Օրվա խորհուրդ. Սեպտեմբերի 23 Պատերազմը Ուկրաինայում մոտենում է ավարտին՝ այն շարունակելու ռեսուրսների սպառման պատճառով. Ուկրաինացի տնտեսագետ Լեհ զինվորականները, տեսնելով անօդաչու թռչող սարք, զանգահարել են 911՝ այն խփելու փորձի փոխարեն. Լեհական լրատվամիջոցներ Ուկրաինան հարձակվում է ԱՄՆ-ի հետ կապված տանկերների վրա, եւ դա չի կարող շարունակվել. Ռուբիո Հզոր պայթյուններ և հրդեհներ Կիևում (Տեսանյութ) Գերմանիայի ամերիկյան Շպանգդալեմ ավիաբազայում ռազմական ինքնաթիռ է կործանվել «Հրապարակ». Ապարանում եւս մտադիր են գործարկել Գորիսի մոդելը «Ժողովուրդ». ԱԳՆ մամուլի խոսնակին բարձրագույն դիվանագիտական աստիճան է շնորհվել. Սա է հայաստանյան դիվանագիտությունը Լույս չի լինի, հասցեներ «Հրապարակ»․ Առուշանյանի «Բիզնեսը» մետաստազներ է տալիս

Նիկոլն այս անգամ էլ դիտավորյան կձախողի՞ պայմանագրի ստորագրումը

Միջազգային

Ա­մե­րի­կա­ցի­նե­րին վեր­ջին փու­լում՝ Ար­ցա­խը հանձ­նե­լուց հե­տո, սե­փա­կան մի­ջոց­նե­րով եւ տա­րաբ­նույթ մակ­րոն­նե­րին օգ­տա­գոր­ծե­լով, ի­հար­կե, հա­ջող­վեց Նի­կո­լին ոչ միայն պա­հել ի­րենց ու­ղեծ­րում, այլ նրան մղել ծայ­րա­հեղ հա­կա­ռու­սա­կա­նութ­յան դաշտ: Այն կար­գի, որ Նի­կո­լն ընդ­հուպ հրա­ժար­վեց մաս­նակ­ցել ԱՄՀ ա­ռաջ­նորդ­նե­րի գա­գա­թա­ժո­ղո­վին՝ ա­ռանց ո­րե­ւէ բա­ցատ­րութ­յուն տա­լով ժո­ղովր­դին: Բ­նա­կան է, որ պետք է լի­ներ նաեւ Մոսկ­վա­յի ռեակ­ցիան, եւ նույն գա­գա­թա­ժո­ղո­վում Պու­տի­նի հայտ­նի հայ­տա­րա­րութ­յուն­նե­րը հենց այդ­պես էլ պետք է ըն­կա­լել:

ԻՆՉ ՀԻՇԵՑՐԵՑ ՊՈՒՏԻՆԸ ՆԻԿՈԼԻՆ

­Պաշ­տո­նա­կան տե­ղե­կատ­վութ­յուն, թե Բիշ­քե­կում կոնկ­րետ ինչ են պայ­մա­նա­վոր­վել Պու­տինն ու Ա­լիե­ւը, չկա: Ոչ պաշ­տո­նա­պես հե­ղի­նա­կա­վոր փոր­ձա­գետ­նե­րը պնդում են, որ կա վերջ­նա­կան պայ­մա­նա­վոր­վա­ծութ­յուն՝ ռուս խա­ղա­ղա­պահ­ներն առն­վազն մին­չեւ 2025թ.-ն, այն է՝ նո­յեմ­բե­րի 9-ի ե­ռա­կողմ պայ­մա­նա­վոր­վա­ծութ­յուն­ների հա­մա­ձայն մնում են Ար­ցա­խում: Նաեւ, որ պետք է կյան­քի կո­չել ե­ռա­կողմ պայ­մա­նա­վոր­վա­ծութ­յու­ննե­րի մյուս դե­տալ­նե­րը եւս, այդ թվում՝ կո­մու­նի­կա­ցիա­նե­րի գոր­ծարկ­ման հար­ցը: Խա­ղա­ղա­պահ­նե­րի մա­սով Պու­տի­նը մին­չեւ իսկ հայ­տա­րա­րեց. «Ֆոր­մալ ա­ռու­մով մեր խա­ղա­ղա­պահ­նե­րը այն­տեղ կլի­նեն մին­չեւ 2025 թվա­կա­նի նո­յեմ­բե­րը, եւ մենք, ի­հար­կե, պետք է հար­ցը լու­ծենք մեր գոր­ծըն­կեր­նե­րի հետ երկ­խո­սութ­յան մի­ջո­ցով...»: Եվ ա­հա, փոր­ձա­գետ­նե­րը պնդում են, որ այդ «հար­ցը լուծ­ված է»:

Այս­պի­սով, գլխա­վոր խնդի­րը, ո­րը փոր­ձում էր լու­ծել Ա­րեւ­մուտ­քը, այն է՝ հա­յա­թա­փե­լով Ար­ցա­խը, ստեղ­ծել պայ­ման­ներ, որ ռու­սա­կան ու­ժե­րը հե­ռա­նան գործ­նա­կա­նում Ադր­բե­ջա­նի մաս դար­ձած Ար­ցա­խից, լուծ­ված չէ: Ին­չո՞ւ. շատ պարզ պատ­ճա­ռով, ո­րի մա­սին ժա­մա­նա­կին քա­նիցս խո­սե­լու ա­ռիթ ու­նե­ցել ենք: Այն է՝ ներ­կա ծան­րա­գույն ի­րա­վի­ճա­կում Ա­լիե­ւը հրա­ժար­վում է սուր բախ­ման գնալ ռուս­նե­րի հետ, ին­չի մեջ Նի­կո­լը «խրվեց»՝ հույ­սը դնե­լով Մու­րի, Մակ­րո­նի եւ այ­լոց «խոր­հուրդ­նե­րի» վրա: Ու հի­մա կանգ­նած է փաս­տի ա­ռաջ. ե­թե ռուս­նե­րը մնում են Ար­ցա­խում, ա­պա նաեւ Հա­յաս­տա­նից նրանց հա­նելն է դառ­նում շատ բարդ խնդիր: Ընդ ո­րում, այս ի­րա­վի­ճա­կում Նի­կո­լը պետք է աչ­քի ա­ռաջ ու­նե­նա նաեւ այն ռիս­կը, որ ՀԱՊԿ-ից Հա­յաս­տա­նը դուրս բե­րե­լու դեպ­քում Ա­լիե­ւը կա­րող է խա­ղա­ղա­պահ­նե­րը պա­հե­լու նույն քայ­լը կրկնել՝ Ադր­բե­ջա­նը տա­նե­լով ՀԱՊԿ:

Կս­տաց­վի գործ­նա­կա­նում նույն ի­րա­վի­ճա­կը, ինչ 1920թ.-ին էր: Եվ, մի­գու­ցե, նաեւ պատ­մութ­յու­նը հի­շե­լով էր, որ Պու­տի­նը ֆիք­սեց՝ այս ան­գամ էլ, երբ Հա­յաս­տա­նի իշ­խա­նութ­յուն կոչ­ված­նե­րը մտան ա­րեւմ­տա­մետ խա­ղե­րի մեջ, կո­րուստ­նե­րը միան­գա­մից հա­ջոր­դե­ցին: «Ինչ վե­րա­բե­րում է նրան, որ Ղա­րա­բա­ղի տա­րած­քը հի­մա, ինչ­պես դուք ա­սա­ցիք, փաս­տա­ցի դար­ձել է Ադր­բե­ջա­նի տա­րածք, ա­պա այն հի­մա չի դար­ձել։ Այն վերջ­նա­կա­նա­պես Ադր­բե­ջա­նի մաս կազ­մեց այն ​​բա­նից հե­տո, երբ անց­յալ տա­րի՝ նո­յեմ­բե­րին, Պ­րա­հա­յում կա­յա­ցած հան­դիպ­մա­նը վար­չա­պետ Փա­շին­յա­նը հայ­տա­րա­րութ­յուն ա­րեց, որն ար­մա­տա­պես փո­խեց Ղա­րա­բա­ղի կար­գա­վի­ճա­կը, այ­սինքն՝ այն ո­րո­շեց Ղա­րա­բա­ղի կար­գա­վի­ճա­կը: Հա­յաս­տա­նը ճա­նա­չեց, որ Ղա­րա­բա­ղը Ադր­բե­ջա­նի Հան­րա­պե­տութ­յան մաս է»,- հի­շեց­րեց Պու­տի­նը: Այն դեպ­քում, երբ, ըստ նրա, ան­գամ նո­յեմ­բե­րի 9-ի պայ­մա­նա­վոր­վա­ծութ­յուն­նե­րով. «Վերջ­նա­կա­նա­պես ո­րոշ­ված ​​չէր Ղա­րա­բա­ղի կար­գա­վի­ճա­կը»: Ու սա եւս մեկ ան­գամ հու­շում է, որ որ­քան էլ Նի­կո­լը շա­րու­նա­կի մեղքն այ­լոց վրա գցե­լու փոր­ձե­րը, Ար­ցա­խը հանձ­նո­ղի պա­տաս­խա­նատ­վութ­յու­նից խու­սա­փել նա չի կա­րող:

ՆՈՐ ՊԱՏԵՐԱԶՄԻ ՀԱՎԱՆԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ

­Սա­կայն այս պա­հին ար­դեն ու­նենք այն, ինչ ու­նենք՝ հանձն­ված Ար­ցախ, Ս­տե­փա­նա­կեր­տում դրոշ բարձ­րաց­նող Ա­լիեւ ու, չնա­յած այդ ա­մե­նին, Հա­յաս­տա­նը շա­րու­նա­կում է մնալ սուր վտան­գի գո­տում: Ի­րա­վի­ճա­կից ել­քը, նաեւ հաշ­վի առ­նե­լով Ա­րեւ­մուտ­քի կող­մից Նի­կո­լի «գցված» լի­նե­լու, այն է՝ հայ ժո­ղովր­դի հա­մար Ար­ցա­խը հանձ­նո­ղի եւ դրա­նով պատ­մա­կան մե­ծա­գույն դա­վա­ճան­նե­րից մե­կի կեր­պար ստա­նա­լու փաս­տը, այս ան­գամ էլ մատ­նան­շեց ՌԴ նա­խա­գա­հը:

­Բայց Պու­տի­նը նախ նշեց. «Վար­չա­պետ Փա­շին­յանն ինձ զան­գել է, հե­ռա­խո­սով խո­սել ենք… Որ­քան ես հաս­կա­նում եմ, Հա­յաս­տանն ԱՊՀ-ից ոչ մի տեղ չի գնում»: Սա ակ­նա՞րկ է, որ Նի­կո­լը Պու­տի­նին սկսել է հա­վաս­տիաց­նել, թե ոչ մի Ա­րեւ­մուտք. նման է: Բայց ե­թե ան­գամ այդ­պես է, ա­պա Պու­տի­նի հա­ջորդ մտքե­րը՝ կապված հնա­րա­վոր զար­գա­ցում­նե­րի հետ, գա­լիս են հու­շե­լու, որ Նի­կո­լից ոչ թե ինչ-որ խոս­տում­ներ ու նման բա­ներ են սպա­սում, այլ՝ գործ­նա­կան քայ­լեր: Եվ ա­ռա­ջին հեր­թին. «Մենք պատ­րաստ ենք եւ կնպաս­տենք խա­ղաղ բա­նակ­ցութ­յուն­նե­րի վերսկս­մա­նը խա­ղա­ղութ­յան հա­մա­ձայ­նագ­րի կնքման հույ­սով։ Եվ ա­ռա­ջար­կել ենք բո­լոր գոր­ծըն­կեր­նե­րին՝ հա­վաք­վել Մոսկ­վա­յում: Վար­չա­պետ Փա­շին­յա­նը սրա մա­սին գի­տի, ես նրան ա­սել եմ։ Ադր­բե­ջա­նի նա­խա­գա­հը գի­տի այդ մա­սին»: Ընդ ո­րում, Պու­տի­նը նաեւ նշեց, որ Ար­ցա­խի հանձ­նու­մից հե­տո «խա­ղա­ղութ­յան պայ­մա­նագ­րի» հար­ցում ո­րե­ւէ խնդիր չի տես­նում: «Հա­ջորդ քայ­լե­րը, ինչ­պես ժա­մա­նա­կին պայ­մա­նա­վոր­վել էինք, զար­գաց­նել ա­ռեւտ­րատն­տե­սա­կան կա­պե­րը եւ զար­գաց­նել են­թա­կա­ռուց­ված­քա­յին նա­խագ­ծե­րը»,- ամ­փո­փեց նա:

Այն, որ ներ­կա ի­րա­վի­ճա­կում սա Հա­յաս­տա­նի հա­մար դար­ձել է միակ տար­բե­րակ՝ նոր պա­տե­րազմ­նե­րից եւ հնա­րա­վոր կո­րուստ­նե­րից խու­սա­փե­լու հա­մար, հաս­կա­նում է ա­մեն մի ող­ջա­միտ մարդ: Հա­կա­ռա­կը պնդող­նե­րը նաեւ պետք է բա­ցատ­րեն, թե որ­քա­նո՞վ կա­ճեն պա­տե­րազ­մի ռիս­կե­րը, եւ այդ դեպ­քում ո­րո՞նք են գո­նե չպարտ­վե­լու կոնկ­րետ մի­ջոց­նե­րը: Ու պետք է դա ա­սի շատ ռեալ, ա­ռանց կեղծ հե­րո­սա­կան զե­ղում­նե­րի, «Ա­րեւ­մուտ­քը մեզ կօգ­նի» կեղծ կար­գա­խո­սը, ո­րը հեր­թա­կան ան­գամ մեզ հասց­րեց կո­րուստ­նե­րի: Հաշ­վի առ­նե­լով, որ խոս­քը Հա­յաս­տա­նի լի­նել-չլի­նե­լու մա­սին է:

ԻՆՉ ԿԱՐՈՂ Է ԱՆԵԼ ՆԻԿՈԼԸ

Այս­պի­սով, ամ­բողջ հար­ցը գա­լիս-հաս­նում է հե­տեւ­յա­լին՝ պատ­րաստ­վո՞ւմ է Նի­կո­լը «խա­ղա­ղութ­յան պայ­մա­նա­գիր» ստո­րագ­րել: Վեր­ջերս նա խո­սում էր դրան հաս­նե­լու ինչ-որ 60-70 տո­կո­սից, ո­րը հեր­թա­կան բլեֆն է: Ո­րե­ւէ էա­կան խնդիր Ար­ցա­խը հանձ­նե­լուց հե­տո չկա: Ա­վե­լին. այս պա­հին էա­կան չէ ան­գամ, թե որ­տեղ կստո­րագր­վի նման փաս­տա­թուղ­թը՝ Մոսկ­վա­յո՞ւմ, թե՝ Բր­յու­սե­լում: Վեր­ջա­պես, այս պա­հին ար­դեն մտա­ծե­լու հարց չէ նաեւ` անկ­լավ­նե­րը կտրվե՞ն, թե՝ ոչ. դ­րանք Նի­կոլն ար­դեն տվել է նույն Պ­րա­հա­յում, երբ խո­սում էր Ալ­մա-Ա­թա­յի հռչա­կագ­րի մա­սին: Հա­տուկ «ան­տեղ­յակ­նե­րին» հի­շեց­նենք. Ալ­մա-Ա­թա­յում խոս­վել է հետ­խորհր­դա­յին երկր­նե­րի այն սահ­ման­նե­րի մա­սին, ո­րոնք առ­կա էին ԽՍՀՄ-ի փլուզ­ման պա­հին: Այ­սինքն, երբ հայ-ադր­բե­ջա­նա­կան հա­րա­բե­րութ­յուն­նե­րի հիմ­քում այդ պայ­մա­նա­գիրն է դրվում, ա­պա ա­ռա­վե­լա­գույ­նը, ո­րին հնա­րա­վոր է հաս­նել, դա փո­խա­նա­կումն է՝ Արծ­վա­շենն ադր­բե­ջա­նա­կան անկ­լավ­նե­րի դի­մաց կամ մի մա­սի դի­մաց. դա պայ­մա­նա­վոր­վե­լու հարց է, ինչ­պես ակ­նար­կեց Պու­տի­նը: Եվ մե­դա­լի մյուս ե­րե­սը. երբ ըն­դու­նել ես Ալ­մա-Ա­թա­յի հռչա­կա­գի­րը եւ անկ­լավ­նե­րը չես տա­լիս կամ չես պայ­մա­նա­վոր­վում, ա­պա դրա­նով Ա­լիե­ւին ա­ռիթ ես տա­լիս՝ «վե­րա­կանգ­նել Ադր­բե­ջա­նի տա­րած­քա­յին ամ­բող­ջա­կա­նութ­յու­նը»:

Այս պա­հի ի­րո­ղութ­յու­նը հե­տեւ­յալն է: Բիշ­քե­կում, դրա­նից ա­ռաջ՝ Թ­բի­լի­սիում եւ այլ ե­լույթնե­րով, ըստ այդ հայ­տա­րա­րութ­յուն­նե­րի, նա ցան­կա­ցած պա­հի պատ­րաստ է բա­նակ­ցութ­յուն­նե­րը վերսկ­սել: Նի­կո­լի ռեակ­ցիան մնում է ան­հաս­կա­նա­լի: Թ­բի­լի­սիում կամ Մոսկ­վա­յում հան­դի­պե­լու մա­սին գո­նե ե­րեկ­վա դրութ­յամբ գործ­նա­կան ռեակ­ցիա չկա: Բիշ­քեկ հրա­ժար­վեց գնալ: Բր­յու­սե­լում հան­դի­պե­լու ինչ-որ ակ­նարկ­ներ ե­ղան, սա­կայն Եվ­րո­պա­յում այս պա­հին շատ ա­վե­լի զբաղ­ված են Իս­րա­յե­լի հար­ցով:

Այս­պի­սով, գնա­լով հա­մո­զիչ է դառ­նում այն տե­սա­կե­տը, որ ա­նընդ­հատ խո­սե­լով «խա­ղա­ղութ­յան պայ­մա­նագ­րից», Նի­կո­լը նույն հե­տե­ւո­ղա­կա­նութ­յամբ շա­րու­նա­կում է խու­սա­փել նման փաս­տա­թուղթ ստո­րագ­րե­լուց: Այն­պես, ինչ­պես 2018թ.-ից ի վեր էր խու­սա­փում մի շարք ռեալ պայ­մա­նագ­րե­րից՝ դրա դի­մաց ստա­նա­լով նոր պա­տե­րազմ ու նոր կո­րուստ­ներ: Այս դեպ­քում եւս նույն «քա­ղա­քա­կա­նութ­յո՞ւնն» է շա­րու­նա­կում. ե­թե ա­մե­նա­մոտ ժա­մա­նակ­ներս նրա­նից է­լի գործ­նա­կան քայ­լեր չտես­նենք, ու­րեմն նոր պա­տե­րազ­մի հա­վա­նա­կա­նութ­յու­նը կտրուկ կա­ճի:

ՔԵՐՈԲ ՍԱՐԳՍՅԱՆ

Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված

Օրվա խորհուրդ. Սեպտեմբերի 23Հայաստանում հիմնականում կգերակշռի առանց տեղումների եղանակՊատերազմը Ուկրաինայում մոտենում է ավարտին՝ այն շարունակելու ռեսուրսների սպառման պատճառով. Ուկրաինացի տնտեսագետԼեհ զինվորականները, տեսնելով անօդաչու թռչող սարք, զանգահարել են 911՝ այն խփելու փորձի փոխարեն. Լեհական լրատվամիջոցներՈւկրաինան հարձակվում է ԱՄՆ-ի հետ կապված տանկերների վրա, եւ դա չի կարող շարունակվել. ՌուբիոՀզոր պայթյուններ և հրդեհներ Կիևում (Տեսանյութ)Գերմանիայի ամերիկյան Շպանգդալեմ ավիաբազայում ռազմական ինքնաթիռ է կործանվել«Հրապարակ». Ապարանում եւս մտադիր են գործարկել Գորիսի մոդելը«Ժողովուրդ». ԱԳՆ մամուլի խոսնակին բարձրագույն դիվանագիտական աստիճան է շնորհվել. Սա է հայաստանյան դիվանագիտությունըԼույս չի լինի, հասցեներ«Հրապարակ»․ Առուշանյանի «Բիզնեսը» մետաստազներ է տալիս«Ժողովուրդ». Էկոնոմիկայի նախարարությունում կոռուպցիոն չարաշահումների գործով դատաքննությունը «սառույցին է գրվում»Մերցը խղճուկ խայտառակություն է. ՄեդվեդևԹրամփը ցանկանում է կրկին հանդիպել Պուտինի հետ«Դոբրոպոլեի կաթսա». Ուկրաինական ռազմավարական քաղաքը շրջապատված է⚡️⚡️«Իրավունք» թերթի այսօրվա տպագիր համարում կարդացե՛ք...Հայաստանի հսկայական տաղանդ ունեցող ֆուտբոլիստը. Սպերցյանը` Պրո լիգայի գլխավոր նորեկներից մեկըԱրարատում ծեծկռտուքի գործով կալանավորվել է Մասիսի նախկին քաղաքապետ Դավիթ Համբարձումյանի եղբայրը. ArmlurԿանգառում ծեծի է ենթարկվել թիվ 23 երթուղին սպասարկող ավտոբուսի վարորդը․ նա հոսպիտալացվել էՌԴ քաղաքացիներն իրենց ընտրությամբ ցույց տվեցին, որ «ՌԴ-ի մահվան ու հնարավոր թուլացման մասին լուրերը չափազանցված են». Շարմազանով

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք Youtube-ում`
Ամենադիտված