Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 5-7 աստիճանով ՀՀ–ից ցորենի, գարիի, եգիպտացորենի, հնդկացորենի արտահանումը 6 ամսով արգելվեց Մայր աթոռը զրկվեց պետության հողամասերը սեփականության իրավունքով անհատույց օգտագործելու իրավունքից ՔՊ-ական հանգուցյալ պատգամավորի կինը՝ պատգամավորի թեկնածու 65 տարեկանը եթե ուզում ա առանձին ապրի, պիտի պայման ստեղծեք, կաֆել-մետլախի մասին չպիտի մտածի «Քանի՞ շահառու է օգտվելու առողջության ապահովագրոթյունից», «1 մլն 600 000 դրամ», «Դրամ չէ, մարդ» «Վատ Սանտային» չներխուժել ԱՄՆ.Թրամփ Այսօրվա ձեր ռոմանտիկ հորոսկոպը Եվրամիությունը գտնվում է փլուզման վտանգի տակ.Օրբան Այսօր կաթոլիկ աշխարհը նշում է Սուրբ Ծնունդը

Միայն թե սանձահարվի դեպի խորխորատ սլացող այս դժնի ընթացքը, այլապես մեր հազարամյակների ստեղծածն ո՞ւմ է պետք. ՍԱՄՎԵԼ ԽԱԼԱԹՅԱՆ

Մշակութային

«Իրավունքը» զրուցել է գրող, դրամատուրգ, արձակագիր, բանաստեղծ, երգիծաբան, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ, Վանաձորի պատվավոր քաղաքացի, Հայաստանի գրողների, Թատերական գործիչների, Ժուռնալիստների, Նկարիչների միությունների եւ Ժուռնալիստների միջազգային ֆեդերացիայի անդամ ՍԱՄՎԵԼ ԽԱԼԱԹՅԱՆԻ հետ:

— Վանաձորի Հովհաննես Աբելյանի անվան դրամատիկական թատրոնը Մոսկվայի մոնոներկայացումների SOLO փառատոնում Ձեր «Մի ֆունտ սիրտ» պիեսի հիման վրա երջանկահիշատակ Վահե Շահվերդյանի բեմադրած ներկայացումով հանդես եկավ եւ դիպլոմ ստացավ։ Այն այսօր էլ շատ արդիական է։ Եկեք անդրադառնանք պիեսի սյուժեին եւ ասելիքին։

— Նախ ասեմ, որ բոլոր ժամանակների մեծագույն դրամատուրգ Ու. Շեքսպիրի ստեղծագործությունների հիման վրա գրված «Մի ֆունտ սիրտը» Շայլոկի կերպարով երկրորդ մոնոպիեսն է։ Առաջինը` «Վերջի սկիզբն» էր` Թիմոն Աթենացու կերպարով, որը 2006թ.-ին «Արմմոնո» միջազգային փառատոնում փայլուն հաջողությամբ ներկայացրեց ՀՀ ժողովրդական արտիստ Գուժ Մանուկյանը (բեմադրիչ` Ա. Հովհաննիսյան, նկարիչ եւ դեկորատոր՝ Եվա Գեւորգյան): Իհարկե, մոնոպիես գրել` «վերաձեւելով» Շեքսպիրի բազմադրվագ եւ բազմաթիվ գործող անձանցով ոչ միայն համարձակություն, այլեւ մեծ պատասխանատվություն է պահանջում, միաժամանակ հատուկ մոտեցում։ Շեքսպիրից անցել է հինգ դար, եւ ես՝ հայ հեղինակս, եթե նրա կերտած կերպարի հզոր կրքերը, բարոյախոսությունն ու գաղափարախոսությունը, նախահիմքերը նորովի եւ պատճառաբանված կերպով իմ օրերում չպետք է դիտարկեմ ներկայիս մթնոլորտին ու մարտահրավերներին հարիր, ուրեմն` աննպատակ է այդ ամենը։ Երկու պիեսն էլ այդ սկզբունքով են գրվել, ի դեպ, չափածո, նույն տաղաչափական սկզբունքներով, ինչպիսիք բնագրերի լավագույն թարգմանություններն են։ Դա մեծապես օժանդակեց, որ կերպարները, «չհեռանան իրենց ծնողից» եւ օրգանապես միաձուլվեն նրա միս ու արյանը։ Սակայն, դա էլ իր հերթին երբեմն բերում է թյուրըմբռնման։ «Վերջի սկիզբը» մոնոներկայացման պրեմիերայից հետո, քննարկման ժամանակ երիտասարդ երկու թատերագետ հիացած էին Շեքսպիրի հանճարով, երբ Թիմոնն իր երախտամոռ ընկերների առջեւ պայման է դնում նոր գտած գանձը նվիրել նրան, ով կգտնի գաղտնիքը, թե ինչպե՞ս նժարին դրված թեթեւ, սեւ եւ կլոր իրն ավելի ծանր է կշռում, քան մյուս նժարին անընդհատ ավելացվող ոսկին, իսկ նժարները հավասարվում են այն ժամանակ, երբ ոսկու փոխարեն մի բուռ հող է լցնում։ Նրանք իրենց զարմացական հիացմունքով փաստեցին, որ ոչ միայն ծանոթ չեն «Թիմոն Աթենացի» ողբերգությանը, այլեւ հայ ժողովրդական այդ իմաստուն հեքիաթին, որը ես գործողության մեջ էի դրել: Գալով «Մի ֆունտ սիրտ» մոնոպիեսի Շայլոկին` ասեմ, որ ի տարբերություն բնօրինակի` նրա վրիժառու ընդվզումը թելադրված է ոչ թե սոսկ որպես հրեա եւ Դունցի պատասխան` զավեշտալի պայման կապելու հանգամանքով, այլ հզորների կողմից փոքր ազգերի ազգային արժանապատվության նվաստացման, բռնության ու հալածանքի դեմ բողոքով: Նա բացահայտում է վենետիկցիների, հիմա` Եվրոպայի առերես չերեւացող զազրելի բարքերի արատները՝ դրանց հակազդելով իր ժողովրդի ներդրած մեծ ավանդը քաղաքակրթության պատմության մեջ։ Նույնկերպ հուզիչ հիշատակում կա նաեւ հայ ժողովրդի եւ նրա կրած տառապանքների մասին` «քաղաքակրթված» ցեղերից։ Պիեսում ներկայիս շունչը հատկապես զգացվում է այն պահից, երբ հանդիսատեսը մեկ դերակատարմամբ տեսնում է երկու Շայլոկի` Շեքսպիրի հերոսի եւ ժամանակակից օլիգարխ-ավազակի, ում համար ոսկին ավելի թանկ է, քան յուրատեսակ պատիվը, արժանապատվությունը, ազգը: Ներկայացումը մենամարտ է դառնում երկու Շայլոկների միջեւ, եւ հանդիսատեսն արդեն դա ընկալում է զուտ որպես հայկական միջավայր։ Վենետիկի վաճառականը, հայտնի է, պարտվում է դատարանում` իր իսկ ծուղակի զոհը դառնալով, արժանանալով եւ համակերպվելով էլ ավելի նվաստացուցիչ ու դաժան պատժի։ Իսկ մոնոպիեսի Շայլոկը, թեեւ պարտված, չի կորցնում ոգու արիությունը, ընդվզում է ողջակիզվելով:

Պիեսի հիման վրա ներկայացում բեմադրելու առաջարկն ինչպե՞ս եղավ։

— Գրելու առաջարկն արեց Վանաձորի Աբելյանի անվան թատրոնի դերասան Արամայիս Սարգսյանը դեռեւս 2009թ.-ին ( իսկ ես այնպես չէի ուզում կրկին խորանալ Շեքսպիրի բավիղներում)։ Վարպետը համառեց, ստիպված եղա նորից կարդալ վաղուց կարդացածս եւ… ոգեւորվեցի։ Գրվեց մի քանի օրում։ Կերպարը մարմնավորեց եւ բեմադրեց հենց ինքը` իր ղեկավարած համայնքային «Բոհեմ» թատրոնում եւ հաջողությամբ հանդես եկավ «Արմմոնո-2009» փառատոնում։ 2020թ.-ին, նրա առաջարկով, լուսահոգի Վահե Շահվերդյանը վերաբեմադրեց այն Աբելյանի անվան թատրոնում։ Երկու վարպետներն էլ մեծ արդյունքի հասան՝ ստեղծելով Շայլոկի բարդ, եռապլան կերպարը։ Մոսկվայում տեղի ունեցած միջազգային փառատոնում ստացած գնահատականները դրա ապացույցն են։

2009 թվականին գրեցիք պիեսը։ Եթե հիմա գրեիք «Մի ֆունտ սիրտը», որեւէ միտք կփոխեի՞ք կամ կավելացնեի՞ք։

— Յուրաքանչյուր ստեղծագործություն իր կենսագրությունն ունի եւ իրեն վերապահված կյանքով պետք է ապրի։ Վերջին շրջանում հայ ժողովուրդը բազմաթիվ ողբերգություններ ունեցավ, դրանց վերջը չի երեւում, եւ համոզված եմ, որ ուշ թե շուտ դրանք իրենց արտացոլումը կգտնեն մեր ստեղծագործողների գրվածքներում, կտավներում, երաժշտության մեջ։ Միայն թե սանձահարվի դեպի խորխորատ սլացող այս դժնի ընթացքը։ Այլապես, մեր հազարամյակների ստեղծածն ո՞ւմ է պետք…

ՆՈՒՆԵ ԶԱՔԱՐՅԱՆ

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված
Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 5-7 աստիճանովՓաշինյանը նշեց Ալիևին անընդհատ շնորհակալություն հայտնելու պատճառները. ՏեսանյութՊուտինի հետ քննարկել ենք տարածաշրջանի դրական փոփոխությունները և նոր հնարավորությունները․ ՓաշինյանՀայաստանի պետական ազգային ակադեմիական երգչախումբն այսուհետ կկոչվի Հովհաննես Չեքիջյանի անունով«Մեր «պառոդը» կարևոր է, ձա՛գ տվեք, ինչքան կարաք՝ ձա՛գ բերեք»․ Ղուկասյանն աչքալուսանք տվեց աջակցինԱլիևին շնորհակալություն եմ հայտնում, որովհետև երեք կարևոր արգելք է հանվել. ՓաշինյանՀՀ–ից ցորենի, գարիի, եգիպտացորենի, հնդկացորենի արտահանումը 6 ամսով արգելվեց«Տիրադավ» Վրթանես սրբազանին ՊՆ-ից տուն են տվել և հետ չեն պահանջել. հարցումՄայր աթոռը զրկվեց պետության հողամասերը սեփականության իրավունքով անհատույց օգտագործելու իրավունքիցՔՊ-ական հանգուցյալ պատգամավորի կինը՝ պատգամավորի թեկնածու65 տարեկանը եթե ուզում ա առանձին ապրի, պիտի պայման ստեղծեք, կաֆել-մետլախի մասին չպիտի մտածի«Քանի՞ շահառու է օգտվելու առողջության ապահովագրոթյունից», «1 մլն 600 000 դրամ», «Դրամ չէ, մարդ»«Վատ Սանտային» չներխուժել ԱՄՆ.ԹրամփԱյսօրվա ձեր ռոմանտիկ հորոսկոպըԵվրամիությունը գտնվում է փլուզման վտանգի տակ.ՕրբանԱյսօր կաթոլիկ աշխարհը նշում է Սուրբ ԾնունդըԻ՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերինԴեկտեմբերի 25-ի տարադրամի փոխարժեքըՄալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում ջուր չի լինելուՎերկա Սերդուչկայի երգի տակ պարից հետո դատարանը կասեցրել է Կազանում գտնվող «Բակինսկի դվորիկ» սրճարանի գործունեությունը.«Коммерсантъ»

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված