Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 5-7 աստիճանով ՀՀ–ից ցորենի, գարիի, եգիպտացորենի, հնդկացորենի արտահանումը 6 ամսով արգելվեց Մայր աթոռը զրկվեց պետության հողամասերը սեփականության իրավունքով անհատույց օգտագործելու իրավունքից ՔՊ-ական հանգուցյալ պատգամավորի կինը՝ պատգամավորի թեկնածու 65 տարեկանը եթե ուզում ա առանձին ապրի, պիտի պայման ստեղծեք, կաֆել-մետլախի մասին չպիտի մտածի «Քանի՞ շահառու է օգտվելու առողջության ապահովագրոթյունից», «1 մլն 600 000 դրամ», «Դրամ չէ, մարդ» «Վատ Սանտային» չներխուժել ԱՄՆ.Թրամփ Այսօրվա ձեր ռոմանտիկ հորոսկոպը Եվրամիությունը գտնվում է փլուզման վտանգի տակ.Օրբան Այսօր կաթոլիկ աշխարհը նշում է Սուրբ Ծնունդը

Արցախի թատրոնը հյուրախաղերով ԱՄՆ-ում է

Մշակութային

Արցախի թատրոնը նյույորքաբնակ բեմադրիչ, դերասանուհի, Նյու Յորքի «Սփյուռքի ձայն» հեռուստաընկերության հիմնադիր տնօրեն Կարինե Քոչարյանի նախաձեռնությամբ` հյուրախաղերով մեկնել է ԱՄՆ: Այս առիթով զրուցեցինք ԿԱՐԻՆԵ ՔՈՉԱՐՅԱՆԻ հետ:

— 44-օրյա պատերազմից հետո Դուք մեկնեցիք Արցախ եւ Ստեփանակերտի դրամատիկական թատրոնում բեմադրեցիք «Երկնքից երեք խնձոր ընկավ ներկայացումը», որն իր արտիստների փայլուն կատարմամբ ներկայացավ աշխարհի շատ երկրների բեմում` սկսած Հայաստանից, հետո եվրոպական երկրներում, Ֆրանսիա, Բելգիա, Գերմանիա, Ավստրիա, ապա Մոսկվայում եւ հիմա հերթական անգամ Ձեր նախաձեռնությամբ Արցախի թատրոնը այս անգամ հյուրախաղերով ԱՄՆ-ում է: Կմանրամասնե՞ք:

— Այս հյուրախաղերի համար սկսել եմ աշխատել դեռեւս այս տարվա հունվար ամսից: Որովհետեւ խումբը, եթե պետք է գա եւ ներկայացումներ խաղա ԱՄՆ-ում, ամերիկյան օրենքներով պետք է ունենա աշխատանքային վիզաներ: Եվ դրա համար ես պետք է 14 հոգու աշխատանքային վիազների համար դիմեի:

Հունվար ամսին դիմեցի, եւ մայիսին ստացանք վիզաները: Սակայն քանի որ Արցախը շրջափակման մեջ էր, մինչեւ վերջին դեպքերը մտածում էինք հնարքներ, թե ինչպես խումբը պետք է դուրս գար Արցախից: Հետո տեղի ունեցավ այդ ամեն ինչը: Իհարկե, ես երբեք չէի ուզենա, որ մեր ներկայացումը տեղի ունենար այս գնով: Երանի մենք պահպանեիք Արցախը, արցախցիներն էլ մնային իրենց բնօրրաններում…

Հյուրախաղերը ԱՄՆ-ի ո՞ր նահանգներում են տեղի ունենալու:

—ԱՄՆ-ի հինգ նահանգներում: Նյու Յորքում հոկտեմբերի 20-ին, Նյու Ջըրզիում 21-22-ին, Ֆիլադելֆիայում 26-ին, Վաշինգտոնում 29-ին, Լոս Անջելեսում` նոյեմբերի 4-ին եւ 5-ին: Իսկ արդեն նոյեմբերի 8-ին Արցախի թատրոնը կվերադառնա Հայաստան:

Շատ դժվար չէ՞ր Ձեր համար այն ծավալուն աշխատանքը, որ արվում է:

— Չեմ ուզում կենտրոնանալ աշխատանքի ծավալի եւ դժվարությունների վրա: Ամեն մարդ, որ տեսնի այդ 7 ներկայացումների ժամանակացույցը, կհասկանա, թե ինչ աշխատանք է տարվել: Միայն ուզում եմ նշել, որ կազմակերպչական աշխատանքների մեջ ինձ մեծ օգնություն են ցուցաբերել ԱՄՆ-ի արեւելյան շրջանի Հայ օգնության միության տիկնայք եւ Համազգային հայ կրթական եւ մշակութային միության Լոս Անջելեսի մասնաճյուղը, տեղական թատերական խմբի հետ միասին՝ կիսելով ինձ հետ նաեւ որոշ նյութական ծախսեր, քանի որ շրջագայությունը շատ ծախսատար է: Մեզ օգնել են նաեւ ԱՄՆ-ի արեւելյան շրջանի առաջնորդարանները, եկեղեցիները, միությունները, անհատ բարերարները, որի համար շնորհակալություն եմ հայտնում բոլորին: Ինչպես նաեւ շնորհակալությունս եմ ուզում հայտնել Հայաստանի թատերական գործիչների միության նախագահ Հակոբ Ղազանչյանին եւ Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնին, տնօրեն Կարո Շահբազյանին: Երբ Արցախի թատրոնի անձնակազմը, փառք Աստծո, բոլորը ողջ-առողջ եկան Հայաստան, իրենք որեւէ բեմական դեկոր, ներկայացման հագուստներ իրենց հետ չէին կարողացել բերել: Եվ Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնը կարճ ժամանակամիջոցում ամբողջ բեմի հարդարանքները, վարագույները, դեկորները, գնել ու նկարազարդել է. մի քանի ամսվա աշխատանքը իրականացրել է հաշված օրերի ընթացքում: Իսկ որ ամենակարեւորն է` Թատերական գործիչների միությունը, ի դեմս Հակոբ Ղազանչյանի, իր թեւի տակ է առել Արցախի թատրոնը: Երբ ես հեռաձայնեցի ու ասացի, որ հյուրախաղերից հետո ուզում եմ գալ Հայաստան, որպեսզի Արցախի թատրոնի կողքին լինեմ, Արցախի թատրոնն ի մի բերենք, պարոն Ղազանչյանն ասաց` սիրով կսպասենք, Թատերական գործիչների միության դահլիճը կտրամադրենք Արցախի թատրոնին, որ փորձեր անեն, ներկայացումներ պատրաստեն եւ խաղան: Ի դեպ, լավ լուրն այն է, որ Վահրամ Փափազյանի անվան դրամատիկական 90-ամյա թատրոնը Հայաստանում շարունակելու է իր գործունեությունը հենց որպես «Արցախի Վահրամ Փափազյանի անվան թատրոն»:

Ես ուրախ եմ, եթե, իհարկե, հնարավոր է այսօր շատ ուրախ լինել ինչ-որ բանի համար, որ ԱՄՆ-ի հինգ նահանգներում արցախցիները հանդես են գալու «Երկնքից երեք խնձոր ընկավ» ազգային գունեղ ներկայացմամբ` Նարինե Աբգարյանի համանուն վեպի հիման վրա, մեկ անգամ եւս հանդիսատեսին պարգեւելով ազնիվ ու բնական ներկայացում իրենց անմիջական ու տաղանդավոր խաղով:

ՆՈՒՆԵ ԶԱՔԱՐՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված
Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 5-7 աստիճանովՓաշինյանը նշեց Ալիևին անընդհատ շնորհակալություն հայտնելու պատճառները. ՏեսանյութՊուտինի հետ քննարկել ենք տարածաշրջանի դրական փոփոխությունները և նոր հնարավորությունները․ ՓաշինյանՀայաստանի պետական ազգային ակադեմիական երգչախումբն այսուհետ կկոչվի Հովհաննես Չեքիջյանի անունով«Մեր «պառոդը» կարևոր է, ձա՛գ տվեք, ինչքան կարաք՝ ձա՛գ բերեք»․ Ղուկասյանն աչքալուսանք տվեց աջակցինԱլիևին շնորհակալություն եմ հայտնում, որովհետև երեք կարևոր արգելք է հանվել. ՓաշինյանՀՀ–ից ցորենի, գարիի, եգիպտացորենի, հնդկացորենի արտահանումը 6 ամսով արգելվեց«Տիրադավ» Վրթանես սրբազանին ՊՆ-ից տուն են տվել և հետ չեն պահանջել. հարցումՄայր աթոռը զրկվեց պետության հողամասերը սեփականության իրավունքով անհատույց օգտագործելու իրավունքիցՔՊ-ական հանգուցյալ պատգամավորի կինը՝ պատգամավորի թեկնածու65 տարեկանը եթե ուզում ա առանձին ապրի, պիտի պայման ստեղծեք, կաֆել-մետլախի մասին չպիտի մտածի«Քանի՞ շահառու է օգտվելու առողջության ապահովագրոթյունից», «1 մլն 600 000 դրամ», «Դրամ չէ, մարդ»«Վատ Սանտային» չներխուժել ԱՄՆ.ԹրամփԱյսօրվա ձեր ռոմանտիկ հորոսկոպըԵվրամիությունը գտնվում է փլուզման վտանգի տակ.ՕրբանԱյսօր կաթոլիկ աշխարհը նշում է Սուրբ ԾնունդըԻ՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերինԴեկտեմբերի 25-ի տարադրամի փոխարժեքըՄալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում ջուր չի լինելուՎերկա Սերդուչկայի երգի տակ պարից հետո դատարանը կասեցրել է Կազանում գտնվող «Բակինսկի դվորիկ» սրճարանի գործունեությունը.«Коммерсантъ»

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված