3 attachments Սև ուրբաթ․ 50% զեղչ՝ Յունիբանկի քարտերի տրամադրման համար Իշխանության ներսում եվս մտահոգների պակաս չկա Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 26-ին Ռուսաստանը և Վրաստանը կարող են ուղիղ բանակցություններ սկսել Մոսկվայում և Թբիլիսիում. Կոբախիձե Երբ պարեկը կուչ է գալիս բլոգերի առաջ, բա էլ ինչպե՞ս են գող ու «բառիգ» բռնելու Իրանական կողմում կա բացասական տրամադրվածություն`թրիփփ նախագիծի վերաբերյալ․ Միսակյան Դեմ եմ քաղաքական մոնոպոլյային. Երվանդ Թարվերդյան Դեկտեմբերին Երեւանում խցանումների կոլապս կլինի. Գեւորգ Ստեփանյան Այս իշխանությունը 8 տարում 20 վագոն չկարողացավ ավելացնել, ուր մնաց՝ մետրո կառուցի․ Մնացականյան Հանգիստ նստեք տեղներդ․․․

«Հրապարակ». Ինչ հարաբերություններ ունեն Արցախի և Հայաստանի իշխանավորները

Մամուլի տեսություն

«Հրապարակը» գրում է.

«Արցախի վտարանդի իշխանությունների ներկայացուցիչների եւ ՀՀ իշխանավորների միջեւ կապը գրեթե ամբողջությամբ խզված է։ ԱՀ կառավարությունը ողջ կազմով Հայաստանում է, արցախցի նախարարները գրեթե ամեն օր հավաքվում են ՀՀ-ում Արցախի մշտական ներկայացուցչությունում: Նրանցից ոմանք փորձել են հայաստանյան գործընկերների հետ հանդիպել, քննարկել ոլորտային խնդիրներ, փորձել տեղահանվածների, դիցուք` կրթական, առողջապահական եւ այլ խնդիրներին ավելի համակարգված լուծում տալ, սակայն, ժողովրդի լեզվով ասած` նրանց ցրել են:

Միակ կապը, կարելի է ասել, փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի եւ Արցախի պետնախարար Արթուր Հարությունյանի միջեւ է քիչ թե շատ գործում` միմյանց հետ քննարկում են տեղահանվածների հումանիտար խնդիրները, դրանց լուծման ուղիները։ ԱՀ պաշտոնյաները տպավորություն ունեն, որ Փաշինյանն ու նրա կաբինետը փորձում են Արցախը ջնջել անգամ մարդկանց հիշողությունից, ցույց տալ, որ Արցախ չի եղել, ու ցանկություն էլ չկա «վառ պահել հիշատակը»։

Ի դեպ, ԱՀ քաղաքական էլիտան եւս ճամբարների է բաժանվել․ ոմանք կողմ են ՀՀ իշխանությունների դեմ կոշտ հայտարարություններ անելուն՝ այն առումով, որ հայրենիքից, տնից-տեղից զրկել են իրենց, հիմա էլ աշխատավարձից են զրկում, որը հնարավորություն կտար մի քանի ամիս ապրել։ Ոմանք էլ, այդ թվում՝ նախագահ Շահրամանյանը, կարծում են, որ չի կարելի սրել իրավիճակը, հիմա միայն տարհանված արցախցիների խնդիրներն են կարեւոր»։

Ամբողջական հոդվածը` սկզբնաղբյուրում

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ