«Գերանի» հրթիռային անօդաչուները ամբողջ օրը հարձակվել են Կիևի մոտ գտնվող էներգետիկ ենթակառուցվածքների վրա Ինչ են հուշում Կիեվի կամուրջներին հասցվող ինտենսիվ հարվածները Մոսկվայի հերթական պայմանը Փաշինյանին Սելարայանը ունի հայկական արյուն ու գենետիկա, նա իր պարտքն արդեն կատարել է. Մելիքյան Ցավեցրին ու նեղացրին Մխիթարյանին. Մելիքյանը` Հենրիխ Մխիթարյանի` Հայաստանի հավաքականից հեռանալու մասին «Վերջապես...».AS պարբերականը` Ռանոսի նորամուտի և առաջին գոլի մասին. Ռուսասական ուժերը շատ կարեւոր բնակավայր գրավեցին Զապորոժեի արեւելքում Կրթո՞ւմ են երեխաներին, թե՞ դատարկում են գյուղերը Թրամփը«փոքր գին» համարեց Լոս Անջելեսի և Սան Դիեգոյի ոչնչացումը Իրանի հետ պատերազմի ժամանակ Եթե շներ չունեք՝ հաչալ սովորեք․ ԶԱՐՄԱՆՔ

Տարբեր ռուբինյանները սադրում են Ադրբեջանի հետ բախում. Հայկ Բաբուխանյան

Թեմա

ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ, Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման հարցով Հայաստանի հատուկ բանագնաց Ռուբեն Ռուբինյանը ԵԽԽՎ աշնանային նստաշրջանում բավական կոշտ ելույթ ունեցավ` բարձրաձայնելով ադրբեջանական ցեղասպան ռեժիմի եւ նրանց կողմից Արցախում իրականացված էթնիկ զտման մասին: Նիկոլ Փաշինյանը եւս հիմա բոլորովին այլ դիրքերից է հանդես գալիս, մասնավորապես Եվրոպական խորհրդարանում հնչեցրած իր ելույթում մատնանշելով, որ Ադրբեջանի կողմից էթնիկ զտումների զոհ է դարձել ավելի քան 100 հազար հայ: Ի՞նչ է փոխվել իշխանության հռետորաբանության մեջ, «Իրավունք TV»-ի տաղավարում հետաքրքրվեցինք «Ուժեղ Հայաստան Ռուսաստանի հետ. հանուն նոր Միության» շարժման գործադիր կոմիտեի անդամ, ՍԻՄ կուսակցության նախագահ ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆԻՑ:

— Ոչ մի հակասություն նախկինում իրենց արված հայտարարությունների եւ այսօրվա ելույթների մեջ փնտրել պետք չէ: Հայաստանը չի վարում քաղաքականություն, հայաստանյան իշխանություն կոչեցյալները թելադրանքի տակ են, որը հիմա հետեւյալն է` սադրել նորանոր բախումներ: Եթե հիշում եք, երբ Նիկոլը եկավ իշխանության, սկսեց հայտարարել, որ Արցախը Հայաստան է, եւ միամիտ մարդը կարող էր ենթադրել, որ Նիկոլն ազգային տղա է: Իսկ իրականում Նիկոլը սադրում էր պատերազմ, որպեսզի Ադրբեջանը կարողանա զավթել Արցախի ամբողջ հանրապետությունը: Եվ հիմա նորից իրենց պետք է պատերազմ, որպեսզի Ադրբեջանը զավթի, այսպես կոչված, «անկլավները» եւ «Զանգեզուրի միջանցքը»: Այսօր տարածաշրջանային երկու պետությունները` Ռուսաստանն ու Իրանը, շատ բարդ իրավիճակում են, բայց երկուսն էլ այսօր ջանքեր են գործադրում, որպեսզի Սյունիքը պահեն: Օրինակ, երկու պետություններն էլ հյուպատոսություններ են բացում Կապանում: Վերջերս էլ ՀՀ-ում ՌԴ դեսպանն էր այցելել Կապան: Եվ հիմա ՀՀ իշխանություններն ամեն ինչ անում են, որպեսզի արագ հանձնեն «անկլավներն» ու «Զանգեզուրի միջանցքը», ինչպես հանձնեցին Արցախի տարածքները, ժողովրդին էլ արագ հանեցին այնտեղից: Սա դավաճանական քայլ էր, ինչի մասին բարձրաձայնել ենք բազմիցս: Հիմա Արեւմուտքին շատ պետք է, որպեսզի Ռուսաստանը կամ Իրանը ներգրավվեն բախման մեջ: Ու այսօր Իրանը, ինչպես եւ Ռուսաստանը, գտնվում են ծանր կացության մեջ` ներգրավվեն` լավ չէ, չներգրավվեն` էլի լավ չէ, որովհետեւ եթե կա կոնֆկլիկտ, պետք է անես կա՛մ առաջինը, կա՛մ երկրորդը: Եվ այս պարագայում` Ադրբեջանը կարող է հերթական անգամ օգտվել նրանց նեղ իրավիճակից:

Ինչ վերաբերում է Ռուբեն Ռուբինյանին, քանի՞ հայ եք ճանաչում, որ Թուրքիայում բարձրագույն կրթություն է ստացել: Ես, ճիշտն ասած, միայն Ռուբեն Ռուբինյանին գիտեմ: Իմ շրջապատում շատ մարդիկ կան, ովքեր հնարավորություն ունեն գնալ Թուրքիայի ծովափերը` հանգստանալու, բայց ասում են` քանի այն Թուրքիա է, չենք գնա, որովհետեւ զզվում ենք, ավելի շատ կլարվենք, քան կհանգստանանք: Մարդիկ չեն ուզում մեկ շաբաթ հանգստանան, իսկ Ռուբինյանն այդտեղ բարձրագույն կրթություն է ստացել: Պատկերացրեք Ռուբինյանի ներքին համոզմունքներն ու մտածելակերպն ինչպիսին են: Հետեւաբար, սպասել, որ Ռուբինյանը` Նիկոլի թիմի ամենակարկառուն դեմքերից մեկը, կարող է հանդես գալ ազգային դիրքերից, իհարկե, միամտությունն է: Էլի եմ ասում` Ռուբինյանն իրականում սադրում է Ադրբեջանի հետ բախում, որովհետեւ իրենց տերերին պետք է այդ բախումը: Պետք է, որպեսզի Ադրբեջանը հարձակվի Հայաստանի վրա` «Զանգեզուրի միջանցքը» եւ «անկլավները» վերցնելու նպատակով: Դրա համար այսօր հանձնարարված է տարբեր ռուբինյաններին տարբեր հարթակներում սադրել Ադրբեջանին: Հենց սա է պատճառը, որ Նիկոլը չգնաց Բիշքեք` ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի նիստին:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Հ.Գ.- Հարցազրույցն ամբողջությամբ դիտե՛ք տեսանյութում.

Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված

«Գերանի» հրթիռային անօդաչուները ամբողջ օրը հարձակվել են Կիևի մոտ գտնվող էներգետիկ ենթակառուցվածքների վրաԻնչ են հուշում Կիեվի կամուրջներին հասցվող ինտենսիվ հարվածներըՄոսկվայի հերթական պայմանը ՓաշինյանինՍելարայանը ունի հայկական արյուն ու գենետիկա, նա իր պարտքն արդեն կատարել է. Մելիքյան Ցավեցրին ու նեղացրին Մխիթարյանին. Մելիքյանը` Հենրիխ Մխիթարյանի` Հայաստանի հավաքականից հեռանալու մասին«Վերջապես...».AS պարբերականը` Ռանոսի նորամուտի և առաջին գոլի մասին. «ԱՅՍՔԱՆ ՆՎԱՃՈՒՄՆԵՐ ՈՒՆԵՆԱԼՈՎ ՄԵԶ ԿՐԿԻՆ ՉԻ ԱՋԱԿՑՈՒՄ ԿԳՄՍ-Ն». ՄՈՒԱՅԹԱՅԻ ՖԵԴԵՐԱՑԻԱՅԻ ՆԱԽԱԳԱՀ ԱՐՏԱԿ ԲՐՈՒՏՅԱՆԹուրքիան Ուկրաինային ՀՕՊ համակարգ է մատակարարելՊԱՏԱՆԻ ԲՌՆՑՔԱՄԱՐՏԻԿՆԵՐԸ ՀԱՂԹԱՆԱԿՆԵՐՈՎ ԵՆ ՄԵԿՆԱՐԿԵԼ ԵԱ-ՈՒՄՅունիբանկի 6,9 մլրդ ՀՀ դրամ ծավալով անժամկետ պարտատոմսերը ցուցակվել են Հայաստանի ֆոնդային բորսայումՌուսասական ուժերը շատ կարեւոր բնակավայր գրավեցին Զապորոժեի արեւելքումԿրթո՞ւմ են երեխաներին, թե՞ դատարկում են գյուղերըԹրամփը«փոքր գին» համարեց Լոս Անջելեսի և Սան Դիեգոյի ոչնչացումը Իրանի հետ պատերազմի ժամանակԵթե շներ չունեք՝ հաչալ սովորեք․ ԶԱՐՄԱՆՔԶապորոժեում Դնեպր գետի վրայով անցնող կամուրջներից մեկը ենթարկվել է հարձակմանԱրսեն Թորոսյանին շնորհվել է պատվավոր բայղուշի կոչում․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻԵրկրի գլխավոր ընդդիմություն չդարձան, հավակնում են գլխավոր դեղագործի տիտղոսինՅունիբանկն աջակցեց AGBU Global Run-ի անցկացմանն աշխարհի 22 քաղաքներումԴատախազությունն ուսումնասիրում է «եկեղեցում ճգնաժամի» մասին զեկույցըԽորհրդարանի մանդատն ավարտվում է այնտեղ, որտեղ սկսվում է Եկեղեցու սահմանադրորեն պաշտպանված ինքնավարությունը

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք Youtube-ում`
Ամենադիտված