Թամփը նկարագրել է, թե ինչպես է երկու շաբաթվա ընթացքում երրորդ անգամ նայել սենատոր Հասթեդի հետույքին Ստեփանավանում ՔՊ-ն պարտվեց է նախկին ՔՊ-ականին Թեհրանը կհարվածի գերմանական ռազմական օբյեկտներին, եթե Բեռլինը միանա պատերազմին Այսօր սպասվում է առանց տեղումների եղանակ Ուժեղները ջախջախված են, քոչարյանականները՝ ապշած Զելենսկու թիմը այլևս չի թաքցնում, որ չեն ցանկանում պատերազմը դադարեցնել Տնտղել թիմը. Ինչ է հանձնարարել Սամվել Կարապետյանը եղբոր տղային Կիևի տականքները պարբերաբար թքում են ԱՄՆ նախագահի դեմքին. Մեդվեդև Նվաստացման մաստեր կլասներ. Ինչ է սպասվում առաջիկա ԱԺ նիստերին Եթե Պուտինը, Թրամփը եւ Սին համագործակցեն, դա հիմնարար կերպով կփոխի աշխարհաքաղաքականության բնույթը

Սրանք ձեր իրական ժողովրդավարության մասին անվերջանալի ճշմարտություններն են, 9–10 % քվե ստացած կապիտուլյանտներ. Հենրիխ Դանիելյան

Թավշյա տեռոր
Ժողովրդին խաբեություններով հրապարակ տարած, խաբված ժողովրդի հաշվին իշխանությունը զավթած , այդ ամենը ժողովրդավարություն որակող նիկոլի տարոն չախոյանի հիշողության թարմացման համար մի քանի անհերքելի փաստեր բերեմ.
• դուք 2018 թվականին հրապարակում էիք Հայաստանի անվտանգությունը զրոյացնելու և Արցախը հանձնելու համար
• դուք հրապարակում էիք ազգային հերոսներին նսեմացնելու և ադրբեջանցիների ծրագրերը իրագործելու համար
• դուք հրապարակում էիք մի ողջ ազգի գենոֆոնդի լավագույն մասից ոչնչացման տանելու, մյուս կեսին հաշմանդամ դարձնելու համար
• դուք հրապարակում էիք Եռաբլուրը մեծացնելու և այսօր Եռաբլուրում հանգչող տղաների ծնողներին բռնելու համար
• դուք հրապարակում էիք, որ հարյուր հազարավոր մեր հայրենակիցներին բռնի տեղահանեիք և հայ գեներալներին գերի հանձնեիք թշնամուն
Սրանք ձեր իրական ժողովրդավարության մասին անվերջանալի ճշմարտություններն են, 9 -10 % քվե ստացած կապիտուլյանտներ։ Ձեր ունեցած վարկանիշով ժողովրդավարությունից խոսում են միայն անուղեղների թագավորությունում:
Հ.Գ Սերժ Սարգսյանի մարտական սխրանքների, նրա ղեկավարած երկրի ժողովրդավարության շնորհիվ է, որ առ այսօր դեռ չենք ոչնչացել որպես ազգ և պահում ենք մեր ազգային դիմագիծը։ Սերժ Սարգսյանի ստեղծած ժողովրդավարության շնորհիվ է, որ ոչ մի բանից դարձել եք պետական ծաեայողական մեքենայով տեղափոխվող վեշ-մեշոկ:

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ