Պուտինի առաջարկը Զելենսկուն եւ եվրալիդերներին հասցրեց ցուգցվանգի Կոնստանտինովկանյի ուղղությամբ ռուսական ուժերը, վերսկսելով հարձակումը, կարեւոր ձեռքբերումներ ունեն (Քարտեզ) Ե՞րբ շարք կվերադառնա Հենրիխ Մխիթարյանը Տիգրանի հայրը և մայրը կանգնած էին Խորանի մոտ՝ լուռ, քարшցած…Փոքրիկ Տիգրանի հայրն ու մայրը մասնшկցեցին Սուրբ Պատարագին ու ստшցան օրհնություն Երեւանը այլեւս չի կարող սպասել. Հենրիխ Դանիելյան «Միսս Աշխարհ» մրցույթին ինչ հագուստով է ներկայացել Հայաստանը ներկայացնող գեղեցկուհին Մուրը ոչ միայն Mi6-ի ղեկավարն է, այլև ուկրաինա-ռուսական հակամարտության ճարտարապետը. Ինչ է նշանակում նրա հեռանալը Եվրոպայի օրը վերածվեց «զիբիլի» փառատոնի Գոլառատ «Էլ կլասիկոն» ավարտվեց «Բարսելոնայի» հաղթանակով(տեսանյութ) Մայիսի 19-ին Սուրբ Սարգիս եկեղեցում կկայանա հույների ցեղասպանության զոհերի հիշատակի արարողություն

Իշխանությունը բացահայտ ցույց է տալիս, որ այլեւս չի հանդուրժելու որեւէ քննադատություն իր հասցեին. Արսեն Բաբայան

Ներքաղաքական

Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված Գեւորգ Վիրաբյանի կալանավորված քրոջ` Տաթեւիկ Վիրաբյանի առողջական վիճակը խցում կտրուկ վատացել էր: Հիշեցնենք՝ Տաթեւիկ Վիրաբյանին ներկայացվել է զանգվածային անկարգության կոչեր հնչեցնելու եւ այդ անկարգություններին մասնակցելու մեղադրանք: Նրա նկատմամբ դատավոր Մանվել Շահվերդյանը կիրառել է 2 ամիս կալանք: Այս մասին «Իրավունք»-ը զրուցել է փաստաբան ԱՐՍԵՆ ԲԱԲԱՅԱՆԻ հետ:

—  Ինչպե՞ս է գնահատվում այս պահին Տաթեւիկ Վիրաբյանի առողջական վիճակը, ի՞նչ տեղեկություններ ունեք:

— Տաթեւիկ Վիրաբյանը գտնվում է քրեակատարողական հիմնարկում, կալանքի փակ ռեժիմում, օրվա մեջ ունի 1 ժամ զբոսնելու համար: Առողջական վիճակը այս պահին կայուն է, նա գտնվում է բժիշկների մշտական հսկողության տակ:

— Որքանո՞վ են իշխանությունների գործողություններն իրավաչափ: Արդյոք Տաթեւիկ Վիրաբյանի նկատմամբ իրականցվում է քաղաքական հետապնդում:

— Այո՛, սա քաղաքական հետապնդում է, Տաթեւիկ Վիրաբյանն անազատության մեջ գտնվող միակ կին քաղբանտարկյալն է: Իրավաչափ չէ ընդհանրապես կալանքի տակ պահելը, թեկուզ հենց քրեական դատավարության իրավունքի իմաստով, որովհետեւ կալանքի համար հիմքերը ամբողջությամբ բացակայում են, բացի այդ, ձերբակալությունը տեղի է ունեցել ապօրինի: Եվ այս ամենի շրջանակներում մենք բողոքարկել ենք կալանքի որոշումը Վերաքննիչ դատարանում: Հոկտեմբերի 19-ին պետք է հրապարակվի Վերաքննիչ դատարանի որոշումը:

— Ի՞նչ սպասել Վերաքննիչ դատարանի որոշումից:

— Հաշվի առնելով, թե ով է դատավորը, մի քիչ թերահավատ եմ, որ իրական արդարադատություն կիրականացվի, խոսքը Ռուբիկ Մխիթարյանի մասին է, բայց այդուամենայնիվ, հույսը չկորցնենք ու սպասենք դատարանի որոշմանը: Իսկ ինչո՞ւ եմ այսպես անում, շատ պարզ պատճառով: Իշխանությունը բացահայտ ցույց է տալիս, որ այլեւս չի հանդուրժելու որեւէ քննադատություն իր հասցեին, իշխանությունն ունի միջազգային լայն աջակցություն` կապված վերջին զարգացումների հետ` հաշվի առնելով այն կանխավարկածը, որ կարծես միջազգային հանրությունը հենց հակված էր այդպիսի լուծման եւ, բնականաբար, միջազգային հանրությունը նման ապօրինությունների, քաղաքական հետապնդումների վրա աչք է փակում: Ուստի` իշխանությունն ամենաթողության մակարդակում իր հարցերը երկրի ներսում լուծում է այնպես, ինչպես կցանկանա: Այսինքն՝ քաղաքացիներին, որոնք իրացնում են իրենց իրավունքները, բողոքի ակցիաներ, զանգվածային ակցիաներ, այլ դժգոհություններ են իրականացնում, ուղղակի փակելով զնդանում` հասարակության մյուս մասին ցույց են տալիս, որ հանկարծ մտքներովդ չանցնի բողոքել նիկոլյան իշխանության դեմ, այս իշխանությունն ինչ ուզի, կանի, որովհետեւ ունի միջազգային հանրության աջակցությունը, ցավոք սրտի, միջազգային հանրությունն էլ այդ հնարավորություններն այս իշխանությանը տալիս է:

— Այդ դեպքում ու՞ր են ժողովրդավարության սկզբունքները, որոնց մասին այդքան խոսում են բարձր ամբիոններից:

— Ոչնչացվել են, այս իշխանության կողմից ժողովրդավարական բոլոր հնարավոր կառուցակարգերը ոչնչացված են, դրանք մնացել են միայն գեղեցիկ ելույթների համար, իսկ դրա հիմքում աշխատանքը , որ իրականացնում են, ամբողջությամբ հակասում է ժողովրդավարության բոլոր հայտնի ու անհայտ կանոններին:

— Նման կերպ հնարավո՞ր է լռեցնել այն քաղաքացիներին, ակտիվիստներին , ովքեր իրոք մտահոգ են այն ամենից, ինչ կատարվում է երկրում: Արդյո՞ք սրանով էլ ավելի չեն գրգռի նրանց:

— Գիտեք, իրենք փորձում են զսպել դժգոհության այդ ալիքը, ես օբյեկտիվորեն չեմ բացառում, որ որոշ դեպքերում դա կստացվի իրենց մոտ, մասնավորապես անչափահաս կամ նոր 18 տարեկանը լրացած տղաների ընտանիքներում, որոնք ուղղակի կուզենան գլուխները ազատել այս տեսակ դժվարություններից , հնարավոր է որոշ դեպքերում սա ազդի այդ մարդկանց վրա: Բայց ակնհայտ է, եւ մենք տեսնում ենք, որ հիմնական դժգոհություն ունեցող հատվածի վրա այս կերպ հնարավոր չէ ազդեցություն ունենալ, մանավանդ Հայաստանում, կարծես թե քիչ են մնացել մարդիկ, ովքեր բանտարկությունից կվախենան: Քրեական պատասխանատվությունը, որ պետք է  լուրջ զսպող միջոց լինի անձի վատ վարքը կանխելու, տպավորություն է, որ դարձել է սովորական: Վստահ եմ, որ այս տեսակ միջոցները, որ իրականացվում է, բերելու է , այո՛, հասարակության էլ ավելի ընդվզման ու հասարակությունը շատ ավելի ագրեսիվ գործողությունների կարող է դիմել: Բայց սրա մասին թող իրենք մտածեն, թող իրենց գործողություններին հաշիվ տան, որովհետեւ, ի վերջո, ապագայում իրենք էլ պատասխան են տալու այս ամեն ինչի համար:

— ՄԻՊ-ին դիմել էիք կալանքի տակ գտնվող Տաթեւիկ Վիրաբյանի առողջական վիճակի հետ կապված: Ի՞նչ արձագանք եք ստացել, առհասարակ ինչպիսի՞ն պետք է լիներ ՄԻՊ-ի գործողությունները այս կալանավորումների հետ կապված:

— Բարեբախտաբար ՄԻՊ-ի հետ աշխատքնը վերջին, սեպտեմբերի 19-20-ի իրադարձություններով, բարեհաջող ստացվում է եւ անհրաժեշտության դեպքում արագ արձագանք եմ ստանում: Արագ արձագանքման շրջանակներում, կարող եմ ասել, որ գոհացուցիչ աշխատանք է  իրականացվում: Կարծում եմ` անհրաժեշտ է  առնվազն այս կալանավորումներին արձագանքել: ՄԻՊ-ը պետք է արձագանքի, հաշվի առնելով, որ մենք բազմաթիվ այլընտրանքային խափանման միջոցներ ունենք: Խափանման միջոց կալանավորումները կիրառվում են առանց այլընտրանքային միջոցների հնարավորությունները հաշվի առնելու, եւ դրանք արձանագրված են դատական ակտերում: Այս պահին չունենք, բայց հույս ունեմ, որ ապագայում կունենանք ՄԻՊ համապատասխան զեկույցը կամ հորդորը, որ իսկապես կալանքը դարձել է մահակ, իսկապես կալանքը կիրառվում է, որպես պատիժ, որովհետեւ այս բոլոր գործերում, երբ ուսումնասիրում ես նյութերը, տեսնում ես, որ կալանքը ոչ թե խափանման միջոց է կիրառվել, այլ , որպես պատժիչ գործողություն: Մենք դեպք ունենք նույնիսկ, որ 18 տարեկան արցախցու մորն են պատժում` թույլ չտալով տեսակցել իր որդուն :Ակնհայտ է, որ մայրը, ով 9 ամիս գտնվել էր շրջափակման մեջ, որեւէ կերպ չի կարող ազդեցություն ունենալ նախաքննության վրա, բայց չէ, հաշվի առնելով, թե ինչումն է մեղադրվում եւ ինչ գործողություններում եւ ո՞ւմ դեմ է դժգոհում 18-ամյա Մարատ Հակոբյանը, իշխանությունը պատժում է նաեւ նրա մորը` թույլ չտալով տեսակցել որդուն:

Ս. ԱՍԱՏՐՅԱՆ






Պուտինի առաջարկը Զելենսկուն եւ եվրալիդերներին հասցրեց ցուգցվանգիԿոնստանտինովկանյի ուղղությամբ ռուսական ուժերը, վերսկսելով հարձակումը, կարեւոր ձեռքբերումներ ունեն (Քարտեզ)Ե՞րբ շարք կվերադառնա Հենրիխ Մխիթարյանը Տիգրանի հայրը և մայրը կանգնած էին Խորանի մոտ՝ լուռ, քարшցած…Փոքրիկ Տիգրանի հայրն ու մայրը մասնшկցեցին Սուրբ Պատարագին ու ստшցան օրհնությունԵրեւանը այլեւս չի կարող սպասել. Հենրիխ Դանիելյան «Միսս Աշխարհ» մրցույթին ինչ հագուստով է ներկայացել Հայաստանը ներկայացնող գեղեցկուհինՄուրը ոչ միայն Mi6-ի ղեկավարն է, այլև ուկրաինա-ռուսական հակամարտության ճարտարապետը. Ինչ է նշանակում նրա հեռանալըԵվրոպայի օրը վերածվեց «զիբիլի» փառատոնիԳոլառատ «Էլ կլասիկոն» ավարտվեց «Բարսելոնայի» հաղթանակով(տեսանյութ)Մայիսի 19-ին Սուրբ Սարգիս եկեղեցում կկայանա հույների ցեղասպանության զոհերի հիշատակի արարողությունՔամու հետևանքով վնասվել են տանիքի թիթեղներ, տապալվել ծառերԴնեպրոպետրովսկի մարզի հետ սահմանին մնացել է մեկ կիլոմետր. ռազմական փորձագետ (Քարտեզ)Լուծվող սուրճ. արդյո՞ք կան ավելի լավ տարբերակներ«Սոնետ» դաշնամուրային դուետ. նվիրում ուսուցչին Ես գալիս եմ Իսպանիայից. իսպանացի լեգենդար երգչուհին առաջին անգամ հանդես կգա Երեւանում«Ինտերի» մեկնարկային կազմը «Տորինոյի» դեմ խաղում Իմ հասցեին հնչում են ֆիզիկական ոչնչացման կոչեր. Ջուլիանա Գրիգորյանի բացառիկ հարցազրույցըՀՐԱՏԱՊ. Հայտնի փաստաբանը դիմել է Երեւանի քաղաքապետին հստակ առաջարկությամբՈւկրաինական ուժերը «առավելագույն անհաջող» հարձակում են իրականացրել Տորեցկում. Ուկրաինական ռազմական ռեսուրսՌազմական տարիների մեղեդիներ. Երեւանում «Մոսկվայի Տանը» տոնական համերգով նշեցին Հաղթանակի 80-ամյակըԼրագրողները Մակրոնին, Սթարմերին եւ Մերցին «տարօրինակ» վիճակում են բռնացրել (Տեսանյութ)MI6-ի` Նիկոլին այդքան հարազատ դարձած ղեկավար Ռիչարդ Մուրը հեռանում է պաշտոնիցՆԳ նախարարի մամուլի քարտուղարը հերքում է, որ լրագրող Լիլիթ Աղեկյանին նվաստացրել են ոստիկաններըԹուրքիան պատրաստ է կազմակերպել բանակցությունները. Էրդողանը պատասխանել է Պուտինին«Բարսելոնա»-«Ռեալ Մադրիդ». Մեկնարկային կազմեր Աշխարհաքաղաքական վերադասավորումները մտնում են վճռորոշ փուլ. Հենրիխ ԴանիելյանԱյս 3 կենդանակերպի նշանները պետք է պատրաստ լինեն անսպասելի շրջադարձերիՉի՛ կարելի մեկ հարվածով ջնջել Ստեփանակերտի թատրոնի պատմությունը. Հակոբ ՂազանչյանՎրաստանի քաղաքացին դիմել է ոստիկանություն, «Սատուրն-Գարդեն» հյուրանոցում 2 աղջիկներ իրենից գողացել են 4500 դոլարԼավ նշան է, որ ռուսները վերջապես մտածում են պատերազմն ավարտելու մասին․ Զելենսկին՝ Պուտինի առաջակի մասինՀայաստանում 27 աշակերտի ծնողները թույլ չեն տալիս դպրոց հաճախել. ԱՎԾ տվյալներԱրտակարգ իրավիճակ՝ Երևանում հայտնի «Թոխմախի ՄՌՈւ»-ի մոտՀեռու չէ, տարածքում է. Էքստրասենսը նոր բացահայտում է անում Ամբողջ Աբխազիան հոսանքազրկվել էԵրկվորյակներին երեկոյան սպասվում է անակնկալ․ մայիսի 11-ի աստղագուշակըՄեծ արծիվ կա, կшմազը խпդի տված է եղել․ բացшռիկ մանրամասներ՝ 2-ամյա Տիգրանի անհետшցման դեպքիցՄոսկվան Կիևին առաջարկում է մայիսի 15-ին Ստամբուլում վերսկսել ուղիղ բանակցություններըՌուբլին թանկացել է․ փոխարժեքն՝ այսօրՄեր հզորությունը մեր միասնությունն է. Հայտնի Բաղդասարյանների ֆենոմենը Այս 3 կենդանակերպի նշանները կունենան բախտավոր շաբաթ 2025 թվականի մայիսի 12-ից մինչև 18-ըՄխիթարյանը կարող է բաց թողնել «Տորինոյի» դեմ կայանալիք հանդիպումըՆվաստացրել ու խոշտանգել են. հողաթափերով ու գիշերազգեստով պտտացրել են ոստիկանության մեկուսարաններովՄայիսի երկրորդ կեսին Կենդանակերպի 2 նշաններ բախտը պոչից կբռնենՈրդիս, արդյո՞ք ինչ անում եմ ճիշտ եմ անում.Ինչ է խոսում որդու հետ Եռաբլուրում պատգամավորըՄայիսի 13-ից հետ ենք գնում դեպի մարտ, տրամադրվե՛ք․ Գագիկ ՍուրենյանԿենդանակերպի երեք նշաններ, որոնց համար փողի հոսքը կգա մայիսի երկրորդ կեսին Այսօր կայանալիք ֆուտբոլային հանդիպումներըՀորդառատ անձրև, կարկուտ. եղանակն՝ առաջիկա օրերինВетеран из Армении, член партии «Союз Конституционное право» на Красной площади в Москве Կրեմլը պատրաստ է ինչպես Թրամփի բանակցություններից դուրս գալուն, այնպես էլ հակամարտության նոր սրմանը. Քաղաքագետ
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода
Back to top