Մխիթարյան, թե՞ Սուչիչ.Կիվուն դեռ վերջնական որոշում չունի Հայաստանի հավաքականում Տիկնիզյանն այլ դեմք է ցույց տալիս. հունական մամուլի դիտարկումները Մարտնչող «բարեփոխիչների» կլանը հերթական սուտն ու կեղծիքն է տարածում Ամենակարեվորն է, որ երեք առաջնորդները կարողացան նստել մեկ սեղանի շուրջ Պատահական չէ, որ Պուտինն ի ցույց դրեց «միջուկային ճամպրուկը» Զատկից հետո ներկած ձուն մեզ պետք չէ․ Շարմազանովը՝ Փաշինյանին Թքե՛ք այդ մանդատների վրա, պահել եք որ ի՞նչ․ Հայկ Բաբուխանյան «Անհաջողության ջենթլմենները» կրկին հանձնվում են Նիկոլը փորձում է Մոսկվային համոզել, թե ինքը Հայաստանը ԵՄ կազմում տեսնում է 20 տարի անց Խոշոր վթար Վանաձորի գլխավոր ճանապարհին. Տեսանյութ

ԵՐԿԻՐԸ ԼՐԻՎ «ԳԵՂԻ ԿԼՈՒԲ» ԴԱՐՁՐԻՆ

Վերլուծություն

Եվ­րա­խորհր­դա­րա­նը ՔՊ–ա­կան գե­ղի գո­մը չէ, որ այդ­տեղ մուտք գոր­ծես թրի­քոտ հո­ղա­թա­փե­րով: Ոչ էլ ՀՀ ԱԺ–ն­ է հար­մար դրա հա­մար: Բայց ա­րի ու տես, որ ոմն ՔՊ–ա­կան պատ­գա­մա­վո­րու­հի ա­մուս­նուն ձևա­կեր­պել է օգ­նա­կան, որ­պես­զի երբ ավ­տո­մե­քե­նա­յով գա­լիս է ի­րեն տուն տա­նե­լու, ոչ թե դրսում սպա­սի, այլ` աշ­խա­տա­սեն­յա­կում` պատ­կե­րաց­ման իս­պառ բա­ցա­կա­յութ­յուն պե­տա­կա­նութ­յան և պառ­լա­մեն­տա­րիզ­մի մա­սին: Լ­րիվ գո­մի ու թրի­քոտ հո­ղա­թա­փե­րի մա­կար­դակ: ԱԺ–ն թ­յու­րի­մա­ցա­բար ղե­կա­վա­րող «Եր­ևա­նի թքող տղա» Ա­լենն էլ դուռ բա­ցող է պա­հում, դուռ բա­ցողն էլ սե­փա­կան դուռ բա­ցող է պա­հում… Է­լի գեղ ու գոմ և գար­շա­հոտ հո­ղա­թա­փեր:

«ԾԱՓ ՏՎԵՔ, ԱՐԱ՛». ԵՎ ԾԱՓ ՏՎԵՑԻՆ

­Մայ­րա­քա­ղա­քի քա­ղա­քա­պե­տա­րանն էլ հասց­վեց «գո­մի» վի­ճա­կի` այդ­տեղ էլ ու­նենք փոխ­քա­ղա­քա­պետ, ո­րը հա­րա­զատ կոլ­խո­զից բան թռցնող պա­հա­կից հե­ռու չէ: Ե­թե պե­տա­կան է, ա­պա որ մե­կինն է, լրիվ կոլ­խո­զա­յին, լրիվ «со­вок» հո­գե­բա­նութ­յուն, տե­սե՛ք հա­ղոր­դագ­րութ­յու­նը. «Ե­րե­ւա­նի փոխ­քա­ղա­քա­պետ Ս­տե­փան Մաչ­յա­նին ա­ռա­ջադր­ված մե­ղադ­րան­քի քննութ­յունն ա­վարտ­վել է, մե­ղադ­րա­կան եզ­րա­կա­ցութ­յամբ գործն ու­ղարկ­վել է Հա­կա­կո­ռուպ­ցիոն դա­տա­րան։ Ն­րան մե­ղադ­րանք է ա­ռա­ջադր­վել պաշ­տո­նեա­կան լիա­զո­րութ­յուն­նե­րի չա­րա­շահ­ման հոդ­վա­ծով, որն ա­ռա­ջաց­րել է ծանր հե­տե­ւանք­ներ։ Մե­ղադ­րան­քը կապ­ված է աշ­խա­տան­քի եւ սո­ցիա­լա­կան հար­ցե­րի նա­խա­րա­րութ­յու­նում գնման գոր­ծըն­թա­ցի հետ, երբ նա զբա­ղեց­նում էր ֆի­նան­սա­կան եւ հաշ­վա­պա­հա­կան հաշ­վառ­ման վար­չութ­յան պե­տի պաշ­տո­նը եւ պա­տաս­խա­նա­տու էր գնման գոր­ծըն­թա­ցի հա­մար։ Կա­ռա­վա­րութ­յու­նը, ըստ մե­ղադ­րան­քի, նա­խա­րա­րութ­յա­նը հատ­կաց­րել է 2 մի­լիարդ 380 մլն դ­րամ, ա­պա՝ հա­վել­յալ 270 մլն դ­րամ՝ տուն­–ին­տեր­նա­տի տա­րեց­նե­րին եւ այլ ա­նա­պա­հով­նե­րին բնա­կա­րան­նե­րով ա­պա­հո­վե­լու հա­մար։ Են­թադր­վում է, որ Մաչ­յանն այս գոր­ծըն­թա­ցում է լիա­զո­րութ­յուն­նե­րը չա­րա­շա­հել»։

Ու ՔՊ­–ի վեր­նա­խա­վի որ օ­ղա­կին էլ դիպ­չես, էդ­պի­սի «со­вок»–ա­յին պատ­մութ­յուն­ներ դուրս կգան: «Նախ­կին­նե­րին» էին թա­լան­չի ո­րա­կում, ընդ ո­րում` ա­մե­նից բարձ­րա­ձայն` ո­չինչ չու­նե­ցող ձրիա­կեր­նե­րը, ու­մից թա­լա­նե­լու բան չկար, բայց ա­րի ու տես, թե ով­քեր են ա­գա­հա­գույն թա­լան­չի­նե­րը...

­Բայց ա­հա գե­ղի գոմն ու թրի­քոտ հո­ղա­թա­փե­րը հա­սան Ստ­րաս­բուրգ, Եվ­րա­խորհր­դա­րան: Գլ­խա­վոր գե­րա­գույն կա­պի­տուլ­յանտն իր ան­սահ­ման «գյոռ­մա­մի­շութ­յամբ» դուստ­րե­րին հե­տը վերց­րեց... բնա­կա­նա­բար հար­կա­տո­ւի հաշվին: Եվ­րո­պա­յում բարձ­րաս­տի­ճան որ­ևէ պաշ­տոն­յա­յի այդ­պի­սի ար­կած­ներն ըն­կալ­վում են որ­պես կո­ռուպ­ցիա­յի հա­կա­հի­գիե­նիկ դրսևո­րում­ներ և­ ա­վարտ­վում են պաշ­տո­նան­կութ­յամբ: Սա­կայն Նի­կո­լի դեպ­քում հարթ կուլ գնաց... Քա­ղա­քա­կիրթ Եվ­րո­պան այն­քան է տար­ված «ձա­խա­կան» վի­րուս­նե­րով` 60 տե­սա­կի գեն­դեռ­ներ, «մար­դու ի­րա­վուն­քի» էկ­զո­տիկ տե­սակ­ներ, ինք­նութ­յան ու­րա­ցում­ներ, որ զգա­յա­րան­նե­րը լրիվ բթա­ցել են, և չզ­գաց թրի­քոտ հո­ղա­թա­փե­րի գար­շա­հո­տը: Լ­սեց Նի­կո­լի աբ­սուրդ ե­լույ­թը, ուր մի 40 ան­գամ չլվեց «ժո­ղովր­դա­վա­րութ­յուն» բա­ռը, և... հոտն­կայս ծա­փա­հա­րեց:

Ե­թե 2021–ին Նի­կոլն իր ժե­խո­նե­րին էր հրա­հան­գել` «Ծափ տվեք, ա­րա՛», ա­պա եվ­րա­պատ­գա­մա­վոր­ներն ա­ռանց հրա­հան­գի ծափ տվե­ցին: Ինչ­պես նկա­տեց Ար­մեն Ա­շոտ­յանն իր հեր­թա­կան բան­տա­յին վեր­լու­ծա­կա­նում. «Բո­վան­դա­կա­յին ա­ռու­մով աշ­խար­հի ցի­նիզ­մից դժգո­հած Նի­կո­լի բե­մելն ինքն ի­րե­նով ցի­նիզմ էր, ստոր և լկ­տի ցի­նիզմ: 40 րո­պեա­նոց «բե­նե­ֆի­սը» կա­ռուց­վել էր եր­կու այն­պի­սի հաս­կա­ցութ­յուն­նե­րի շուրջ, ո­րոնք պար­զա­պես ֆիկ­ցիա են, փու­չիկ. ժո­ղովր­դա­վա­րութ­յուն և խա­ղա­ղութ­յուն: Ան­գամ ափ­սոս է ժա­մա­նակ ծախ­սել և­ ա­պա­ցու­ցել բա­ցա­հայտ ճշմար­տութ­յու­նը, որ Հա­յաս­տա­նում չկա ժո­ղովր­դա­վա­րութ­յուն, և սա հայտ­նի է նաև այն շրջա­նակ­նե­րին, ո­րոնք ե­րեկ ծա­փա­հա­րում էին Նի­կո­լին: Ներ­կա­յիս աշ­խար­հա­քա­ղա­քա­կան բա­խում­նե­րի մեջ ԵՄ–ն, բնա­կան է, որ աչք կփա­կի երկ­րում բռնա­պե­տա­կան շի­զոֆ­րե­նիա­յի վրա այն­քան ժա­մա­նակ, քա­նի դեռ Փա­շին­յա­նը կսպա­սար­կի նման վեկ­տո­րը»: Ի դեպ, հե­տաքրք­րա­կան է, որ ա­ռանց Նի­կո­լի ա­վե­լի վաղ նույն Եվ­րա­խորհր­դա­րանն ըն­դու­նել էր էա­պես ա­վե­լի հա­յան­պաստ բա­նաձև, քան Նի­կո­լի ե­լույթն էր: Այ­սինքն ստաց­վում է, որ ե­թե տար­բեր այդ­պի­սի տե­ղեր Նի­կո­լի փո­խա­րեն ու­ղարկ­վի Ար­շակ Սա­դո­յա­նի ա­սած «պո­լի փե­տը», ՀՀ­–ին մի 20 ան­գամ ա­վե­լի օ­գուտ կլի­նի, կամ գո­նե էա­պես ա­վե­լի քիչ վնաս կլի­նի, քան Նի­կո­լով:

Ի­հար­կե, նույն Եվ­րո­պան մինչև Նի­կոլն էլ տե­սել էր «դե­մոկ­րա­տա­կան շի­զոֆ­րե­նիա­յի» կրող­ներ` ի դեմս Սա­հա­կաշ­վի­լու և Զե­լենս­կու, սա­կայն վեր­ջին­ներս Նի­կո­լի ֆո­նին մտքի գի­գանտ են եր­ևում: Եվ բան­տում փտող Սա­հա­կաշ­վի­լին իր նա­մա­կով Նի­կո­լին վտան­գա­վոր «եվ­րակ­տեր» է կերց­նում, ո­րոն­ցով ա­սում է, որ հի­մա վեր­ջին շանսն է պոկ­վել ՌԴ­–ից, Ադր­բե­ջա­նի հետ (բնա­կա­նա­բար, Հա­յաս­տա­նի հաշ­վին) խա­ղա­ղութ­յուն կնքել և շարժ­վել դե­պի Այսր­կով­կաս­յան ֆե­դե­րա­ցիա­յի լու­սա­վոր ա­պա­գա: Այ­սինքն` բո­լո­րի հա­մար դառ­նալ «про­ход­ной двор» և­ ինք­նաոչն­չա­նալ...

Ո՞ՒՐ ԱՆՀԵՏԱՑԱՎ ԴԻՄԱԴՐԵԼՈՒ ԿԱՄՔԸ

Zombi

Ան­շուշտ, ի տար­բե­րութ­յուն Մի­շի­կո­յի, երբ հաս­նի «փող­կա­պա­կե­րութ­յան», Նի­կո­լին փող­կապ կերց­նո­ղը կլի­նի ոչ թե ռու­սը, այլ` թուր­քը: Ինչ վե­րա­բե­րում է Նի­կո­լի ցու­ցադ­րա­կան հա­կա­ռու­սա­կան քայ­լե­րին, ա­պա ԱԱԾ նախ­կին տնօ­րեն Դա­վիթ Շահ­նա­զար­յանն ա­ռաջ տա­րավ «կոնս­պի­րո­լո­գիա», որ Նի­կո­լը դա ա­րել է հենց ռուս­նե­րի ցու­ցու­մով, որ­պես­զի ՌԴ–ն լե­գի­տիմ ա­ռիթ ու­նե­նա` Հա­յաս­տա­նի հաշ­վին ինչ­–ինչ աշ­խար­հա­քա­ղա­քա­կան առև­տուր ա­նելու: Եվ հե­տաքր­քիր է, որ այդ «կոնս­պի­րո­լո­գիա­յից» ի­րենց վատ զգա­ցին ոչ թե ՔՊ­–ա­կան­նե­րը, այլ` ո­րո­շա­կի ակ­տի­վիստ­ներ, ով­քեր ի­րենք ի­րենց դիր­քա­վո­րում են որ­պես Ռո­բերտ Քո­չար­յա­նի կողմ­նա­կից: Միան­գա­մից սկսե­ցին հար­ցադ­րել` բա ին­չո՞ւ 2018–ին «ռու­սա­ֆոբ» Շահ­նա­զար­յա­նը հայտն­վել էր ՀՀԿ հա­մա­մաս­նա­կան ցու­ցա­կի երկ­րորդ տե­ղում:

­Դա­վիթ Շահ­նա­զար­յա­նի քա­ղա­քա­կան հե­տագ­ծին տե­ղե­կա­նա­լու հա­մար բա­վա­րար է ըն­դա­մե­նը Գուգ­լից օգտ­վել, սա­կայն հար­ցադ­րող­նե­րի դեպ­քում միան­գա­մից հի­շում ես «Чья бы ко­ро­ва мы­ча­ла» բա­նաձ­ևը և չես կա­րող չհարց­նել` բա ձե՞ր երկ­րորդ հա­մար Զա­րու­հի Փոս­տանջ­յա­նը... Ու հաշ­վի առ­նե­լով, որ մի­գու­ցե Անդ­րա­նիկ Թ­ևան­յա­նը ա­վա­գա­նու ման­դատ չվերց­նի, կստաց­վի, որ Փոս­տանջ­յա՞նն է գլխա­վո­րե­լու «Մայր Հա­յաս­տան» խմբակ­ցութ­յու­նը: Այն Փոս­տանջ­յա­նը, որ հպար­տա­նում էր Սեր­բիա­յի դա­հիճ Մադ­լեն Օլբ­րայ­թի հետ հա­մա­տեղ լու­սան­կար­նե­րով: 

­Թե՞ Փոս­տանջ­յանն «օ­քեյ» է, միայն թե Սերժ Սարգս­յա­նի բոս­տա­նը քար գցվի: Այդ ին­չո՞ւ եք նի­կո­լենց հետ միա­սին այդ­քան մրսած ՀՀ եր­րորդ նա­խա­գա­հից, ի­րա­կա­նում ո՞ւմ եք ներ­կա­յաց­նում, ե­թե չեք խոր­շում ա­ռաջ տա­նել ա­մե­նա­գար­շա­հոտ Տե­լեգ­րամ ա­լիք­նե­րի զա­ռան­ցան­քը: Ուր այս­պի­սի «գո­հար­ներ» էլ կան` իբր Հա­յաս­տա­նի Հան­րա­պե­տութ­յու­նը բրի­տա­նա­կան նա­խա­գիծ է, ո­րի մի­ջո­ցով հայ ազ­գը պի­տի բնաջնջ­վի (այս­տեղ Ռո­բերտ Քո­չար­յա­նի ա­սած «ու­րիշ մաս­նա­գետ­ներն» ան­զոր են, այդ ինչ­պե՞ս է, որ ազ­գին ջնջե­լու հա­մար նրան պե­տա­կա­նութ­յամբ են օժ­տում), և­ ան­գամ` տո­տալ ա­ղե­տը լավ է, միայն թե ոչն­չաց­նի նաև Սերժ Սարգս­յա­նին...

Այդ քաղ­հո­գե­բու­ժութ­յան մեջ շատ չխո­րա­նանք, ըն­դա­մե­նը հի­շա­տա­կենք քա­ղա­քա­գետ Հ­րանտ Մե­լիք–­Շահ­նա­զար­յա­նի տագ­նա­պի ղո­ղան­ջը, որ դի­մադ­րութ­յան ցան­կութ­յունն է հան­րութ­յան մոտ կո­րել: «Մար­դիկ՝ Հա­յաս­տա­նի գյու­ղա­ցուց սկսած մինչև ԱՄՆ պետ­քար­տու­ղար տես­նում են, որ թուրք­–ադր­բե­ջա­նա­կան դա­շին­քը ռազ­մա­կան օ­պե­րա­ցիա է նա­խագ­ծում, ո­րի նպա­տակն է Գե­ղար­քու­նի­քով, Սե­լի­մի լեռ­նանց­քով Հա­յաս­տա­նը եր­կու մա­սի բա­ժա­նել ու թուր­քա­կան մի­ջանց­քը կյան­քի կո­չել։ Մար­դիկ հաս­կա­նում են, որ որ­պես պե­տութ­յուն, հան­րութ­յուն կանգ­նած են մա­հա­ցու վտան­գի ա­ռաջ և «փրկե­լու» մա­սին որ­ևէ մե­կը չի էլ խո­սում, տրա­մադ­րութ­յուն­ներն էլ այն­պի­սին են, որ դի­մադ­րութ­յան գա­ղա­փար­նե­րը, ցա­վոք սրտի, այլևս պո­պուլ­յար չեն»,–­ ա­սաց քա­ղա­քա­գե­տը։ Անդ­րա­դառ­նա­լով դի­մադ­րութ­յան գա­ղա­փար­նե­րի ոչ պո­պուլ­յար լի­նե­լու պատ­ճառ­նե­րին, Մե­լիք–­Շահ­նա­զար­յա­նը մի օ­րի­նակ նշեց. մար­դիկ տե­սան, որ Ար­ցա­խի բնակ­չութ­յա­նը բլո­կա­դա­յի պայ­ման­նե­րում մոտ մեկ տա­րի պայ­քա­րեց, այդ պայ­քա­րում հաղ­թեց Ադր­բե­ջա­նի իշ­խա­նութ­յուն­նե­րին։ Ադր­բե­ջա­նը տես­նե­լով, որ պարտ­վում է այդ պայ­քա­րում, իսկ նրա վրա ճնշում­ներն ու­ժե­ղա­նում են, ա­րեց ու­րիշ քայլ՝ հար­ձակ­վեց Ար­ցա­խի վրա։

­Դի­մադ­րո­ղա­կա­նութ­յան ոչն­չա­ցումն ար­վում է և տո­տալ բթաց­ման այլ հնարք­նե­րով: Քիչ է, որ թե­րի բարձ­րա­գույն կրթութ­յամբ կեր­պա­րը սոսնձ­վել է վար­չա­պե­տի ա­թո­ռին, հի­մա էլ Հ1–ի մա­կար­դա­կով թե­րի միջ­նա­կարգ կրթութ­յուն ու­նե­ցող­նե­րին օժ­տում են «ռազ­մա­կան փոր­ձա­գե­տի» տիտ­ղո­սով և կա­պում ՀՀ քա­ղա­քա­ցի­նե­րի ջա­նին: Գոռ Ա­մա­տու­նի ներ­կա­ցող ոմն Սա­դո­յան Ա­րա­րատ ոչ մի կրթութ­յուն չու­նի, նույ­նիսկ նոր­մալ դպրոց չի գնա­ցել (ի դեպ, նաև պար­բե­րա­բար փո­խե­լով դպրոց­նե­րը), էլ ուր մնաց բարձ­րա­գույն կրթութ­յուն ու­նե­նար։ Բայց ա­րի ու տես, որ Սա­դո­յան Ա­րա­րա­տը ոչ միայն կեր­պա­փոխ­վել է Գոռ Ա­մա­տու­նու, այլև, ոչ ա­վել, ոչ պա­կաս, ներ­կա­յա­նում է իբրև ռազ­մա­կան փոր­ձա­գետ։ Եվ տպա­վո­րութ­յուն ես ստա­նում, որ հո­գե­բու­ժա­րան ին­տեր­նետ են քա­շել և­ այդ­տե­ղից ու­ղիղ հե­ռար­ձա­կում տվել Հ1–ի ե­թեր... Եվ հե­ռուս­տա­դի­տո­ղին ին­ֆոաղբ են կերց­նում, մինչ­դեռ @­Կանչ Տե­լեգ­րամ ա­լի­քի տե­ղե­կութ­յուն­նե­րով` ազ­գա­դա­վի կա­ռա­վա­րութ­յու­նը ցան­կա­նում է կոն­ֆիս­կաց­նել Եր­ևա­նում Ար­ցա­խի Հան­րա­պե­տութ­յան ներ­կա­յա­ցուց­չութ­յան շեն­քը։ Դա­վա­ճան­նե­րի խմբակն ա­մեն ինչ ա­նում է, որ­պես­զի Ար­ցա­խի իշ­խա­նութ­յուն­նե­րը պե­տա­կան ինս­տի­տուտ­նե­րը պա­հե­լու ոչ մի հնա­րա­վո­րութ­յուն չու­նե­նան։ Ա­վե­լին, Նի­կոլն իր առջև խնդիր է դրել, որ­պես­զի Ար­ցա­խի Հան­րա­պե­տութ­յան լու­ծար­ման մա­սին Ս. Շահ­րա­ման­յա­նի՝ պար­տադր­ված հրա­մա­նա­գի­րը չչե­ղարկ­վի։

­Դե, սա­տա­նան ու Ի­ժո մա­կա­նու­նով չհե­րո­սը նրան օգ­նա­կան...

ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ