Փողոցային առաջնորդները լիքը անելիք ունեն վերջին ալիքով քաղբանտարկյալ դարձած անձանց մասին բարձրաձայնելու համատեքստում. Սամսոնյան
Ներքաղաքական
«Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ նախագահ ՆԱՐԵԿ ՍԱՄՍՈՆՅԱՆՆ ազատություն է մաղթել բոլոր քաղբանտարկյալներին եւ գրել. «Քաղբանտարկյալ Տաթեւիկ Վիրաբյանի (Տաթեւ Արցախ) ինքնազգացողությունը վատացել է ՔԿՀ-ում ու հիմա Տաթեւը գտնվում է բժիշկների հսկողության տակ: Էս համատեքստում շատ կարեւոր է արձանագրել, որ փողոցային առաջնորդները լիքը անելիք ունեն վերջին ալիքով քաղբանտարկյալ դարձած անձանց մասին բարձրաձայնելու համատեքստում: Հատկապես «Ազգային կոմիտեն» գոնե քաղբանտարկյալների ամբողջական ցանկով հայտարարություն եւ նրանց պահման վերաբերյալ տեղեկություններ հայտնելու կոնկրետ պարտականություն ունի»:
Ն. Սամսոնյանը հիշեցրել է, որ վերջին բռնաճնշումների ալիքով քաղբանտարկյալ դարձած հանրային գործիչներից Տաթեւ Արցախն ու Նարեկ Մալյանը կալանավորվել են ԲԱՑԱՌԱՊԵՍ իրենց ազատ խոսքի իրավունքն իրացնելու համար: Բացի Մալյանից եւ Տաթեւից ազատ խոսքի իրավունքի իրացման համար ձերբակալվել եւ կալանավորվել են տասնյակ քաղաքացիներ, որոնց անունները պետք է հրապարակվեն եւ որոնց հանրային պաշտպանությունը պետք է կատարվի հավուր պատշաճի: