⚡️⚡️«Իրավունք» թերթի այսօրվա տպագիր համարում կարդացե՛ք... Եվրոպայի համար այլ տարբերակ, քան մոսկվայի հետ բանակցելը, չի մնում Փաշինյանի մոսկովյան այցը՝ նոր գլոբալ իրողությունների ֆոնին Երբեմն ամենաուժեղ դիմադրությունը տեղում կանգնելն ու չզիջելն է․ Քրիստինե Վարդանյան Իրանում հայտնի երգչուհուն 74 անգամ մտրակել են առանց հիջաբի ելույթի համար էնպես չի որ արցախցին չի տարբերում «քաղաքական պոնտերն ու մանյովրները».կամ "մուսկուլիստները" կխժռեն նիկոլիզմին, կամ.... Ողբ համահայկական․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Հայաստանի երրորդ հանրապետության սեւ թուղթը        Հայտնվել են Կիևի մերձակայքում գտնվող Տրիպիլյա ՋԷԿ-ի վնասման կադրերը (Տեսանյութ) «Ես տեսա սատանային». Հռոմի պապ

Ինչու՞ է հենց արյան լաբարատոր անալիզը համարվում կարևոր վերջնական. Միֆ եւ իրականություն բացահայտում է լաբորատորիայի վարիչը. ՈՒՂԻՂ

Առողջապահական

Ներկայում շատ հիվանդությունների ախտորոշում անհնար է կատարել առանց արյան լաբորատոր հետազոտության, այդ պատճառով պետք է շատ լուրջ մոտենալ այդ հարցին եւ արյուն հանձնել՝ պահպանելով բոլոր կանոնները:

Ինչպե՞ս պատրաստվել արյան լաբորատոր հետազոտության: Սովորաբար, արյան անալիզի հանձնումը տեղի է ունենում վաղ առավոտյան, այս փաստը պայմանավորված է մի շարք հանգամանքներով.
- Արյան որոշ ցուցանիշներ փոփոխվում են՝ օրվա ժամից կախված: Գիշերվանից հետո բոլոր ցուցանիշները միտում ունեն մոտենալ նորմայի սահմանին, այդ փաստով է պայմանավորված ստացվելիք առավել ճշգրիտ արդյունքը:
- Արյան հետազոտության համար նմուշ պետք է հանձնել քաղցած վիճակում՝ սնունդ ընդունելուց 8-12 ժամ հետո:
Ավելի նպատակահարմար է հետաձգել նախաճաշը և արյուն հանձնել առավոտյան ժամերին:
Գոյություն ունեն հստակ սահմանված կանոններ, որ ցանկալի է պահպանել՝ պաստրաստվելով արյան նմուշի հանձնմանը:
Լաբորատորիայում արյան նմուշ հանձնելուց առաջ չի կարելի ընդունել շաքար պարունակող ըմպելիքներ: Խիստ ծարավի դեպքում նպատակահարմար է խմել չգազավորված ջուր: Նմուշի հանձնումից մի քանի շաբաթ առաջ ընկած ժամանակահատվածում խորհուրդ չի տրվում օգտագործել դեղորայքային պրեպարատներ՝ արդյունքը չշեղելու համար:
Արգելվում է ալկոհոլային խմիչքի ընդունումը:
Խորհուրդ չի տրվում անալիզի հանձնման նախորդ օրերին օգտագործել յուղոտ սնունդ:
Խորհուրդ չի տրվում ծխել պրոցեդուրայից առաջ:
Ֆիզիկական ծանրաբեռնվածության հետևանքով ևս արյան ցուցանիշները կարող են խաբուսիկ լինել, այդ իսկ պատճառով, խորհուրդ ենք տալիս նստել լաբորատորիայի ընդունարանում 15-20 րոպե, որպեսզի օրգանիզմը գա նորմալ վիճակի:
Արյան հետազոտությունից առաջ խորհուրդ չի տրվում անցնել ուլտրաձայնային, ռենտգեն հետազոտություն և ֆիզիոթերապևտիկ պրոցեդուրաներ: 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ