«Ժողովուրդ». Էկոնոմիկայի նախարարությունում կոռուպցիոն չարաշահումների գործով դատաքննությունը «սառույցին է գրվում» Մերցը խղճուկ խայտառակություն է. Մեդվեդև Թրամփը ցանկանում է կրկին հանդիպել Պուտինի հետ «Դոբրոպոլեի կաթսա». Ուկրաինական ռազմավարական քաղաքը շրջապատված է ⚡️⚡️«Իրավունք» թերթի այսօրվա տպագիր համարում կարդացե՛ք... Հայաստանի հսկայական տաղանդ ունեցող ֆուտբոլիստը. Սպերցյանը` Պրո լիգայի գլխավոր նորեկներից մեկը Արեգնազ Մանուկյանը կգնա տուն Տարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 22-ին Բաբուխանյանը բարձրացրեց Արցախի օկուպացված քաղաքների հարցը Հսկա բեռնանավը հարվածել է ձկնորսական նավի՝ գրեթե խորտակելով այն (Տեսանյութ)

ԱԼԻԵՎԸ «ԴԱԲՐՈ» ՏՎԵ՞Լ Է ՆԻԿՈԼԻ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԽԱՂԵՐԻՆ

Միջազգային

­Նա­խօ­րեին, մինչ Պե­կին մեկ­նե­լը, Իս­րա­յե­լի շուրջ ձե­ւա­վոր­ված ի­րա­վի­ճա­կը քննար­կե­ցին Ռու­սաս­տա­նի եւ Ի­րա­նի նա­խա­գահ­ներ Վ­լա­դի­միր Պու­տի­նը եւ Իբ­րա­հիմ Ռայի­սին: Դա տրա­մա­բա­նա­կան է. Եր­րորդ աշ­խար­հա­մարտ խոս­տա­ցող այդ հա­կա­մար­տութ­յան թե­ման բո­լոր ա­ռանց­քա­յին երկր­նե­րի հիմ­նա­կան ու­շադ­րութ­յան տակ է, եւ Պու­տինն ու Ռայի­սին, ի­հար­կե, ի­րենց քայ­լե­րը սինխ­րո­նի­զաց­նե­լու խնդիր ու­նեն:

ԱԼԻԵՎՆ ԻՐ ԴԵՐԻ ՄԵՋ Է

­Սա­կայն, ինչ­պես հայտ­նում է Ի­րա­նի նա­խա­գա­հի աշ­խա­տա­կազ­մի՝ քա­ղա­քա­կան հար­ցե­րով փոխ­ղե­կա­վար Մո­հա­մադ Ջամ­շի­դին,Պու­տինն ու Ռայի­սին, բա­ցի Իս­րա­յե­լից. «Այս զրույ­ցի ըն­թաց­քում քննար­կել են նաեւ ի­րա­վի­ճա­կը Հա­րա­վա­յին Կով­կա­սում»: Սա մեկ բան է նշա­նա­կում. Մեր­ձա­վոր Ա­րե­ւել­քի ներ­կա ի­րա­վի­ճա­կում Հա­րա­վա­յին Կով­կասն ինչ­պես Ռու­սաս­տա­նի, այն­պես էլ Ի­րա­նի հա­մար ոչ թե պար­զա­պես շա­րու­նա­կում է կա­րե­ւոր գո­տի հան­դի­սա­նալ, այլ էլ ա­վե­լի ընդգծ­ված նշա­նա­կութ­յուն է ստա­նում: Ու դա հաս­կա­նա­լի է. ե­թե հանկարծ տե­ղի ու­նե­նա վատ­թա­րա­գույ­նը՝ Մեր­ձա­վոր Ա­րե­ւել­քը «պայ­թի», ա­պա կով­կաս­յան ուղ­ղութ­յամբ Ռու­սաս­տա­նի եւ Ի­րա­նի ու­ղիղ կա­պը հան­գու­ցա­լու­ծու­մա­յին նշա­նա­կութ­յուն է ստա­նում: Միա­ժա­մա­նակ, հա­կա­ռակ թե­ւի՝ ա­րեւմտ­յան բլո­կի հա­մար այդ կա­պը խզե­լը նույն­պես ստա­նում է ռազ­մա­վա­րա­կան նշա­նա­կութ­յուն:

­Հաս­կա­նո՞ւմ են Նի­կոլն ու Ա­լիե­ւը, թե ներ­կա ի­րա­վի­ճակն ինչ վտանգ­ներ է ներ­կա­յաց­նում: Նի­կո­լը՝ դժվա­րա­նում ենք ա­սել, Ա­լիե­ւը՝ են­թադ­րում ենք, որ շատ լավ է հաս­կա­նում: Նաեւ, որ նման ի­րա­վի­ճա­կում ա­վե­լորդ ա­խոր­ժա­կը, ամ­բի­ցիա­նե­րը կա­րող են «թարս բուս­նած խիա­րի» է­ֆեկտ ու­նե­նալ. գե­րու­ժե­րի կի­զա­կե­տում ես, կտրո­րեն, ու չեն էլ նկա­տի: Մեկ պարզ դի­տար­կում եւս. այս տա­րա­ծաշր­ջա­նում ռազ­մա­կան բա­լան­սը, ինչ խոսք, ռուս-ի­րա­նա­կան ա­ռանց­քի օգ­տին է: Ա­վե­լի կոնկ­րետ, Ա­րեւ­մուտ­քը կա­րող է անհ­րա­ժեշ­տութ­յան դեպ­քում ուժ կի­րա­ռել միայն Թուր­քիա­յի մի­ջո­ցով, բայց մեծ հարց է, թե այս գլո­բալ խա­ղում Թուր­քիան աշ­խար­հա­քա­ղա­քա­կան ո՞ր թե­ւի օգ­տին կգոր­ծի: Իսկ ա­մե­րիկ­յան ա­վիա­կիր­նե­րը հա­րավ­կով­կաս­յան բարձ­րա­վան­դակ բարձ­րա­նա­լու գործ­նա­կան շան­սեր գրե­թե չու­նեն: Փո­խա­րե­նը, ռուս-ի­րա­նա­կան ա­ռանց­քին տա­րա­ծաշր­ջա­նում ռազ­մա­կան ներ­կա­յութ­յան հա­մար բա­վա­կան է տան­կե­րը «խոդ տալ» եւ մի կես ժա­մից տե­ղում են: Այ­սինքն, թե որ ուղ­ղութ­յու­նից է շատ ա­վե­լի հա­վա­նա­կան, որ «խիա­րը թարս բուս­նի», Ա­լիե­ւը հաս­տատ պարզ գի­տակ­ցում է: Եվ այն, որ Պու­տի­նի հետ Բիշ­քե­կի վեր­ջին հան­դիպ­ման ժա­մա­նակ Հեյ­դա­րո­վիչն այն տեսքն էր ստա­ցել, որ կար­ծես «մի 20 տար­վա կո­րած եղ­բորն էր գտել», իր տրա­մա­բա­նութ­յունն ու­նի:

­Հենց նույն տրա­մա­բա­նութ­յան մեջ պետք է տես­նել նաեւ այն մեղ­մա­ցու­մը, որն այս փու­լում Ա­լիեւն ու նրա նա­զիր-վե­զիր­նե­րը դրսե­ւո­րում են Հա­յաս­տա­նի ուղ­ղութ­յամբ: Բա­նը հա­սավ մին­չեւ Ա­լիե­ւի նա­խա­գա­հի հա­տուկ հանձ­նա­րա­րութ­յուն­ների ներ­կա­յա­ցու­ցիչ Էլ­չին Ա­միր­բե­կո­վի հայ­տա­րա­րութ­յա­նը, որ ե­թե Հա­յաս­տա­նը չի ու­զում, ա­պա Ադր­բե­ջա­նը պատ­րաստ է կա­ռու­ցել «Զան­գե­զու­րի մի­ջանց­քը» Ի­րա­նի տա­րած­քով, ե­թե Հա­յաս­տա­նը շա­րու­նա­կի ձգձգել իր տա­րած­քով կա­ռու­ցու­մը: Ի­հար­կե, նման ո­րակ­ման զա­վեշ­տա­լի կողմն էլ կա. Ի­րա­նով հնա­րա­վոր է կա­ռու­ցել «Ի­րա­նի մի­ջանցք» եւ ոչ թե՝ «Զան­գե­զու­րի մի­ջանցք»: Բայց դա էլ մի կողմ: Ն­ման հայ­տա­րա­րութ­յամբ, ի­հար­կե, Բա­քուն փոր­ձում է ցույց տալ, թե չի պատ­րաստ­վում դեմ գնալ Թեհ­րա­նի «կար­միր գծե­րին»: Այ­սինքն, որ մտա­ծում է ըն­դա­մե­նը Նա­խի­ջե­ւա­նի հետ կապ­վե­լու եւ ոչ թե աշ­խար­հա­քա­ղա­քա­կան ի­մաստ ու­նե­ցող «Զան­գե­զու­րի մի­ջանցք» ու­նե­նա­լու մա­սին:

Ա­ռա­վել եւս, որ Ա­լիե­ւի ներ­կա­յա­ցու­ցի­չը նաեւ ա­վե­լաց­րեց. «Մենք ըն­դու­նում ենք, որ դա (Ս­յու­նի­քը- Հեղ.) Հա­յաս­տա­նի Հան­րա­պե­տութ­յան ինք­նիշ­խան տա­րածքն է, բայց մեզ հա­մար կար­եւոր է ի­մա­նալ, թե մյուս կողմն ինչ­պես է ա­պա­հո­վե­լու մի­ջանց­քով տե­ղա­շար­ժի անվ­տան­գութ­յու­նը»: Ի­մաս­տը սա է. այդ մի­ջանց­քը կամ ճա­նա­պար­հը, Ա­միր­բե­կո­վի տրա­մա­բա­նութ­յամբ, ինչ­պես Նի­կոլն էր ա­սում՝ Հա­յաս­տա­նի ինք­նիշ­խա­նութ­յան տակ է: Կա միայն մեկ փոք­րիկ «բայց»՝ պետք են անվ­տան­գութ­յան ե­րաշ­խիք­ներ, որ տե­ղա­շար­ժի ժա­մա­նակ անվ­տան­գութ­յու­նը կա­պա­հով­վի: Ընդ ո­րում, նման անվ­տան­գութ­յան ե­րաշ­խիք­ներ նա­խա­տես­ված են միայն նո­յեմ­բե­րի 9-ի հա­մա­ձայ­նագ­րով. ե­րաշ­խա­վորը Ռու­սաս­տանն է: Իսկ ա­րեւմտ­յան մո­դե­լի «խա­ղա­ղութ­յան հա­մա­ձայ­նա­գի­րը» նա­խա­տե­սում է ըն­դա­մե­նը ճա­նա­պարհ­նե­րի գոր­ծար­կում, եւ վերջ: Ն­ման չէ՞ նրան, որ Ա­լիե­ւի ներ­կա­յա­ցու­ցի­չը Նի­կո­լին հոր­դո­րում է՝ տե­ղա­շարժ­վե­լ դե­պի նո­յեմ­բե­րի 9-ի տար­բե­րակ՝ հետ քաշ­վե­լով ա­րեւմտ­յան մո­դե­լից: Կամ Նի­կո­լը պետք է տա անվ­տան­գութ­յան այ­նպի­սի ե­րաշ­խիք­ներ, որ Ա­լիեւն ըն­դու­նե­լի հա­մա­րի, եւ դա քիչ ի­րա­տե­սա­կան է: Կարճ ա­սած, այն տպա­վո­րութ­յունն է, որ Ա­միր­բե­կովն էլ իր հեր­թին է ա­ռաջ տա­նում ի­մաս­տա­յին ա­ռու­մով նույն բանը, ո­րը պատ­կեր­ված էր Բիշ­քե­կում Ա­լիե­ւի հի­շա­տակ­ված դեմ­քի ար­տա­հայ­տութ­յան մեջ: Եվ դա կա­րե­լի է հաս­կա­նալ. կրկ­նենք, մե­ծե­րի կռվում փոք­րե­րի ո­տնա­տակ գնա­լու հա­վա­նա­կա­նութ­յու­նը շատ մեծ է, ու պետք է ա­ռա­ջին հեր­թին ու­շա­դիր գտնվել խո­շոր­նե­րից նրա նկատ­մամբ, ով ա­ռա­վել մոտ է: Կ­փոխ­վի՞ խո­շոր­նե­րի մի­ջեւ ու­ժա­յին բա­լան­սը, ան­մի­ջա­պես կփոխ­վի նաեւ Բաք­վի կողմ­նո­րո­շու­մը:

ՆԻԿՈԼՆ ԻՐ ԴԵՐԻ ՄԵՋ Է

Ի­հար­կե, այս ի­րա­վի­ճա­կում նաեւ նի­կոլ­յան խուն­տա­յի մոտ ո­րոշ փո­փո­խութ­յուն նկատ­վում է: Օ­րի­նակ, այս թի­մի կար­կա­ռուն ներ­կա­յա­ցու­ցիչ­նե­րից մե­կը՝ Գա­գիկ Մել­քոն­յա­նը, ե­թե հաշված շա­բաթ­ներ ա­ռաջ ռուս­նե­րի մա­սին խո­սում էր՝ «ջհան­դա­մը, թե գա­զը չեն ան­ջա­տի» տրա­մա­բա­նութ­յամբ, հի­մա ար­դեն ան­ցել է «մենք ռու­սի հետ թշնա­մի չենք կա­րող դառ­նալ» բա­ռա­պա­շա­րի: Ի­հար­կե, Գա­գոն իր «գե­նե­րա­լա­կան ու­ղե­ղով» դժվար թե հաս­կա­նա, որ Հա­յաս­տանն այն վի­ճա­կին են հասց­րել, որ ար­դեն Ադր­բե­ջա­նի թշնա­մին չի կա­րող լի­նել, էլ ուր մնաց՝ 10 հա­զար մի­ջու­կա­յին մար­տագլ­խիկ ու­նե­ցող Ռու­սաս­տա­նի: Ըստ այդմ, կա­րե­լի է հաս­կա­նալ, որ ՔՊ-ա­կան նման գա­գո­նե­րին վե­րեւ­նե­րից են հու­շել՝ ՌԴ-ի մա­սին զգույշ կխո­սեք, եւ սույն «փա­ռա­պանծ գե­նե­րալն» էլ այդ­պես է պատ­կե­րաց­րել զգույշ խո­սե­լը:

Այ­սինքն, Գ­րա­նա­դա­յի խայ­տա­ռա­կութ­յու­նից հե­տո ան­գամ Նի­կո­լը պետք է որ հաս­կա­նար՝ ա­մե­րիկ­յան շպիոն­նե­րը կա­րող են Հա­յաս­տան թա­փան­ցել, բայց ա­վիա­կիր­նե­րը հաս­տատ «լեռ­ներ չեն մագլ­ցի»: Այն դեպ­քում, երբ ռու­սա­կան տան­կերն ար­դեն իսկ այս­տեղ են: Բայց ա­սել, թե ան­գամ նման մտա­ծե­լա­կեր­պի դեպ­քում Նի­կոլն ի զո­րու է դրան հա­մա­հունչ քա­ղա­քա­կան կուր­սի անց­նել, միամ­տութ­յուն կլի­ներ:

Այս­պես, Մոսկ­վան հաս­կաց­րեց, թե Նի­կոլն ակ­նար­կել է, որ զբաղ­ված է ար­ցա­խա­հա­յե­րով, եւ այդ պատ­ճա­ռով նա ԱՊՀ ա­ռաջ­նորդ­նե­րի հան­դիպ­մա­նը չգնաց: Բայց երբ Նի­կո­լը Բիշ­քե­կի գա­գա­թա­ժո­ղո­վից ա­ռաջ Գ­րա­նա­դա, հե­տո էլ Ստ­րաս­բուրգ վա­զեց, ա­պա հաս­կա­նա­լը դժվար չէ, որ պատ­ճառն ա­մե­նե­ւին էլ ար­ցա­խա­հա­յե­րի խնդիր­ը չէ: Բանն այն է, որ Գ­րա­նա­դա­յում Նի­կո­լին այդ­պես նվաս­տաց­րած Եվ­րո­պան պա­հան­ջում է՝ գալ եւ բա­նակ­ցել Բր­յու­սե­լում: Եվ երբ դրան զու­գա­հեռ նաեւ ՌԴ-ից է ա­ռա­ջարկ գա­լիս՝ բա­նակցել Մոսկ­վա­յում, ա­պա Նի­կո­լի Ս­տարս­բուրգ մեկ­նե­լը կա­րող է եր­կու բա­ցատ­րութ­յուն ստա­նալ: Կա՛մ նա այն­տեղ փոր­ձե­լու է ար­դա­րա­նալ, թե տես­նո՞ւմ եք, այլ տար­բե­րակ չկա, պետք է գնալ Մոսկ­վա: Կա՛մ­ էլ նա դրա­նով ցույց է տա­լիս, որ ա­րեւմտ­յան հար­թա­կը հա­մա­րում է միա­կը, ինչ էլ որ Մոսկ­վա­յից ա­ռա­ջար­կեն:

Մ­յուս կող­մից, Նի­կո­լի ա­րարք­ներն ինչ-որ կերպ բա­ցատ­րելն անշ­նոր­հա­կալ գործ է. երբ սե­փա­կան վա­խե­րից ել­նե­լով` պար­բե­րա­բար այս­տե­ղից այն­տեղ ես թռչում, դրա­նում տրա­մա­բա­նություն լի­նել չի կա­րող: Ու հենց նույն ա­նո­րո­շութ­յան մա­սին է ակ­նար­կում, օ­րի­նակ, ԵՄ խորհր­դա­րա­նի նա­խա­գահ Ռո­բեր­տա Մե­ցո­լա­յի հետ հա­մա­տեղ մա­մու­լի ա­սու­լի­սի ժա­մա­նակ Նի­կո­լի հնչեց­րած այս միտ­քը. «Մենք ցան­կա­նում ենք խո­րաց­նել մեր հա­րա­բե­րութ­յուն­նե­րը ԵՄ-ի հետ եւ չենք ու­զում դա ո­րե­ւէ կերպ հա­կադ­րել մեր տա­րա­ծաշր­ջա­նա­յին հա­րա­բե­րութ­յուն­նե­րի խո­րաց­ման, զար­գաց­ման տես­լա­կա­նի հետ…»:

­Սա «միա­ժա­մա­նակ եր­կու ա­թո­ռի վրա նստե­լու» տես­լա­կանն է: Միայն թե Նի­կո­լը մի բան հաշ­վի չի առ­նում: Այ, Էր­դո­ղա­նը, ան­գամ՝ Ա­լիե­ւը շատ լավ կա­րո­ղա­նում են «միա­ժա­մա­նակ եր­կու ա­թո­ռի վրա նստել»: Ու դա շատ պարզ պատ­ճա­ռով. նրանք ներ­կա­յա­նում են հաղ­թո­ղի, նաեւ՝ եր­կու գլո­բալ թե­ւե­րին ինչ-որ բան տվո­ղի դիր­քե­րից: Կարճ ա­սած, բո­լո­րին պետք են եւ կա­րո­ղա­նում են դա խա­ղար­կել: Իսկ ի՞նչ կա­րող է այդ եր­կու թե­ւե­րին ա­ռա­ջար­կել Նի­կո­լը, այն էլ՝ միա­ժա­մա­նակ, երբ բո­լո­րի մոտ գնում է ձեռքը պար­զած եւ գլու­խը կախ: Չ­նա­յած, հաս­կա­նա­լի է, թե ինչ է ա­ռա­ջար­կում. Հա­յաս­տա­նը: Միայն թե բո­լորն են հաս­կա­նում՝ Հա­յաս­տա­նը Նի­կո­լի­նը չէ, որ նա կա­րո­ղա­նա ա­ռու­ծա­խի հա­նել:

­Բայց նա շա­րու­նա­կեց, թե՝ այն ժա­մա­նակ, երբ հար­յուր հա­զար հա­յե­րը Լեռ­նա­յին Ղա­րա­բա­ղից փախ­չում էին Հա­յաս­տա­նի Հան­րա­պե­տութ­յուն, անվ­տան­գա­յին ո­լոր­տի մեր դաշ­նա­կից­նե­րը մեզ ոչ միայն չէին օգ­նում, այ­լեւ Հա­յաս­տա­նում իշ­խա­նա­փո­խութ­յուն ա­նե­լու, ժո­ղովր­դա­վա­րա­կան իշ­խա­նութ­յու­նը տա­պա­լե­լու հրա­պա­րա­կա­յին կո­չեր էին հնչեց­նում: Ի­մաս­տը պարզ է. ռուս­նե­րը վատն են, Եվ­րո­պա, հա­սիր մեզ փրկե­լու: Միայն թե այս նյո­ւանս­նե­րը հաշ­վի չի առ­նում: Եվ­րո­պան նախ պետք է ճա­նա­պարհ գտնի, որ հաս­նի Հա­յաս­տան՝ փրկե­լու: Ա­մե­նա­կա­րեւորը, Եվ­րո­պան այն վի­ճա­կում է, որ նախ ինքն ի­րեն պետք է կա­րո­ղա­նա փրկել:

Ու ի՞նչ է սրա­նով ակն­կա­լում ստա­նալ Նի­կո­լը, ե­թե ոչ նոր պա­տե­րազմ: Չ­նա­յած, դա նրա կամ Ա­լիե­ւի ո­րո­շե­լի­քը չէ:

ՔԵՐՈԲ ՍԱՐԳՍՅԱՆ

 

Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված

«Ժողովուրդ». Էկոնոմիկայի նախարարությունում կոռուպցիոն չարաշահումների գործով դատաքննությունը «սառույցին է գրվում»Մերցը խղճուկ խայտառակություն է. ՄեդվեդևԹրամփը ցանկանում է կրկին հանդիպել Պուտինի հետ«Դոբրոպոլեի կաթսա». Ուկրաինական ռազմավարական քաղաքը շրջապատված է⚡️⚡️«Իրավունք» թերթի այսօրվա տպագիր համարում կարդացե՛ք...Հայաստանի հսկայական տաղանդ ունեցող ֆուտբոլիստը. Սպերցյանը` Պրո լիգայի գլխավոր նորեկներից մեկըԱրարատում ծեծկռտուքի գործով կալանավորվել է Մասիսի նախկին քաղաքապետ Դավիթ Համբարձումյանի եղբայրը. ArmlurԿանգառում ծեծի է ենթարկվել թիվ 23 երթուղին սպասարկող ավտոբուսի վարորդը․ նա հոսպիտալացվել էՌԴ քաղաքացիներն իրենց ընտրությամբ ցույց տվեցին, որ «ՌԴ-ի մահվան ու հնարավոր թուլացման մասին լուրերը չափազանցված են». ՇարմազանովԱրգելք կսահմանվի ՀՀ-ից սիգի ձկնկիթի արտահանման համարՏուգանվել են «ՌԱԴԻՈՏՈՒՆ», «ԱՎՏՈՌԱԴԻՈ» և «ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ» ընկերությունները. ՀՌՀԱրեգնազ Մանուկյանը կգնա տունԱՀԾ ղեկավար Քրիստիննե Գրիգորյանը մեկնել է Ադրբեջան՝ մասնակցելու Բաքվի անվտանգության 4-րդ ֆորումինԷլիդա Քոչարյանն ապահովել է Հայաստանի առաջին մեդալը բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունումԴադարեցվել են Թուրքիայից Իրան չվերթներըԱՄՆ-ն 1.1 միլիոն դոլար է ներդրել Եղեգնաձորում նոր հրշեջ կայանի ստեղծման համարՏարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 22-ինՎթարային ջրանջատում կլինի Երևանի Դավթաշեն վարչական շրջանումUcom-ի աջակցությամբ AI տեսախցիկ է տեղադրվել բնության պահպանության համարԱրարատ Միրզոյանը մեկնել է ԱՄՆ՝ մասնակցելու ՄԱԿ-ի ԳԱ նստաշրջանի քննարկումներին

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք Youtube-ում`
Ամենադիտված