Իշխանության ներսում եվս մտահոգների պակաս չկա Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 26-ին Ռուսաստանը և Վրաստանը կարող են ուղիղ բանակցություններ սկսել Մոսկվայում և Թբիլիսիում. Կոբախիձե Երբ պարեկը կուչ է գալիս բլոգերի առաջ, բա էլ ինչպե՞ս են գող ու «բառիգ» բռնելու Իրանական կողմում կա բացասական տրամադրվածություն`թրիփփ նախագիծի վերաբերյալ․ Միսակյան Դեմ եմ քաղաքական մոնոպոլյային. Երվանդ Թարվերդյան Դեկտեմբերին Երեւանում խցանումների կոլապս կլինի. Գեւորգ Ստեփանյան Այս իշխանությունը 8 տարում 20 վագոն չկարողացավ ավելացնել, ուր մնաց՝ մետրո կառուցի․ Մնացականյան Հանգիստ նստեք տեղներդ․․․ Կինոմոսկվայի վրա ավտոմшտներով պարում էին, ավելի աբսուրդ տեսարան դժվար է պատկերացնել. Փաշինյանը՝ Ավոյի մասին պատմող ֆիլմի պրեմիերայի օրվան անդրադարձավ

Ինչու Դավիթ Բաբայանն ինքնակամ հանձնվեց. «Իրավունք»

Ներքաղաքական

Իրավունք» թերթը գրում է. «Հանրության մոտ շարունակում է քննարկման առիթ մնալ, թե ինչու ԱՀ ԱԳ-ն նախկին նախարար Դավիթ Բաբայանը ինքնակամ հանձնվեց թշնամուն։ Արցախում նրա հանձնման պատճառների մասին տարբեր վարկածներ են շրջանառվում, որոնցից մեկի համաձայն վերջինիս միջնորդների միջոցով փոխանցել են, որ կամ նա ինքնակամ գալիս է կամ որդիների մասին կարող է մոռանալ։

Մյուս վարկածի համաձայն, Ադրբեջանը պատվիրակների միջոցով տեղեկացրել է իշխանություններին, որ եթե Բաբայանը չմեկնի Շուշի, քաղաղացիների հոսքը դեպի ՀՀ կդադարեցնեն փակելով Հակարի կամուրջը։

Ըստ նույն լուրերի ԱՀ իշխանությունները այդ մասին տեղեկացրել են Բաբայանին, ով գնացել հանձնվել է:

Իհարկե, քիչ հավանական է թվում, որ հանուն Բաբայանին բռնելու, ազերիները կփակեին ճանապարհը: Առավել եւս, որ առանց փակելու էլ կարող էին Բաբայանին բռնել: Միայն թե Բաբայանն ամենեւին էլ արցախյան ամենաառաջնային պաշտոնյաներից չէր, Բաքվի ինչի՞ն էր նա պետք: Այս հարցի պատասխանը դեռ չկա»:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ