն կապրենք այլ Հայաստանում.Հայտնի փաստաբանի ուշագրավ գրառումըՌուսները կարող են կորցնել Կուպյանսկը (Քարտեզ)Ինչ է Թրամփն ուզում Սանտա ԿլաուսիցԳրենլանդիայի համար ճակատամարտը սկսվել էԹող Հրե Ձիու թամբին լինի Հայաստանը եւ հայ ժողովուրդը, իսկ սմբակների տակ՝ Նիկոլ Փաշինյանը. ԿարապետյանՏիրադավների կարապի պարը«Բենզին հողի դիմաց» օպերացիա. ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻՈւղղորդված ենք եղել Վազգեն Սարգսյանի կողմից, որպեսզի ներկայիս կաթողիկոսին ընտրենք. Ալբերտ ԲազեյանԹրամփը կայցելի՞ Մոսկվա

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված