Իշխանության ներսում եվս մտահոգների պակաս չկա Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 26-ին Ռուսաստանը և Վրաստանը կարող են ուղիղ բանակցություններ սկսել Մոսկվայում և Թբիլիսիում. Կոբախիձե Երբ պարեկը կուչ է գալիս բլոգերի առաջ, բա էլ ինչպե՞ս են գող ու «բառիգ» բռնելու Իրանական կողմում կա բացասական տրամադրվածություն`թրիփփ նախագիծի վերաբերյալ․ Միսակյան Դեմ եմ քաղաքական մոնոպոլյային. Երվանդ Թարվերդյան Դեկտեմբերին Երեւանում խցանումների կոլապս կլինի. Գեւորգ Ստեփանյան Այս իշխանությունը 8 տարում 20 վագոն չկարողացավ ավելացնել, ուր մնաց՝ մետրո կառուցի․ Մնացականյան Հանգիստ նստեք տեղներդ․․․ Կինոմոսկվայի վրա ավտոմшտներով պարում էին, ավելի աբսուրդ տեսարան դժվար է պատկերացնել. Փաշինյանը՝ Ավոյի մասին պատմող ֆիլմի պրեմիերայի օրվան անդրադարձավ

Տաթեւիկ Վիրաբյանն օտարահպատակ ռեժիմի դեմ պայքարի հետեւանքով բանտում գտնվող միակ կին քաղբանտարկյալն է. Վարդանյան

Թեմա
«Սկզբում նրան զրկեցին եղբորից, հետո տնից, հետո հայրենիքից, հետո ազատությունից, հիմա արդեն առողջությունից են ցանկանում զրկել, բայց նա, հակառակ այս ամենին, կորցրած լինելով մարդու կյանքում թվարկածս ամենակարեւորից ու թանկից՝ կարողանում է իր մեջ ուժ գտնել ու թեկուզ բանտում շարունակել պայքարել սեփական ժողովրդի ազգային արժանապատվության ու իրավունքների համար։ Տաթեւիկ Վիրաբյանն այս պահին օտարահպատակ ռեժիմի դեմ պայքարի հետեւանքով բանտում գտնվող միակ կին քաղբանտարկյալն է, ով, գիտակցաբար շատ զոհողությունների գնալով, պայքարում է նաեւ սեփական ժողովրդի ճակատագրի նկատմամբ անտարբեր շատ տղամարդկանց հայրենիք ունենալու իրավունքի համար», - գրել է ՀՅԴ ԳՄ անդամ ԳԵՐԱՍԻՄ ՎԱՐԴԱՆՅԱՆԸ։
 
Հիշեցնենք, որ Տաթեւիկ Վիրաբյանի փաստաբան Արսեն Բաբայանը տեղեկացրել էր, որ երեկ ուշ երեկոյան կտրուկ վատացել է իր պաշտպանյալի առողջական վիճակը։ Այնքան է վատացել, որ նա խցում ուշագնաց է եղել։ Բժշկական միջամտությամբ՝ Տաթեւի վիճակը կայունացել է, այժմ նա գտնվում է քրեակատարողական հիմնարկի բժիշկների հսկողության տակ։ Բժիշկը որոշել է ներգրավվել հոգեբանի։ Դիմել են նաեւ ՄԻՊ-ի արագ արձագանքմանը եւ ստացել անհրաժեշտ միջամտություն։
Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ