Իշխանության ներսում եվս մտահոգների պակաս չկա Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 26-ին Ռուսաստանը և Վրաստանը կարող են ուղիղ բանակցություններ սկսել Մոսկվայում և Թբիլիսիում. Կոբախիձե Երբ պարեկը կուչ է գալիս բլոգերի առաջ, բա էլ ինչպե՞ս են գող ու «բառիգ» բռնելու Իրանական կողմում կա բացասական տրամադրվածություն`թրիփփ նախագիծի վերաբերյալ․ Միսակյան Դեմ եմ քաղաքական մոնոպոլյային. Երվանդ Թարվերդյան Դեկտեմբերին Երեւանում խցանումների կոլապս կլինի. Գեւորգ Ստեփանյան Այս իշխանությունը 8 տարում 20 վագոն չկարողացավ ավելացնել, ուր մնաց՝ մետրո կառուցի․ Մնացականյան Հանգիստ նստեք տեղներդ․․․ Կինոմոսկվայի վրա ավտոմшտներով պարում էին, ավելի աբսուրդ տեսարան դժվար է պատկերացնել. Փաշինյանը՝ Ավոյի մասին պատմող ֆիլմի պրեմիերայի օրվան անդրադարձավ

ԱԱԾ-ն նոր մանրամասներ է ներկայացնում Տիգրան Ուրիխանյանի դեմ նախաձեռնված քրական վարույթից

Թեմա

ՀՀ քննչական կոմիտեն հայտարարել էր, որ քրեական վարույթ է նախաձեռնել «Հանրային ձայն» կուսակցության ցուցակով Երեւանի ավագանու անդամ ընտրված «Ալյանս» կուսակցության նախագահ, նախկին պատգամավոր ՏԻԳՐԱՆ ՈՒՐԻԽԱՆՅԱՆԻ նկատմամբ` ՀՀ-ում սահմանադրական կարգը բռնի տապալելու առերեւույթ հրապարակային կոչ հնչեցնելու դեպքի առթիվ: Ըստ ՔԿ-ի` Տիգրան Ուրիխանյանն իր «Ֆեյսբուք» սոցիալական էջում ու յութուբյան ալիքում տեսագրություն է հրապարակել, որտեղ մասնավորապես ասվում է՝  «...կոչ եմ անում պատրաստվել, դուրս գալ փողոց ու ցխել սրանց սաղին»։ Սա Քննչական կոմիտեն դիտարկել է՝ ոչ ավել, ոչ պակաս որպես իշխանությունը զավթելուն ու սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչ:

Քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Գոռ Աբրահամյանը տեղեկացրել էր, որ վերոնշյալ գործը փոխանցվել է Ազգային անվտանգության ծառայությանը (ԱԱԾ): Իսկ թե ի՞նչ փուլում է, եւ արդյոք կա առաջադրված մեղադրանք, «Իրավունք»-ի հարցմանն ի պատասխան ԱԱԾ տնօրենի աշխատակազմի ղեկավար ՎԱՀԵ ԵՆԳԻԲԱՐՅԱՆԸ տեղեկացրեց հետեւյալը. «ՀՀ քննչական կոմիտեում ՀՀ քրեական օրենսգրքի 422-րդ հոդվածի 2-րդ մասով նախաձեռնված քրեական վարույթը փոխանցվել է ՀՀ ազգային անվտանգության ծառայության քննչական գլխավոր վարչություն: Քրեական վարույթի նախաքննությունը շարունակվում է»:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ